Page 5 – Grom.am – GROM լվացող և մաքրող միջոցներ

Մաքրում ենք ջեռոցը

Բոլորս էլ սիրում ենք համեղ կերակուրներ պատրաստել ջեռոցում ու վայելել, բայց երբ հերթը հասնում է մաքրությանը, թողնում ենք վաղվան։ Արդյունքում յուղն ու կեղտը կուտակվում են, իսկ միացնելիս տհաճ հոտն անմիջապես հիշեցնում է ջեռոցը մաքրելու մասին։

Առաջարկում ենք մի քանի միջոց ջեռոցն արդյունավետ ու հեշտ մաքրելու համար։

Մաքրող միջոցների օգտագործում

Որպեսզի ջեռոցը հեշտությամբ մաքրվի, նախօրոք պետք է այն միացնել (50 աստիճան) և 15-20 րոպե այդպես թողնել։ Այնուհետև կրել ձեռնոցներ ու մաքրել այն հատուկ մաքրող միջոցներով։ Այս հարցում Ձեզ կօգնի «Նաշ Սադ» հակայուղային միջոցը։

Քացախ և սոդա

Եթե ձեռքի տակ չունեք մաքրող միջոցներ, ապա կարելի է դիմել ժողովրդական փորձված մեթոդների օգնությանը։
Նախևառաջ պետք է հեռացնել սննդի մնացորդները, քացախը խառնել կերակրի սոդայի հետ (1։2 հարաբերությամբ), ավելացնել մի քիչ սպասք լվանալու հեղուկ և ջուր։ Երբ արդեն լուծույթը պատրաստ է լինում, կարելի է մաքրել չոր խոզանակով կամ սպունգով։

Անուշադրի սպիրտ և ջուր

Ջեռոցը նախօրոք միացնել (70 աստիճան), ապա անջատել։ Վերցնել երկու տարա, որոնցից մեկի մեջ պետք է լցնել եռացրած ջուր և դնել ջեռոցի ներքևի հարկում, իսկ մյուսի մեջ լցնել անուշադրի սպիրտն ու դնել վերին հարկում։
Երկու տարաները մեկ օր թողնել ջեռոցի մեջ, այնուհետև անուշադրի սպիրտով լի տարայի մեջ ավելացնել տաք ջուր և սպասք լվանալու հեղուկ ու ստացված լուծույթով մաքրել ջեռոցը։

Մի քանի խորհուրդ

  • Մի թողեք, որպեսզի յուղը կուտակվի, և մաքրությունն ավելի մեծ ջանքեր ու ժամանակ պահանջի։
  • Օգտագործելուց հետո տարայի մեջ լցրեք սպասք լվանալու հեղուկ և դրեք 100 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այդպես յուղը կփափկի, որից հետո կարող եք սպունգով ու սպասք լվանալու հեղուկով մաքրել։
  • Յուղոտ ուտեստներ պատրաստելիս ձևամանը պատեք փայլաթիթեղով, որպեսզի յուղը չցայտի այս ու այն կողմ։

Ինչպես տեսանք, ջեռոցի մաքրությունն այնքան էլ բարդ գործ չէ, ընդամենը պետք է մի փոքր ժամանակ տրամադրել, որի արդյունքում այս կենցաղային տեխնիկան կլինի մաքուր ու կպահպանի իր նոր տեսքը։

«Նաշ Սադ» ապրանքանիշ․ տեսականին ու առանձնահատկությունները

«Նաշ Սադ»-ն իր գործունեությունը սկսել է դեռևս 2002 թվականից և շատ կարճ ժամանակում հասցրել է դառնալ տնային տնտեսուհիների ամենասիրելի ապրանքանիշը։ Տարիների ընթացքում ընդլայնելով արտադրանքը և՛ ծավալային, և՛ տեսակային առումով՝ այն դարձել է առաջատար ապրանքանիշերից մեկը հայկական շուկայում։
Ահա, թե ապրանքային ինչ բազմազանությամբ է «Նաշ Սադ»-ը ներկայանում սպառողին։

Սպասք լվանալու հեղուկ

«Նաշ Սադ» սպասքի հեղուկը ոչ միայն ապահովում է սպասքի գերազանց մաքրություն, այլև պահպանում է ձեռքի մաշկի փափկությունը։ Ի դեպ, այն ունի շատ կարևոր առավելություն՝ հեռացնում է յուղն անգամ սառը ջրով լվանալու դեպքում։

Մազերի խնամքի միջոցներ

«Նաշ Սադ»-ը հոգ է տանում նաև մազերի խնամքի մասին։ Շնորհիվ ալոեի, երիցուկի ու եղինջի հավելումներով բալզամների՝ վարսերը կունենան առողջ ու խնամված տեսք։

Ապակի մաքրելու միջոց

Մաքուր ապակիներ ունենալու ամենահեշտ ճանապարհը «Նաշ Սադ» ապրանքանիշի ապակի մաքրող միջոցների օգտագործումն է։ Ապակիներն ու հարթ մակերեսները կլինեն կատարյալ մաքուր շնորհիվ այս մաքրող միջոցի։

Մաքրող և ախտահանող միջոցներ

Մաքրության ժամանակ տնային տնտեսուհիներին օգնության են գալիս մաքրող ու ախտահանող միջոցները։ Օգտագործելով «Նաշ Սադ»-ի մաքրող միջոցները՝ լոգասենյակն ու խոհանոցը, սանտեխնիկան ու կենցաղային տեխնիկան կլինեն գերազանց մաքուր վիճակում։

Ձեռքերի մաքրություն և խնամք

Ձեռքերի ամենօրյա մաքրությունն ու խնամքն ապահովում են հեղուկ և կրեմ օճառները, իսկ մաշկի փափկությունը պահպանելու լավագույն միջոցը ձեռքի կրեմն է, որը նախատեսված է սովորական ու չոր մաշկը խոնավացնելու համար։

Գործվածքի խնամքի միջոցներ

Գործվածքի խնամքի համար նույնպես «Նաշ Սադ»-ն առաջարկում է որակյալ միջոցներ։ Փափկեցնող միջոցի շնորհիվ գործվածքին հաղորդվում է հաճելի բույր ու փափկություն, իսկ սպիտակեցնող միջոցը ոչ միայն սպիտակեցնում, այլև հեռացնում է գործվածքի վրա առկա բծերը։

Բացի վերը նշվածներից, «Նաշ Սադ»-ը շուկայում հայտնի է նաև իր եղունգի լաք մաքրող հեղուկով, ջրածնի պերօքսիդով և անուշադրի սպիրտով։
Հնարավոր չէ պատկերացնել մի տուն, որտեղ չլինի «Նաշ Սադ»-ի ապրանքներից որևէ մեկը։ Սա նշանակում է, որ այն իր ներկայացրած բարձրորակ արտադրանքով կարողացել է բավարարել անգամ ամենաքմահաճ գնորդի պահանջները։

Ընտրում ենք շամպուն

Մազերի մաքրության, խնամքի առաջին ու ամենակարևոր միջոցը շամպունն է, ուստի վերջինի ընտրությունն առանձնակի ուշադրություն է պահանջում։

Ինչպիսի՞ն պետք է լինի շամպունը

Ինչպես գիտենք, շամպունի առաջնային գործառույթներից մեկը մազերը փոշուց ու կեղտից մաքրելն է։ Բացի այդ, այն նաև պետք է պաշտպանի մազերի կուտիկուլաները, նվազեցնի էլեկտրականանալու հավանականությունը, պահպանի խոնավությունը և չպետք է չորացնի մազերն ու գլխամաշկը։
Սա նշանակում է, որ շամպունը պատասխանատու է ոչ միայն մազերի մաքրության, այլև մազերի առողջության համար։

Ինչպես ընտրել շամպուն

Շամպուն ընտրելիս առաջին հերթին պետք է առաջնորդվել մազերի տեսակով։

Շամպուն յուղոտ մազերի համար

Յուղոտ մազերի համար պետք է ընտրել այդ տեսակի մազերի համար նախատեսված շամպուն։ Շատ կարևոր է, որ այն լինի ամենօրյա խնամքի համար, քանի որ յուղոտ մազերն առավել հաճախակի խնամք են պահանջում։

Շամպուն չոր մազերի համար

Չոր մազերի համար նախատեսված շամպունները պետք է հարուստ լինեն սնուցող ու խոնավացնող նյութերով, որոնք կօգնեն վերականգնել ու սնուցել մազերն անհրաժեշտ նյութերով։

Շամպուն ներկած և վնասված մազերի համար

Շատ հաճախ մազերը ներկելիս կամ տարատեսակ նյութերով սանրվածքներ անելիս վնասվում են։

Այս դեպքում շամպունը պետք է․․․

  • Չգրգռի գլխամաշկը
  • Պահպանի ներկը
  • Մազերին հաղորդի առաձգականություն ու փափկություն
  • Պաշտպանի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից

Հիշեք՝ սխալ ընտրված շամպունը կարող է լուրջ վնաս հասցնել մազերին ու գլխամաշկին։

Սրանք շամպունի ընտրության ամենահիմնական կանոններն են, իսկ եթե դեռ չգիտեք՝ ինչ շամպուն ընտրել, ապա մենք կօգնենք Ձեզ։ ԳՌՕՄ ընկերության բարձրորակ շամպունների շնորհիվ Ձեր մազերը կլինեն առողջ, խնամված ու գեղեցիկ։

Մաքրում ենք լոգասենյակը

Հարմարավետության կարևորագույն նախապայմաններից մեկը մաքրությունն է։ Լոգասենյակը տան ամենահաճախակի օգտագործվող սենյակներից մեկն է, ուստի այն պարբերաբար մաքրելու անհրաժեշտություն է լինում։
Grom.am-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ լոգասենյակում մշտական մաքրություն ապահովելու համար։
Լոգասենյակի մաքրությունը կլինի հեշտ ու արդյունավետ, եթե պլանավորեք բոլոր քայլերն ու հետևեք ճիշտ հաջորդականությանը։

Մաքրում ենք սալիկները

Մաքրությունը նախընտրելի է սկսել սալիկներից՝ մաքրելով օճառի լուծույթով և փափուկ սպունգով։ Սակայն ամենաարդյունավետ տարբերակը մաքրության միջոցների օգտագործումն է։ Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել սալիկների կցակարերին, որոնք պատվում են բորբոսով։ Դրանք կարելի է մաքրել խոզանակի և մաքրող միջոցների օգնությամբ։

Հեռացնում ենք նստվածքը ապակե մակերեսներից

Ապակե մակերեսները, օրինակ լոգախցիկը, ամենօրյա խնամքի կարիք ունեն։ Մշտական մաքրություն կպահպանվի, եթե ամեն ագամ լոգանքից հետո այն սրբեք փափուկ կտորով։ Սակայն ոչ միշտ է մեզ հաջողվում անել դա․ ջրի կաթիլները մնում են ապակյա մակերեսին, իսկ որոշ ժամանակ անց վերածվում նստվածքի։
Լոգախցիկը մաքրելու համար հարկավոր է տաք ջուրը բացել և սպասել այնքան, մինչև ապակին պատվի գոլորշիով։ Այդպես հետքերը կմաքրվեն հեշտությամբ՝ առանց որևէ դժվարության։

Մաքրում ենք սանտեխնիկան

Սանտեխնիկան լավ վիճակում պահելու համար մշտական մաքրություն է պահանջվում, ինչի մասին մենք արդեն խոսել ենք «Ինչպես մաքրել սանտեխնիկան» հոդվածում։ Մաքրություն անելիս մի մոռացեք որակյալ մաքրող միջոցների մասին, ինչպիսին «Նաշ Սադը»-ի մաքրող ու ախտահանող միջոցն է։ Այն պարբերաբար օգտագործելու դեպքում սանտեխնիկան զերծ կլինի կրային նստվածքից։

Հիշեք, որքան հաճախակի մաքրեք լոգասենյակն, այնքան մաքրությունն ավելի քիչ ժամանակ կպահանջի։

Գործվածքի չորության պատճառները

Հագուստը կրելիս առաջին հերթին մտածում ենք հարմարավետության մասին։ Սակայն շատ հաճախ պատահում է այնպես, որ լվանալուց հետո գործվածքը դառնում է չոր և մաշկին հպվելիս տհաճ զգացողություն է առաջացնում։ Ինչո՞վ է սա պայմանավորված և ի՞նչ անել գործվածքին փափկություն հաղորդելու համար։ Առաջին հերթին պետք է պարզել չորության պատճառները և փորձել խուսափել այդ սխալներից։

Պատճառները մի քանիսն են՝

Անորակ լվացքի փոշի օգտագործելը

Եթե լվացքի փոշին անորակ է, լվանալիս դժվարությամբ է հեռացվում գործվածքի վրայից և բացասական ազդեցություն է ունենում հագուստի որակի վրա։ Լվացքի փոշի ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի բաղադրության մեջ ֆոսֆատ ու քլոր չպարունակվեն։

Ջրի կոշտությունը

Կոշտ ջուրը ոչ միայն մաշկի, այլև գործվածքի չորությանը նպաստող ամենահիմնական գործոններից մեկն է։

Լվացման սխալ ռեժիմը

Սխալ ընտրված լվացման ռեժիմը, հատկապես՝ բարձր ջերմաստիճանն ու քամելու հզորությունը կարող են բացասաբար անդրադառնալ գործվածքի փափկության ու նաև որակի վրա։

Արդուկում առանց գոլորշու

Եթե լվացքն արդեն իսկ շատ չոր է, ապա արդուկելիս չպետք է մոռանալ գոլորշու մասին։

Ինչպես վերականգնել փափկությունը

Գործվածքի փափկությունը վերականգնելու լավագույն միջոցը փափկեցնող միջոցների օգտագործումն է։ «Նաշ Սադ» ապրանքանիշն առաջարկում է բարձրորակ փափկացուցիչ, որը նախատեսված է ցանկացած կտորի համար։ Բացի փափկություն հաղորդելուց, այն նաև հաճելի բույր է փոխանցում և հեշտացնում է արդուկումը։
Այս միջոցը կիրառվում է ինչպես ձեռքով լվացքի, այնպես էլ լվացքի մեքենայով լվանալու դեպքում։ Պետք է զգույշ լինել, որպեսզի հեղուկն անմիջական շփում չունենա կտորի հետ։

Դե ինչ, երբ արդեն գիտեք, թե որոնք են չորության պատճառները, փորձեք հրաժարվել այդ սխալներից և իհարկե, օգտագործեք որակյալ միջոցներ գործվածքի մաքրության ու խնամքի համար։

Sella ապրանքանիշ․ տեսականին ու առանձնահատկությունները

Sella-ն խնամքի միջոցների լայն ընտրանիով հայկական շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ապրանքանիշերից մեկն է, ինչն առաջին հերթին պայմանավորված է արտադրանքի բարձր որակով ու արդյունավետությամբ։
Առաջարկում ենք ծանոթանալ Sella-ի ապրանքատեսականուն և կիրառման առանձնահատկություններին։

Շամպուն

Ինչպես գիտենք, շամպունը պետք է ընտրել մազի տեսակին համապատասխան, ուստի Sella-ն առաջարկում է շամպունների լայն տեսականի՝ նախատեսված տարբեր տեսակի մազերի համար (սովորական, թույլ և վնասված, ներկած, յուղոտ, չոր): Այս պրեֆեսիոնալ շամպուններն ամրացնում, սնուցում և վերականգնում են մազերը՝ հաղորդելով առողջ փայլ։
Բացի սրանից, Sella-ն արտադրում է նաև տղամարդկանց համար շամպուններ, որոնք նույնպես ունեն ամրացնող նշանակություն, ինչպես նաև պայքարում են թեփի դեմ։ Իսկ մանկական շամպուններն իսկական փրկություն են փոքրիկների համար․ նրբորեն մաքրում են մազերը և որ ամենակարևորն է՝ արցունքներ չեն առաջացնում։

Բալզամ

Բալզամի կարևորության ու դրա ճիշտ օգտագործման մասին բազմիցս անդրադարձել ենք մեր հոդվածներում։ Օգտագործելով Sella-ի բալզամերը (չոր, թույլ և վնասված, ներկած մազերի համար)՝ Ձեր մազերը կլինեն խնամված արմատներից մինչև ծայրերը։ Պրոֆեսիոնալ բալզամներն ունեն ամրացնող, սնուցող և փափկեցնող նշանակություն։

Լոգանքի գել

Sella-ն աչքի է ընկնում նաև լոգանքի գելերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։
Վիտամինային կոկտեյլն ապահովում է մարմնի ամենօրյա խնամք, փափկեցնում ու հանգստություն է հաղորդում։
Կանաչ թեյ լոգանքի գելը նախատեսված է զգայուն մաշկի համար, ունի էքստրա խոնավացնող հատկություն։
Օվկիանոսային թարմությունը նույնպես նախատեսված է զգայուն մաշկի համար, նոր շունչ ու թարմություն է հաղորդում մաշկին։

Հեղուկ օճառ

Հեղուկ օճառները յոթ անուշ բույրերով (կիտրոն, յասաման, հակաբակտերիալ, ծովային թարմություն, խնձոր, վարդ) նրբորեն մաքրում են ձեռքերն ու հաղորդում են փափկություն՝ շնորհիվ կազմության մեջ առկա հատուկ բաղադրիչների։

Մարմնի ու ձեռքի կրեմ

Ձեռքերը ցրտից ու արևից պաշտպանելն այնքան էլ հեշտ չէ, բայց ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է: Այս հարցում Ձեզ կօգնի Sella ձիթապտղի յուղով կրեմը, որը նախատեեսված է սովորական և չոր մաշկի խոնավացման համար։ Այս կրեմն առանձնանում է նաև արագ ներծծվելու հատկությամբ, ինչի շնորհիվ մաշկի վրա ճարպի հետքեր չեն մնում։

Sella` գերազանց խնամքի միջոցներ յուրաքանչյուրի համար։

Ինչպես լավացնել մազերի աճը

Մազերը կնոջ գեղեցկության կարևոր երաշխիքն են։ Առողջ ու երկար մազերի մասին երազում են շատերը, բայց բոլորին չէ, որ հաջողվում է ունենալ նման վարսեր։ Մի մասը բողոքում է մազերի դանդաղ աճից, մյուս մասն ընդհանրապես աճ չի նկատում։ Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված և ինչպե՞ս անել մազերի աճը խթանելու համար, կպարզենք մեր այսօրվա հոդվածում։

Որո՞նք են մազերի դանդաղ աճի պատճառները

Մազերի դանդաղ աճի պատճառ կարող են լինել՝

  • Վիտամինային ոչ բավարար քանակը
  • Սթրեսը
  • Սխալ կամ վատ սնունդը
  • Մազերի վնասված լինելը
  • Տարբեր հիվանդությունները

Սրանցից յուրաքանչյուրն առավել կամ պակաս չափով վատթարացնում է աճը։ Այդ իսկ պատճառով նախևառաջ փորձեք կարգավորել այս խնդիրները, սննդակարգը, քունը, օրվա ռեժիմը և այլն, ինչը նկատելիորեն դրական ազդեցություն կունենա մազերի աճի վրա։
Բացի այդ, պետք է նաև պահպանել մազերի խնամքի մի շարք կանոններ։

Օգտագործում ենք յուղեր

Մասնագետները խորհուրդ են տալիս նախքան մազերը լվանալը, արմատներին քսել յուղեր (ժոժոբա, նուշ, մակադամիա և այլն), ապա 10 րոպե անց լվանալ շամպունով։ Յուղերը պարունակում են ճարպաթթուներ, որոնք ամրացնում են մազերը։

Ընտրում ենք ջրի ճիշտ ջերմաստիճան

Մազերը լվանալիս պետք է խուսափել տաք ջրի օգտագործումից։ Այն ակտիվացնում է ճարպագեղձերը, որի արդյունքում շատ ճարպ է անջատվում, և մազերը շուտ յուղոտվում են։ Որքան մազերը յուղոտ են, այնքան սառը պետք է լինի ջուրը։

Լվանում ենք միայն արմատները

Ինչո՞ւ են մասնագետները խորհուրդ տալիս խուսափել մազերը հաճախակի լվանալուց։ Այս դեպքում հավանականությունը մեծ է, որ մազերը կզրկվեն բնական ճարպով սնուցվելուց։ Իսկ բնական ճարպն, ինպես գիտենք, նպաստում է մազերի աճին։

Չենք տրորում մազերը

Թաց վիճակում մազերն առավել նուրբ են ու զգայուն։ Չի կարելի մազերը ոլորել կամ ուժեղ տրորել։ Պատահական չէ, որ խորհուրդ են տալիս մազերը չսանրել թաց վիճակում։

Հետևեք այս խորհուրդներին, և առողջ ու երկար մազեր ունենալն այլևս երազանք չի լինի։

Մի քանի խորհուրդ բնակարանը մշտապես մաքուր պահելու համար

Հաճախ, երբ որոշում ենք մաքրություն անել, անմիջապես հիշում ենք մեզ սպասվող ծանր աշխատանքի ու հոգնածության մասին։
Ի՞նչ անել, որպեսզի մաքրությունը լինի հաճելի և մեծ ջանքեր չպահանջի։ Դրա համար պետք է հետևել այս խորհուրդներին, որոնք կհեշտացնեն Ձեր աշխատանքն ու կօգնեն ապահովել կատարյալ մաքրություն։

  • Յուրաքանչյուր իր պետք է ունենա իր տեղն ու նշանակությունը։ Չի կարելի բնակարանը ծանրաբեռնել չօտգագործվող ու անպետք իրերով։ Դրանք փոշու ավելորդ աղբյուր են։ Հոգ տարեք, որպեսզի տանը եղած բոլոր իրերը գտնեն իրենց ճիշտ տեղը։
  • Խոհանոցի մաքրությունը նախընտրելի է սկսել երեկոյան։ Այդպես և՛ հարմար է, և՛ հաճելի․ չէ՞ որ, երբ առավոտյան արթնանում ենք այն մտքով, որ ոչինչ չունենք անելու, դա դառնում է ուրախ ու երջանիկ օրվա սկիզբ։
  • Սպասքը հարկավոր է լվանալ ուտելուց անմիջապես հետո։ Այս հարցում Ձեզ կօգնեն ԳՌՕՄ ընկերության որակյալ սպասք լվանալու միջոցները։ Անգամ սառը ջրով լվանալու դեպքում սպասքի վրա առկա յուղը հեշտությամբ մաքրվում է։

Հաճախ փոշին մաքրելուց անմիջապես հետո մակերեսը կրկին պատվում է փոշու շերտով։ Ձեր սիրելի սերիալի կամ հաղորդման գովազդների ժամանակ առիթը բաց մի թողեք, վերցրեք կտորն ու մաքրեք փոշին։ Հիշեք՝ օրական ընդամենը 15-20 րոպե մաքրությանը տրամադրելով՝ Դուք կխուսափեք շաբաթվա վերջում 4-5 ժամ տևող մաքրությունից։

Պայքարում ենք նստվածքի դեմ

Ինչպես գիտենք, նստվածքն առաջանում է սանտեխնիկան ճիշտ ժամանակին չմաքրելու արդյունքում։ Դա կանխելու համար խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել լոգարանը, լվացարանն ու կոնքամանը։ Իսկ այս հարցում մեզ օգնության է գալիս «Նաշ Սադ» մաքրող ու ախտահանող միջոցը, որի շնորհիվ ոչ միայն ոչնչացվում են վնասակար մանրէները, այլև կանխվում է կրային նստվածքի առաջացումը։

Մի մոռացեք մաքրությունն անել վերից վար սկզբունքով։ Այդպես բաց չեք թողնի ոչ մի մանրուք։
Հետևեք մաքրության ամենօրյա կանոններին և մշտապես կունենաք կոկիկ ու մաքուր բնակարան։

Մաքրում ենք պատուհաններն առանց հետքերի

Պատուհանները տան հաճախակի կեղտոտվող հատվածներն են, ուստի պարբերաբար խնամք են պահանջում։
Առաջարկում ենք ծանոթանալ պատուհանները լվանալու մի քանի տարբերակների, որոնք կօգնեն անել դա արագ և արդյունավետ։

Դե ինչ, անցնում ենք մաքրության աշխատանքներին։

3 արդյունավետ ու փորձված մեթոդ պատուհանները մաքրելու համար

  • Տարայի մեջ լցնում ենք 1լ տաք ջուր և 2 ճ/գ քացախ։ Անձեռոցիկը, փափուկ սպունգը կամ կտորը թրջում ենք ստացված լուծույթով։ Սկզբում մաքրում ենք պատուհանի շրջանակները։ Այնուհետև քացախի լուծույթը թարմացնում ենք և խոնավ, փափուկ կտորով մաքրում ապակիները սկզբում ուղղահայաց, ապա՝ հորիզոնական ուղղությամբ։
  • 5 լիտրանոց դույլի մեջ լցնում ենք 150 մլ անուշադրի սպիրտ, 2․5 ճ/գ օսլա և 150 մլ քացախ։ Այնուհետև ստացված լուծույթը լցնում ենք շշի մեջ ու փակում պուլվիզատորով։ Ապակիները պատում ենք ստացված հեղուկով, ապա սրբում անձեռոցիկով կամ փափուկ կտորով։
  • Եվս մեկ միջոց, որը սովորաբար կիրառում ենք բոլորս, երբ ձեռքի տակ չունենք մաքրող միջոցներ։
    Պատրաստում ենք օճառաջուր (սպասք լվանալու հեղուկով), ապա պատուհանների համար նախատեսված խոզանակով մաքրում ենք ապակիները վերից վար սկզբունքով։ Հետքեր մնալու դեպքում չորացնում ենք կտորով։

Մի քանի խորհուրդ

  • Պատուհանները հարկավոր է լվանալ ոչ քամոտ ու արևոտ եղանակներին։ Ջուրն այդ դեպքում արագ կչորանա և հետքերից խուսափելն անհնար կլինի։
  • Ապակիները մաքրեք ներսից, ապա՝ դրսից։
  • Սկզբում սրբեք ուղղահայաց, ապա՝ հորիզոնական ուղղությամբ։
  • Չի կարելի պատուհանները մաքրել հղկիչ նյութերով (օրինակ` սոդա): Դրանք կարող են քերծվածքներ առաջացնել:
  • Պետք է նախ չոր կտորով հեռացնել փոշին, ապա մաքրել հեղուկով։

Վերը թվարկված միջոցներից բացի, շուկայում գոյություն ունեն նաև բազմաթիվ միջոցներ ապակիները մաքրելու համար, որոնց մեջ առանձնանում են «Նաշ Սադ» և «Մեչտա» ապրանքանիշերի ապակի մաքրելու հեղուկներն իրենց բարձր որակով։ Դրանք հեշտությամբ մաքրում են ոչ միայն պատուհաններն, այլև մյուս ապակե և հարթ մակերեսները։ Այս մաքրող միջոցներով կատարյալ մաքրությունը երաշխավորված է։

Ինչպես ախտահանել տունը

Առողջ լինելու համար կարևոր է ոչ միայն բարձր դիմադրողականությունը, այլև շրջակա միջավայրի և հատկապես տան մաքրությունը, որտեղ կարող ենք անցկացնել օրվա մեծ մասը։ Հաճախակի մաքրությունն օգնում է ոչնչացնել մանրէները, որոնք կարող են վարակիչ հիվանդությունների աղբյուր հանդիսանալ։
Եվ այսպես, ի՞նչ պետք է անել վարակներից զերծ մնալու համար։ Դե իհարկե, ախտահանել տունը, իսկ թե ինչպես, կպատմենք մեր այսօրվա հոդվածում։
Բացի սովորական մաքրությունից, բնակարանը պետք է ախտահանել տարվա մեջ մի քանի անգամ։ Այն բարդ գործընթաց չէ։ Ավելին, դառնում է հաճելի, երբ հստակ գիտեք, թե ինչ պետք է անել։
Ախտահանող ամենատարածված միջոցներից է քլորը, որն անվտանգ չէ օգտագործման համար, ուստի կիրառում են դրանով պատրաստված լուծույթները։ Ախտահանող միջոց է նաև ջրածնի պերօքսիդը, որը, սակայն, չի կարելի կիրառել գործվածքների մաքրման համար, քանի որ կարող է վնասել մակերեսն ու գունաթափել։

Ինչպե՞ս ճիշտ ախտահանել

  • Առաջին հերթին մաքրում կամ լվանում ենք ծածկոցները, վարագույրները, խաղալիքները։
  • Պլաստիկ իրերը մշակում ենք քլոր պարունակող ախտահանող նյութերով, ապա պարզաջրում մաքուր ջրով։
  • Փափուկ մակերեսները մաքրում ենք օճառով պատրաստված լուծույթով, իսկ փայտե իրերը՝ բուրավետ յուղերով, որոնք բացի մաքրելուց, նաև գեղեցիկ փայլ են հաղորդում։
  • Այնուհետև մնացած բոլոր լվացվող ու մաքրվող ապրանքները դուրս ենք բերում սենյակից, մաքրում ենք սենյակի անկյուններն ու կահավորում արդեն իսկ մաքուր ու ախտահանված իրերով։

Սենյակներից հետո անցնում ենք լոգասենյակին, որը ախտահանելը դժվար չի լինի, եթե օգտագործենք «Նաշ Սադ» մաքրող ու ախտահանող միջոցը։ Այն հիանալիորեն մաքրում է սանտեխնիկան, իսկ հաճախակի օգտագործելու դեպքում կանխում կրային նստվածքի առաջացումը։
Մաքրությունն օգնում է ազատվել տուն ներթափանցող մանրէներից ու փոշուց, որոնք վնասակար են առողջության համար։ Այնպես որ, պետք է փորձենք մեր շուրջը մշտական մաքրություն ապահովել։
Կարդացեք նաև «Ընտրում ենք մաքրող ու ախտահանող միջոցներ» հոդվածը, որը կօգնի հասկանալ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել և որ ապրանքանիշին տալ նախապատվությունը գերազանց արդյունք ստանալու համար։

Ինչպես ճիշտ խնամել գանգուր մազերը

Շատերի համար գանգուր մազեր ունենալը երազանք է, իսկ նրանք, ում բախտ է վիճակվել ունենալ գեղեցիկ վարսեր, երբեմն դժվարանում են խնամքի հարցում։
Իրականում գանգուր մազերի խնամքն այնքան էլ չի տարբերվում ուղիղ և ալիքավոր մազերից, սակայն գոյություն ունեն մի քանի կարևոր մանրուքներ, որոնք պետք է իմանալ մազերը ճիշտ խնամելու համար։

Շամպունը քսեք միայն մազարմատներին

Գանգրահերներին խորհուրդ է տրվում օգտագործել մազերի համար նախատեսված խոնավացնող միջոցներ։ Պատճառն այն է, որ գանգուր մազերը սովորաբար չոր են լինում, ուստի խոնավացման կարիք են ունենում։ Ինչ վերաբերում է շամպունների օգտագործմանը, ապա դրանք պետք է քսել միայն մազարմատներին։
Դրանցում պարունակվող մաքրող ակտիվ տարրերը կարող են չորացնել մազերի ծայրերը։

Մերսեք

Լվանալիս շատ կարևոր է գլուխը մերսելու գործընթացը։ Այն նպաստում է արյան շրջանառության լավացմանը, խթանում է մազերի աճն ու օգնում լիարժեքորեն մաքրել մազերը։

Մի մոռացեք բալզամի մասին

Մազերը բաժանեք մի քանի փնջի և բալզամը մատների օգնությամբ տարածեք ծայրերին։ Դրա շնորհիվ մազերը կունենան առողջ փայլ, իսկ սանրելու գործընթացն ավելի հեշտ կլինի։

Ինչպես չորացնել գանգուր մազերը

Եթե հնարավոր է, թողեք, որպեսզի մազերն ինքնուրույն չորանան։ Այդպես կպահպանեք մազերի փափկությունը և կունենաք գեղեցիկ ու առողջ գանգուրներ։

Ահա այն խորհուրդները, որոնց հետևելու դեպքում գանգուր մազերի խնամքը բավականին հեշտ կլինի։

Մաքրում ենք խոհանոցը յուղի հետքերից

Խոհանոցը տան ամենահաճախակի կեղտոտվող հատվածներից մեկն է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ինչպես գիտենք, կերակուր պատրաստելու ընթացքում պատերը, կահույքն ու մյուս մակերեսները պատվում են յուղի հետքերով և տհաճ հոտով։
Հատկապես կահույքի անընդհատ մաքրումը վնասում է ծածկույթը, ինչի արդյունքում այն կորցնում է իր նախկին տեսքն ու որոշ ժամանակ հետո նոր կահույք գնելու անհրաժեշտություն է լինում։
Չնայած այս ամենին՝ ամեն անգամ կերակուր պատրաստելուց հետո մաքրություն անելը շատերի համար զուր ժամանակի կորուստ է։ Ուստի, առաջարկում ենք ծանոթանալ մաքրության ամենաարդյունավետ տարբերակներից մեկին՝ ժամանակը խնայելու և խոհանոցը մշտապես մաքուր պահելու համար։

Գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդական միջոցներ,  տարատեսակ նյութերի խառնուրդներով պատրաստված լուծույթներ, որոնք որոշ դեպքերում լինում են արդյունավետ։ Սակայն հատուկ մաքրող միջոցները լավագույն տարբերակն են խոհանոցի մաքրության համար։ Մաքրող միջոցն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել արդյոք այն նախատեսված է խոհանոցում յուղի հետքերը վերացնելու համար։
Եթե արդեն կատարել եք ձեր ընտրությունը, ապա հետևեք այս քայլերին՝

  • Ծանոթացեք օգտագործման եղանակին
  • Օգտագործեք ճիշտ չափաբաժնով՝ գույները չխամրեցնելու և կահույքը չվնասելու համար
  • Անպայման կրեք ձեռնոցներ՝ ձեռքի մաշկը չվնասելու և փափկությունը պահպանելու համար

Պահարաններն ու խոհանոցի դուռը մաքրելիս հարկավոր է կտորը պատել քիչ քանակությամբ մաքրող նյութով, ապա սրբել փափուկ կտորով։ Խոհանոցային մյուս մակերեսները չափազանց կեղտոտ լինելու դեպքում պետք է պատել հեղուկով, թողնել 20 րոպե, որից հետո մաքրել։

Նաշ Սադ-ի՝ խոհանոցի համար նախատեսված հակայուղային միջոցը տնային տնտեսուհիների լավագույն ընկերն է։ Այն գերազանց մաքրում է յուղի հետքերը՝ առանց մեծ ջանքեր պահանջելու։

Այսպիսով, խոհանոցը մաքուր պահելու համար պետք է այն ճիշտ ժամանակին մաքրել և ընտրել որակյալ մաքրող միջոցներ, որոնք կօգնեն տևական ժամանակ խոհանոցը պահել մաքուր վիճակում։

 

Հետևեք մեր խորհուրդներին, և մշտական մաքրությունն ապահովված կլինի։