Page 6 – Grom.am – GROM լվացող և մաքրող միջոցներ

Ինչպես սպիտակեցնել գործվածքը

Սպիտակ գործվածքը չափազանց շուտ է կորցնում իր գեղեցիկ տեսքը, խամրվում՝ վերածվելով մոխրագույնի կամ դեղնում։ Շատ հաճախ տնային տնտեսուհիների համար հագուստի սպիտակեցումը դառնում է գլխացավանք։
Ինչպե՞ս պահպանել հագուստի կամ սպիտակ գործվածքի ճերմակությունը, ի՞նչ միջոցներ օգտագործել և ինչպե՞ս կիրառել դրանք։ Ահա հենց այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։
Գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոնցից ոչ բոլորն են արդյունավետ։ Առաջարկում ենք ծանոթանալ ամենաարդյունավետ մեթոդներից մեկին։
Ջրածնի պերօքսիդն, ինչպես գիտենք, ունի սպիտակեցնող հատկություն և այս դեպքում բացառություն չէ նաև հագուստը։ Ջրածնի պերօքսիդով պատրաստված լուծույթի օգնությամբ կարելի է վերացնել հագուստի վրա առկա դեղին հետքերը։

Ինչպե՞ս օգտագործել

  • Ջրածնի պերօքսիդը լուծում ենք ջրի մեջ ( 3ճ/գ – 10լ հարաբերակցությամբ)
  • Հագուստը 30 րոպե թողնում ենք լուծույթի մեջ, ապա լվանում ենք

Ժողովրդական միջոցներից բացի, ժամանակակից շուկայում գոյություն ունեն բազմաթիվ սպիտակեցնող միջոցներ։ Շնորհիվ որակյալ սպիտակեցնող միջոցների՝ վերականգնվում է հագուստի գույնը,  վերանում են հետքերը, սպիտակ գործվածքի վրա առկա բծերը։
Սպիտակեցնող միջոցների բազմազանության մեջ իր որակով առանձնանում է «Նաշ Սադ» գործվածք սպիտակեցնող ու ախտահանող միջոցը, որը նախատեսված է ինչպես լվացքի մեքենայով, այնպես էլ ձեռքով լվանալու համար։

  • Լվացքի մեքենայով լվանալու դեպքում լվացքի փոշին լցնելուց հետո՝ մեքենան ջրով լցվելու ընթացքում, ավելացնում ենք նաև սպիտակեցնող միջոցը։
  • Իսկ եթե որոշել եք ձեռքով լվանալ, ապա 100 մլ հեղուկը լուծում ենք 15լ սառը ջրի մեջ։ Հագուստը 10 րոպե պահում ենք ստացված լուծույթի մեջ, ապա փոխում ենք ջուրն ու լվանում լվացքի փոշիով։
    Երբեմն տնային տնտեսուհիները հեղուկն ավելացնում են աչքաչափով, ինչի հետևանքով չեն ստանում ցանկալի արդյունք, քանի որ չեն պահպանում հեղուկի ու ջրի ճիշտ հարաբերակցությունը։

Ինչպես տեսանք, բացի գերազանց սպիտակեցնող միջոցներից, շատ կարևոր է նաև դրանց ճիշտ օգտագործումը, ինչը կօգնի երկար ժամանակ պահպանել գործվածքի ճերմակությունը։

Ընտրում ենք մաքրող ու ախտահանող միջոց

Այսօրվա կենցաղն ու մաքրությունն անհնար է պատկերացնել առանց մաքրող ու ախտահանող միջոցների։ Մանրէները բազմանում են տան յուրաքանչյուր անկյունում, և դրանցից ազատվելն այնքան էլ հեշտ չի լինում միայն խոնավ կտորի օգնությամբ։
Գոյություն ունեն բազմաթիվ մաքրող միջոցներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր մակերեսների մաքրման համար՝ կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, ապակիներ, սպասք և այլն։ Այսօր կխոսենք մաքրող ու ախտահանող միջոցների ընտրության մասին։
Ի՞նչ չափանիշներով առաջնորդվել և ո՞ր ապրանքանիշին տալ նախապատվությունը գերազանց արդյունք ստանալու համար։
Ահա, թե բացի բաղադրությունից, ինչ պետք է հաշվի առնել ընտրելիս։

Մաքրող ու ախտահանող միջոցը պետք է՝

  • Արդյունավետ մաքրի կեղտոտ մակերեսները
  • Ունենա նաև ախտահանող հատկություն
  • Հեշտությամբ մաքրվի ջրով լվանալու դեպքում

Շուկայի բազմազանության մեջ առանձնանում են «Նաշ Սադ» ապրանքանիշի մաքրող ու ախտահանող միջոցները՝ հեղուկ, կրեմ և սփրեյ, որոնցից յուրաքանչյուրն ունի օգտագործման առանձնահատկությունները։

  • Մաքրող միջոց հեղուկը նախատեսված է զուգարանակոնք, լվացարան, գազօջախ, սալիկներ և այլ մակերեսներ մաքրելու համար։ Ոչնչացնում է բոլոր վնասակար մանրէներն ու պարբերաբար օգտագործելու դեպքում կանխում կրային նստվածքի առաջացումը։
  • Մաքրող միջոց կրեմն օգտագործվում է խոհանոցային տեխնիկայի մաքրման համար։ Ապահովում է արդյունավետ մաքրություն և իհարկե, կանխում կրային նստվածքի առաջացումը։
  • Մաքրող միջոց սփրեյը հակայուղային արդյունավետ միջոց է, որը կիրառվում է խոհանոցում յուղի հետքերը վերացնելու համար։

Մի մոռացեք մաքրող ու ախտահանող միջոցներ օգտագործելիս կրել ձեռնոցներ՝ ձեռքի մաշկի փափկությունը պահպանելու համար։
Մաքրությունը հարմարավետության ու առողջության ամենակարևոր նախապայմանն է, ուստի ջանք չպետք է խնայել մեր շուրջը կատարյալ մաքրություն ապահովելու համար։

Մի քանի նշան, որոնք վկայում են մազերի անառողջ լինելու մասին

Ի՞նչ են մեզ հուշում մազերի հետ կապված խնդիրները։ Առաջարկում ենք ծանոթանալ այն նշաններին, որոնք շատ հաճախ անուշադրության են մատնվում մեր կողմից, սակայն վկայում են մազերի անառողջ լինելու մասին։

Մազերը շուտ են կեղտոտվում

Եթե մազերը լվանալուց մի քանի ժամ հետո դրանք արդեն իսկ կեղտոտ են, ապա պատճառը մեծ քանակությամբ ճարպի առաջացումն է։ Ի՞նչ անել այս դեպքում։ Անհրաժեշտ է շամպունը փոխել՝ օգտագործելով յուղոտ մազերի համար նախատեսված շամպուն։

Մազերը խամրած են

Առողջ մազերն աչքի են ընկնում յուրօրինակ փայլով։ Եթե փայլը խամրում է, պատճառները կարող են լինել տարբեր՝ անհանգիստ քուն, ջրի և վիտամինների պակաս և այլն։ Իսկ ինչ վերաբերում է ներկած մազերին, ապա փայլը վերականգնելու համար անհրաժեշտ է հատուկ խնամք և ճիշտ ընտրված խնամքի միջոցներ։

Մազերը սկսել են թափվել

Եթե մազաթափությունը պարբերական, այսինքն՝ սեզոնային բնույթ է կրում, ապա դա պայմանավորված է դիմադրողականության անկումով և օրգանիզմում վիտամինների անհրաժեշտ քանակի պակասով։

Մազերը խճճվում են

Խճճվելու առաջին նախապայմաններից մեկը մազերի չորությունն է։ Ի՞նչ անել այս խնդրից ազատվելու համար։ Պետք է օգտագործել չոր մազերի համար նախատեսված շամպուն և անպայմանորեն սննդակարգ ներմուծել անհրաժեշտ քանակությամբ ջուր և միրգ։

Մազերի վրա առաջանում է թեփ

Եթե մազերի վրա նկատելի են թեփի փաթիլներ, ուրեմն մազերը բուժման կարիք ունեն։ Թեփը մազերի անառողջ լինելու մասին վկայող ամենաակնհայտ հատկանիշներից է։ Այնպես որ, փորձեք փոխել շամպունը, օգտագործել դիմակներ և այլն։ Իսկ չօգնելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետների օգնությանը։

Մազերի աճը դանդաղում է

Թվում է, թե մազերի աճը կանգ է առել, մազերը չեն երկարում, սակայն այդպես չէ։ Արմատներն աճում են, իսկ ծայրերը փշրվում։ Այդ ամենից խուսափելու համար պետք է ժամանակ առ ժամանակ մատների ծայրերով մերսել գլուխն՝ արյան շրջանառությունը կարգավորելու և մազերի աճը խթանելու համար։ Մազերի աճի համար կարդացեք «Ինչպես լավացնել մազերի աճը» հոդվածը։

Դե ինչ, արդեն գիտեք, թե որոնք են մազերի անառողջ լինելու նշաններն ու դրանց պատճառները։ Պետք է ուշադրություն դարձնել վերը թվարկված բոլոր խնդիրներին՝ առողջ ու գեղեցիկ մազեր ունենալու համար։

Ինչպես մաքրել սանտեխնիկան

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ցանկանում է կատարյալ մաքրություն ապահովել բնակարանում։ Սակայն դա որոշակի ջանք ու ժամանակ է պահանջում հատկապես սանտեխնիկայի (լոգարան, կոնքաման, լվացարան և այլն) դեպքում, քանի որ այն հեշտությամբ է պատվում կրային նստվածքով։ Այդ իսկ պատճառով սանտեխնիկայի մաքրությունը հաճախակի և հատուկ խնամք է պահանջում։
Շատերը փորձում են սանտեխնիկան մաքրել տարատեսակ նյութերի խառնուրդներով, ժողովրդական և այլ մաքրող միջոցներով։

Առաջարկում ենք ծանոթանալ սանտեխնիկայի խնամքին։

Կրային նստվածքի առաջացման պատճառները

Կրային նստվածքի առաջացումը պայմանավորված է սանտեխնիկայի մակերեսային շերտի ոչ ճիշտ մաքրման կամ ամենօրյա խնամքի բացակայության պատճառով։

Ահա, թե որոնք են ամենատարածված սխալները՝

  • Ճիշտ ժամանակին չմաքրելը, որի արդյունքում առաջանում է նստվածք։
  • Կոշտ կամ շատ տաք ջուրը, որը վնասակար է սանտեխնիկայի համար
  • Սանտեխնիկայի վնասված մակերեսն անուշադրության մատնելը, ինչի հետևանքով առաջացած կրային նստվածքը ժամանակի ընթացքում կուտակվում ու տարածվում է։
  • Նստվածքի առաջացումը կանխելու համար խորհուրդ է տրվում
  • Ամեն օր մաքրել լոգարանը, կոնքամանն ու լվացարանը
  • Կարգավորել ջրի արտահոսքը
  • Խոհանոցի լվացարանակոնքը մաքրել սննդի ու յուղի մնացորդներից, որոնք նպաստում են լվացարանի մեջ նստվածքի առաջացմանը և խցանումների պատճառ դառնում
  • Յուրաքանչյուր օգտագործումից հետո զուգարանակոնքը մաքրել խոզանակով

Սանտեխնիկան արագ ու արդյունավետ մաքրելու համար լավագույն տարբերակը մաքրող միջոցներ օգտագործելն է։
«Նաշ Սադ»-ն առաջարկում է որակյալ մաքրող ու ախտահանող միջոց, որի շնորհիվ ձեր սանտեխնիկան կլինի կատարյալ մաքուր։ Այս մաքրող միջոցի շնորհիվ ոչնչացվում են վնասակար մանրէներն, իսկ հաճախակի օգտագործելու դեպքում կանխվում է կրային նստվածքի առաջացումը (հիշեք՝ մաքրելիս պետք է պարտադիր կրել ձեռնոցներ)։
Օգտագործելուց անմիջապես հետո մաքրելով՝ դուք կնվազեցնեք կրային նստվածքի առաջացման հավանականությունը։

Ամենօրյա խնամքի շնորհիվ սանտեխնիկան կլինի մշտապես նոր ու կատարյալ մաքուր։

Մաքրում ենք գազօջախը

Գազօջախը հաճախակի օգտագործվող և հատուկ խնամք պահանջող խոհանոցային տեխնիկաներից մեկն է։ Գազօջախի մաքրությունից է կախված խոհանոցում տհաճ հոտերի առկայությունը, յուղային մակերեսների առաջացումը և այլն։ Ուստի, խոհանոցում կատարյալ մաքրություն ապահովելու համար առաջին հերթին պետք է մտածել գազօջախի մաքրության մասին։
Գազօջախը հեշտությամբ է պատվում յուղային շերտով, այրված կամ թափված կերակուրների մնացորդներով, որոնք երկար ժամանակ չմաքրելու դեպքում դժվարությամբ են հեռացվում։

Այս հոդվածում կխոսենք մաքրող միջոցների օգնությամբ գազօջախը մաքրելու մասին։

  • Նախքան մաքրելը, անջատում ենք գազի մատակարարման համակարգը
  • Հանում ենք վանդակացանցը, գազի աչքերն ու ընկղմում ենք մաքրող միջոցով ու ջրով լի տարայի մեջ
  • Մաքրում ենք եփման մակերեսը

Մաքրող միջոցը լցնում ենք եփման մակերեսի վրա, մի քանի րոպե թողնում ենք, որպեսզի պայքարի յուղի դեմ, իսկ այդ ընթացքում մաքրում ենք վանդակացանցն ու բռնակները։

Ի՞նչ մաքրող միջոցներ օգտագործել

Այսօր ժամանակակից շուկան առաջարկում է բազմաթիվ մաքրող միջոցներ, որոնք միմյանցից տարբերվում են իրենց կազմությամբ, որակով ու արդյունավետությամբ։
Ըստ տեսակի՝ մաքրող միջոցները լինում են՝

  • Կրեմ
  • Չոր
  • Գել
  • Մածուկ
  • Հեղուկ
  • Հեղուկ-սփրեյ

Սրանցից յուրաքանչյուրն ունի օգտագործման առանձնահատկությունն ու արդյունավետությունը։
Եթե փնտրում եք բարձրորակ միջոցներ, ապա «Նաշ Սադ»-ն առաջարկում է կրեմ, սփրեյ և հեղուկ մաքրող միջոցների որակյալ տեսականի։
Դրանք հեշտությամբ մաքրում են գազօջախը, հեռացնում են յուղն ու պաշտպանում կրային նստվածքի առաջացումից։
Այս նյութերով մաքրելու դեպքում արդյունքը նկատելի է նույնիսկ առաջին իսկ վայրկյանից։
«Նաշ Սադ»-ի մաքրող միջոցները կարելի է օգտագործել ոչ միայն գազօջախի, այլև խոհանոցային բոլոր մակերեսներից յուղի հետքերը վերացնելու համար։

Գազօջախն արագ ու արդյունավետ մաքրելու համար չի կարելի՝

  • Օգտագործել չոր և մետաղական խոզանակներ
  • Մաքրող միջոցներին ավելացնել այլ խառնուրդներ
  • Օգտագործել տարատեսակ նյութեր (կիտրոնաթթու, քացախ և այլն) չլուծված վիճակում

Ահա, թե որքան հեշտ է մաքրությունը, երբ օգտագործում ենք գերազանց մաքրող միջոցներ։

Խնամքի միջոցներ ԳՌՕՄ ընկերությունից

Յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի, սակայն պետք է կարողանալ ճիշտ ընդգծել այդ գեղեցկությունը։ Իսկ դրա համար նախևառաջ հարկավոր է հետևել խնամքի կանոններին։
Մաշկի ու մազերի խնամքն առողջ ու գեղեցիկ լինելու առաջին ու ամենակարևոր նախապայմանն է։
Գոյություն ունեն մազերի, դեմքի, ձեռքի ու մարմնի, ոտքերի համար նախատեսված խնամքի տարատեսակ միջոցներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնակի դեր ու կարևորություն ունի խնամքի գործում։ Այսօր կներկայացնենք ԳՌՕՄ ընկերության խնամքի միջոցները, որոնք շնորհիվ բարձր որակի, կայուն ու առաջատար դիրք են գրավում հայկական շուկայում։

Շամպուններ

Մենք շատ հաճախ չենք կողմնորոշվում շամպունների բազմազանության մեջ ու երբեմն սխալ ընտրություն ենք կատարում։ Շամպունի ճիշտ ընտրությունը կարևոր է ցանկալի արդյունք ունենալու համար։
«Sella» շամպուններն իրենց բարձր որակով ապահովում են մազերի նուրբ ու փափուկ խնամք։ Սովորական, վնասված, ներկած, յուղոտ, չոր մազերի համար նախատեսված շամպուններն ունեն ամրացնող, սնուցող վերականգնող նշանակություն և յուրօրինակ փայլ են հաղորդում մազերին: Ի դեպ, «Sella»-ն առաջարկում է նաև շամպուններ տղամարդկանց ու երեխաների համար։
ԳՌՕՄ-ն առաջարկում է նաև «Ֆիտո», «Ֆլորա» և «Սոլնեչնայա Դոլինա» ապրանքանիշերի անուշաբույր շամպուններ՝ մազերի ամենօրյա խնամքի համար։

Հեղուկ օճառներ

Ձեռքի խնամքն անհնար է պատկերացնել առանց օճառի։ Այսօր առավել լայն տարածում ունեն հեղուկ օճառները։ Պատճառն օգտագործման հարմարավետությունն ու հիգիենիկությունն է։ «Նաշ Սադ», «Sella» և «Մեչտա» հեղուկ օճառներն առանձնանում են իրենց որակով ու լայն տեսականիով։ Դրանք ոչ միայն նրբորեն մաքրում, այլև խնամում են ձեռքերը՝ հաղորդելով յուրահատուկ փափկություն։ Գեղեցիկ տարաներով անուշահոտ հեղուկ օճառները լավագույն ընտրությունն են ձեռքի խնամքի համար։

Կրեմ-օճառներ

ԳՌՕՄ ընկերությունը բացի հեղուկ օճառներից, առաջարկում է նաև կրեմ-օճառներ, որոնք ունեն ոչ միայն մաքրող ու փափկեցնող, այլև սնուցող նշանակություն։ «Նաշ Սադ»-ի՝ նուշի, դեղձի, խնձորի, նարնջի, ելակի, կիտրոնի բույրերով կրեմ-օճառները, շնորհիվ կազմության մեջ առկա բաղադրիչների, ապահովում են կատարյալ խնամք ձեռքերի համար։

Մազերի դոնդողակ

Գեղեցիկ սանրվածքներ ունենալու համար ԳՌՕՄ-ն առաջարկում է մազերի որակյալ դոնդողակներ։ «Նաշ Սադ» և «Նովիյ Ստիլ» ապրանքանիշերի սպիտակ, դեղին, կապույտ դոնդողակները՝ հզորության տարբեր աստիճաններով, ֆիքսում են մազերը, ինչպես նաև նոր սանրվածքներ ստանալու հնարավորություն են տալիս։

Ձեռքի ու մարմնի կրեմ

Մարմնի ու ձեռքի խնամքը կարևոր և առանձնակի ուշադրություն պահանջող գործ է, ուստի խնամքի միջոցների գրագետ ընտրությունը շատ կարևոր է։ «Նաշ Սադ» և «Sella» ապրանքանիշերն առաջարկում են որակյալ կրեմներ, որոնք խոնավացնում են սովորական և չոր մաշկը, ներծծվում են շատ արագ՝ չթողնելով ճարպի հետքեր:

Կատարեք լավագույն ընտրությունը ԳՌՕՄ-ի հետ։

Մազերը լվանալու 5 սխալներ, որոնք կարող են դառնալ մազաթափության պատճառ

Թվում է, թե թանկարժեք խնամքի միջոցներ օգտագործելը բավական է կատարյալ արդյունքի հասնելու համար։ Մինչդեռ շատ կարևոր է նաև ճիշտ խնամքը։
Ներկայացնում ենք մազերի խնամքի 5 տարածված սխալներ, որոնք կարող են հանգեցնել մազաթափության։

Մազերը լոգանքից հետո սանրելը

Նախքան մազերը լվանալը, պետք է սանրել, որպեսզի թրջվելուց հետո չխճճվեն ու կծիկի չվերածվեն։ Բացի այդ, դա կօգնի խուսափել մազերը թաց վիճակում սանրելուց, ինչի հետևանքով մազարմատները վնասվում ու թուլանում են՝ կորցնելով որակը։

Մազերը շատ հաճախակի լվանալը

Ըստ ոսկե կանոնի՝ մազերը պետք է լվանալ միայն կեղտոտվելու դեպքում։ Մազերը լվանալու հաճախականությունը յուրաքանչյուրի դեպքում անհատական է՝ կախված մազերի տեսակից ու որակից։ Եթե մազերը չափազանց յուղոտ են, ապա կարելի է հաճախակի լվանալ, հակառակ դեպքում չկա դրա անհրաժեշտությունը։

Ջրի սխալ ջերմաստիճանը

Ջրի ջերմաստիճանը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Չափազանց տաք ջուրն ակտիվացնում է ճարպագեղձերի գործունեությունը, որի արդյունքում մազերը շուտ են յուղոտվում։ Այդ իսկ պատճառով մազերը պետք է լվանալ ոչ թե եռման, այլ տաք ջրով։

Մազերը սխալ լվանալը

Մազերը լվանալիս չի կարելի գլխամաշկն ուժգին տրորել․ դա ամենևին էլ չի նպաստում մազերի ու գլխամաշկի մաքրությանը։ Փորձեք շամպունը մատների ծայրերով նուրբ ու մերսող շարժումներով տարածել մազերի ողջ երկայնքով։ Սա օգնում է խթանել գլխամաշկի արյան հոսքը, ամրացնում է արմատներն ու կանխում է մազաթափությունը։

Բալզամի սխալ օգտագործումը

Շատերը խուսափում են բալզամ օգտագործելուց՝ հավատալով այն տարածված կարծիքին, թե նվազեցնում է մազերի փարթամությունը։ Մինչդեռ ճիշտ օգտագործելու դեպքում այն նպաստում է առողջ մազեր ունենալուն, հեշտացնում է սանրելու գործընթացը և այլն։
Բալզամը պետք է քսել ոչ թե ամբողջ մազերին կամ մազարմատներին, այլ ծայրերին։

Ոչինչ այնքան գեղեցիկ ու գրավիչ չի դարձնում կնոջը, որքան առողջ ու խնամված մազերը։ Խուսափեք վերը թվարկված սխալներից և եղեք խնամված։

Ջրածնի պերօքսիդ մազերի համար

Ջրածնի պերօքսիդը կենցաղում օգտագործվում է տարբեր նպատակներով։ Այս մասին մենք արդեն խոսել ենք «Ջրածնի պերօքսիդը (պերեկիսը) կենցաղում» հոդվածում։ Իսկ այսօր կանդրադառնանք ջրածնի պերօքսիդի մեկ այլ կարևոր հատկանիշի։
Վաղուց ի վեր հայտնի է, որ ջրածնի պերօքսիդն առավել հաճախ կիրառվում է վարակազերծման և մաշկի տարբեր վնասվածքների մշակման համար։ Սակայն այն նաև օգտագործում են դեմքի կամ մարմնի մազերի գույնը բացելու համար։
Մազերը գունաբացելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։ Եթե ուզում եք ստանալ կատարյալ արդյունք, ապա լուծույթը պետք է սկզբում քսել ծայրերին, իսկ հետո՝ արմատներին, քանի որ արմատներն ավելի շուտ են գունաբացվում գլխամաշկի ջերմության հաշվին։

Ինչպես օգտագործել ջրածնի պերօքսիդը մազերի համար

Հաստ մազերի դեպքում հարկավոր է օգտագործել 8-12%, միջին հաստության և բարակ մազերի համար 6-8% խտությամբ ջրածնի պերօքսիդ։
Նախքան օգտագործելը մազերը հարկավոր է լվանալ շամպունով, սանրել, թեթևակի չորացնել սրբիչով և թողնել, որպեսզի ինքնուրույն չորանա։ Այնուհետև 25-30 րոպե անց, երբ մազերը թեթևակի խոնավ են լինում, կարելի է անցնել գունաբացմանը։
Արդյունքը կախված է մազերի նախնական գույնից, եթե մազերը մուգ են, ապա գործընթացը փոքր-ինչ երկար կտևի՝ մոտ 30-40 րոպե, իսկ բաց գույնի մազերի գունաբացումը համեմատաբար ավելի հեշտ է։

Ջրածնի պերօքսիդ օգտագործելիս չպետք է մոռանալ անվտանգության կանոնների մասին՝

  • Չպետք է լցվի աչքերի մեջ կամ շփվի արցունքագեղձի հետ, քանի որ կարող է այրվածք առաջացնել։
  • Այն վնասակար չէ օրգանիզմի համար, և յուրաքանչյուրը կարող է օգտագործել։
  • Լուծույթը չի կարելի օգտագործել առանց ջրի հետ խառնելու՝ անմիջապես մազերին քսելով, այլապես մազաթափությունն անխուսափելի կլինի։

Դե ինչ, բացահայտեցինք ջրածնի պերօքսիդի ևս մեկ կարևոր հատկանիշ։
Եղեք տեղեկացված։

Ինչպես ճիշտ սանրել մազերը

Մազերի խնամքի գործում շատ կարևոր է մազերը ճիշտ սանրելու գործընթացը։ Դրա շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակման պրոցեսը, մազերը հարստանում են թթվածնով, վերանում են փոշու մնացորդները և այլն։ Թվում է, թե մազեր սանրելն ամենահասարակ բանն է, մինչդեռ կան որոշակի կանոններ, որոնք օգնում են խուսափել մազերի հետ կապված խնդիրներից։
Աղջիկների ու կանանց մեծ մասը մազերը սանրում են միայն հարդարելու նպատակով։ Հատկապես գանգուր մազերի խնամքը մեծ ջանքեր է պահանջում։ Սակայն մասնագետները պնդում են, որ մազերը սանրելու հաճախականությունն ազդում է մազերի աճի, գլխամաշկի առողջության վրա։

Մազերը ճիշտ սանրելու համար պետք է հետևել խնամքի մի քանի պարզ կանոնների՝

  • Սանրել օրական 2-3 անգամ՝ սկսելով ծայրերից ու աստիճանաբար հասնելով արմատներին։
  • Եթե մազերը երկար են ու չոր, ապա պետք է սանրվել զգուշորեն՝ սկսելով ծայրերից։ Օրական 4 անգամ սանրելը բավական է։ Իսկ յուղոտ և խառը տիպի մազերը՝ ավելի հազվադեպ։ Ինչ վերաբերում է նորմալ մազերին, ապա պետք է սանրել օրական ոչ ավելի, քան երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան
  • Միջին երկարություն ունեցող մազերը սանրելու համար պետք է գլուխը վար իջեցնել, ապա սանրել։
  • Խոնավ մազերի դեպքում, որպեսզի դրանք չվնասվեն, պետք է մազերը սանրել չորացնելուց հետո։

Ինչպես սանրել խճճված մազերը

  • Երկար մազերը հաճախակի են խճճվում, ինչն էլ դժվարացնում է սանրելու գործընթացը։ Ի՞նչ անել այս դեպքում։ Պետք է գլուխը կախել, վերցնել առանձին մազափնջերն ու մեջտեղի մասից սեղմած պահելով՝ սանրել։
  • Նախ պետք է սանրել նոսր ատամիկներով սանրով՝ սկսելով ծայրերից, ապա՝ խճճված մազափնջերն ուղղելուց հետո սանրել ամբողջությամբ։
    Իսկ ինչ վերաբերում է գանգուր մազերին, դրանք պետք է սանրել զգուշությամբ ու կրկին սկսելով ծայրերից։ Սանրելու ընթացքում նույնպես մազերը պետք է բռնել, որպեսզի չվնասվեն։ Խուճուճ մազափնջերի համար պետք է օգտագործել նոսր ատամիկներով սանր։

Ինչպես սանրել երկարացրած մազերը

Երկարացրած մազերը կարող են կորցնել իրենց փայլը, վնասվել կամ պոկվել։ Դրանց խնամքը կատարվում է նաև ճիշտ սանրելու միջոցով։ Դրա համար պետք է օգտագործել փափուկ ատամիկներով սանր։ Սանրելիս պետք է արմատներից ամուր պահել և կտրուկ շարժումներ չանել։
Դե ինչ, արդեն գիտեք, թե ինչից պետք է սկսել մազերի խնամքը։ Եղեք տեղեկացված ու մի մոռացեք, որ մազերը կնոջ ամենաթանկարժեք զարդն են։

Մաքրող միջոցներ ԳՌՕՄ ընկերությունից

Այսօր ժամանակակից շուկան առաջարկում է բազմաթիվ մաքրող միջոցներ, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է տան մաքրության համար։ Մենք չենք կարող ապահովել բնակարանում կատարյալ մաքրություն առանց մաքրող միջոցների։
Մաքրող միջոցների տեսականին այնքան մեծ է, որ ընտրություն կատարելը մի կողմից հեշտ, իսկ մյուս կողմից շատ բարդ է։
Այս հոդվածում կներկայացնենք ԳՌՕՄ ընկերության մաքրող միջոցներն ու դրանց կիրառությունները կենցաղում։
Ընկերության արտադրանքը ներառում է տարբեր ապրանքանիշերի սպասք լվանալու միջոցներ (Նաշ Սադ, Մեչտա, Կապելկա, N1), ապակի մաքրելու միջոցներ (Նաշ Սադ, Մեչտա), մաքրող ու ախտահանող միջոց (Նաշ Սադ), սպիտակեցնող միջոց (Նաշ Սադ), ինչպես նաև բազմաթիվ այլ խնամքի միջոցներ, որոնց կանդրադառնանք մեկ այլ հոդվածում։

Մաքրող և ախտահանող միջոց

Մաքրությունն անհնար է պատկերացնել առանց մաքրող ու ախտահանող միջոցների։ Նաշ Սադի մաքրող ու ախտահանող միջոցը նախատեսված է տարբեր իրերի մաքրման համար։Այն բավականին հարմար տարբերակ է խոհանոցի ու լոգասենյակի մաքրության համար։ Ոչնչացնում է վնասակար մանրէները, կանխում կրային նստվածքի առաջացումն` ապահովելով կատարյալ մաքրություն:
Այն լինում է կրեմի, սփրեյի և հեղուկի տեսքով։

Ապակի մաքրելու միջոց

Շատ կանայք կարծում են, որ պատուհաններ մաքրելիս միևնույն է ապակիների վրա հետքեր են մնալու, ապակիները երբեք կատարյալ մաքուր լինել չեն կարող։ Սակայն այդպես չէ, գոյություն ունեն գերազանց մաքրող միջոցներ, որոնք ոչ մի հետք չեն թողնում ապակիների վրա։ Նաշ Սադ և Մեչտա ապրանքանիշերի ապակի մաքրելու միջոցները դրա վառ ապացույցն են։

Սպասք լվանալու միջոցներ

Բացի բնակարանի մաքրությունից, կարևոր է նաև սպասքի մաքրությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է միայն սպասքի որակյալ միջոց և իհարկե, լվանալու ցանկություն։ ԳՌՕՄ ընկերության սպասք լվանալու միջոցները հեշտությամբ լվանում են սպասքը, արդյունավետ հեռացնում են յուղը նույնիսկ սառը ջրում՝պահպանելով ձեռքի մաշկի փափկությունը։

Սպիտակեցնող միջոց

Հագուստի խնամքը մեծ ուշադրություն պահանջող գործ է, քանի որ հաշվի է առնվում ինչպես կտորի որակը, այնպես էլ գունային առանձնահատկությունները։ Առանձնակի մոտեցում է պահանջում սպիտակ հագուստը, որը խնամելու համար օգնության է գալիս Նաշ Սադի գործվածք սպիտակեցնող միջոցը՝ ապահովելով պատշաճ ու գեղեցիկ տեսք։

Հիշեք՝ յուրաքանչյուր մաքրող միջոց օգտագործելիս պետք է անպայման ձեռնոցներ կրել։

ԳՌՕՄ՝ մաքրության փորձված ու վստահելի միջոցներ հայկական շուկայում։

Օճառի տեսակներն ու առանձնահատկությունները

Օճառ սկսել են պատրաստել դեռևս 6000 տարի առաջ, երբ մարդիկ փորձում էին ձիթապտղի յուղից և մոխրից ստանալ փրփրող մածուկ։ Ժամանակի ընթացքում ի հայտ եկան օճառի տարբեր տեսակներ, որոնցից ամենատարածվածներն են՝ կոսմետիկ, տնտեսական, հեղուկ, մանկական և այլն։

Եկեք պարզենք, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ կիրառություն ունի։

Կոսմետիկ

Կոսմետիկ օճառները սովորաբար նախատեսված են լինում չոր և զգայուն մաշկի համար։ Դրանք մաքրում են մաշկն ու պաշտպանում են այն չորությունից՝ ապահովելով մշտական խոնավություն։

Տնտեսական

Տնտեսական օճառը սովորաբար պատրաստվում է բացառապես բնական և էկոլոգիապես մաքուր նյութերով, բուսական յուղով և կենդանական ճարպով։ Չի պարունակում արհեստական գունանյութեր, կոնսերվանտներ, հոտավորիչներ և այլ արհեստական նյութեր։ Օճառը հիպոալերգիկ է և անվտանգ մարդու օրգանիզմի համար։

Հեղուկ օճառներ

Հեղուկ օճառն այսօր շատ տարածված ու առավել հիգիենիկ է համարվում։ Հատկապես հասարակական վայրերում այն ավելի արդյունավետ է և նպատակահարմար։
Հեղուկ օճառները հեշտությամբ փրփրում են և արագորեն մաքրում կեղտը՝ չվնասելով մաշկը։

Մանկական

Մանկական օճառները նախատեսված են ավելի նուրբ ու զգայուն մաշկի համար, չեն գրգռում մաշկն ու հակաալերգիկ են։ Պահպանում են մաշկի բնական պաշտպանողական ֆունկցիան և հարմար են ակտիվ խնամքի համար։

Նաշ Սադ, Սելլա, Մեչտա ապրանքանիշերն առաջարկում են բազմազան հավելումներով և գեղեցիկ տարաներով որակյալ հեղուկ օճառներ և կրեմ-օճառներ, ինչպես նաև կոսմետիկ և տնտեսական օճառներ՝ մաքրության ու խնամքի համար։

Ինչպես գործվածքին փափկություն հաղորդել

Տարիներ առաջ, երբ չկար լվացքի խնամքի միջոցների այսքան բազմազանություն, մեր տատիկները կարողանում էին ապահովել լվացքի կատարյալ սպիտակություն։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Իհարկե, հագուստի որակով․ այն պատրաստվում էր բնական գործվածքներից և փափկեցնող միջոցներ օգտագործելու անհրաժեշտություն չկար։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ օգտագործել փափկացուցիչ, եթե կարելի է բավարարվել միայն լվացքի փոշիով։
Ահա պատճառը՝ հագուստը մի քանի անգամ լվանալուց հետո խամրում է, դժվար է արդուկվում, էլեկտրականանում է: Հագուստի մաշվածությունն անխուսափելի է, սակայն փափկացուցիչների շնորհիվ հնարավոր է երկարացնել հագուստի կյանքը և այն կրելը կլինի ավելի հարմարավետ։

Ի՞նչ առավելություններ ունեն փափկեցնող միջոցները

Բացի այն, որ գործվածքին հաճելի բույր ու փափկություն են հաղորդում, ունեն նաև մի շարք այլ առավելություններ։
Փափկացուցիչների մեծ մասի բաղադրության մեջ մտնում են մակերևութային ակտիվ նյութեր և սիլիկոն, որոնք դրական ազդեցություն են ունենում հագուստի որակի վրա։

Հագուստն ուշ է կեղտոտվում

Եթե նախապես փափկացուցիչ ենք օգտագործում, ապա լաքաներն ավելի հեշտությամբ են մաքրվում՝ շնորհիվ բաղադրության մեջ պարունակվող մակերևութային ակտիվ նյութերի։ Կտորի թելիկները չեն թողնում, որպեսզի կեղտն ու ջուրը ներծծվեն գործվածքի մեջ։ Հագուստը դառնում է մաշկին հաճելի։ Սա նույնն է, թե մազերը լվանալ բալզամով կամ առանց դրա։

Հագուստը չի էլեկտրականանում

Այժմ մենք կրում ենք սինթետիկ և խառը գործվածքներից կարված հագուստ, որոնք էլեկտրանանալու հակում ունեն։ Բայց դրանից հնարավոր է ազատվել հենց փափկացուցիչների շնորհիվ։

Իրերը հեշտ են արդուկվում

Փափկեցնող միջոցների շնորհիվ կտորի վրա քիչ ծալքեր են առաջանում, ինչն էլ հեշտացնում է արդուկումը։

Պահպանվում է գույնը

Գույնը երկար է պահպանվում շնորհիվ կտորի մանրաթելերի վրա ձևավորվող հանգույցների։

Հագուստը երկար է ծառայում

Փափկացուցիչը նվազեցնում է լվացքի և հագուստը կրելու ընթացքում մանրաթելերի շփման գործակիցը, ինչի շնորհիվ այն ավելի երկար է ծառայում։

Օգտագործման եղանակը

Փափկեցնող միջոցն ավելացնում են լվացքի մեքենայի համապատասխան մասնաբաժնում կամ օգտագործում ձեռքով լվանալու ժամանակ։

Նաշ Սադ-ի փափկեցնող միջոցները արևադարձային թարմության և թարմ զեփյուռի բույրերով գործվածքին կհաղորդեն փափկություն ու անուշահոտություն։

  • Հիշեք՝ դուք տնտեսում եք գումար նոր իրեր գնելու համար և խնայում եք ժամանակ արդուկելու համար։ Իսկ խնամված հագուստը ձեզ վստահություն ու հիանալի տրամադրություն կհաղորդի։