Page 3 – Grom.am – GROM լվացող և մաքրող միջոցներ

Ախտահանում ջրածնի պերօքսիդով

Ջրածնի պերօքսիդը (պերեկիս) մեր կենցաղում  օգտագործվում է տարբեր նպատակներով։ Դրանցից ամենակարևորի՝ ախտահանող նշանակության մասին, կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

Յուրաքանչյուր մայր գիտի, որ ջրածնի պերօքսիդը լավագույն միջոցներից մեկն է ծնկների ու արմունկների վնասվածքներն ախտահանելու համար։ Սակայն այն հրաշալի օգնական է  նաև մաքրության, ախտահանման ու վարակազերծման գործում՝ սկսած սպասքից մինչև խաղալիքներ։ Այն արդյունավետ պայքարում է մանրէների, վիրուսների ու սնկերի դեմ։

Ախտահանում կարելի է անել 6 % -անոց ջրածնի պերօքսիդի միջոցով, որը պատրաստվում է այսպես՝

  • 1ճ/գ 6% ջրածնի պերօքսիդը լուծում ենք 2,5լ ջրի մեջ, ապա լավ խառնում։

Ջրածնի պերօքսիդով կարելի է ախտահանել՝

  • Պատերը, դռները, հատակը
  • Տարբեր նյութերից պատրաստված իրերը
  • Խաղալիքները, որոնք օգտագործվել են այլ երեխաների կողմից
  • Ակվարիումները
  • Գրքերը
  • Ծաղկամաններն ու սենյակային բույսերի տերևները

Հիշեցում՝

  • Օգտագործել միայն ջրով բացելու դեպքում
  • Լուծույթը պատրաստելիս ու ախտահանելիս պարտադիր կրել ռետինե ձեռնոցներ
  • Մակերեսներն այս լուծույթով մաքրելուց հետո անպայման սրբել մաքուր ջրով
  • Ախտահանելիս սենյակներն ազատել մարդկանց ու կենդանիների ներկայությունից

Շուկայում առկա բազմաթիվ մաքրող ու ախտահանող միջոցների կողքին ջրածնի պերօքսիդը չի կորցնում իր կիրառությունը։ ԳՌՕՄ ընկերությունն առաջարկում է «Նաշ Սադ» ապրանքանիշի 33 %անոց ջրածնի պերօքսիդը, որը նույնպես կարելի է օգտագործել ախտահանման համար՝ պահպանելով վերը թվարկված անվտանգության բոլոր կանոնները։

Եվ այսպես, ի՞նչ անել, եթե ձեռքի տակ չունեք 6 %-անոց ջրածնի պերօքսիդ։

Որպեսզի 33 % անոց պերեկիսը վերածվի 6%-ի, հարկավոր է օգտագործել 1։6 հարաբերականությամբ։ Վերցնում ենք  500 մլ տարողությամբ տարա, ապա կրում ենք ռետինե ձեռնոցներն ու անցնում գործի։

  • 80 մլ 33% պերեկիսը լուծում ենք 400 մլ ջրի մեջ, խառնում ենք և վերջ։ Կարելի է լցնել պուլվիզատորով շշի մեջ ու սկսել ախտահանումը։

Հույս ունենք, որ այս խորհուրդները կօգնեն Ձեզ հեշտությամբ ախտահանել ցանկացած իր և զերծ մնալ տարատեսակ վիրուսներից։

 

Ինչպես պաշտպանվել վիրուսներից

 Վարակներից ու վիրուսներից զերծ մնալու համար միայն դիմակ կրելը բավարար չէ։ Հարկավոր է հետևել ինչպես անձնական  հիգիենայի կանոններին, այնպես էլ ժամանակ առ ժամանակ ախտահանել բնակարանն ու հաճախակի օգտագործվող իրերը։

Հիգիենայի կանոններ

  • Հաճախակի լվացրեք ձեռքերը
  • Մի դիպչեք դեմքին առանց ձեռքերը լվանալու
  • Տուն մտնելիս պարտադիր պայուսակն ու կոշիկները թողեք մուտքի մոտ
  • Խուսափեք մարդաշատ վայրերից
  • Տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում պատշատ ձևով՝ դիմակով ու ձեռնոցով
  • Պահպանեք սոցիալական հեռավորությունը

Հիշեցում՝ ձեռքերը հաճախակի ախտահանեք հակամանրէային ախտահանիչով՝ ալկոգելով։

 

Բնակարանի ախտահանում

Տունը մշտապես մաքուր պահելն ու հաճախակի ախտահանելն օգնում է զերծ լինել վարակիչ հիվանդությունների աղբյուր համարվող մանրէներից։

Բնակարանը կարելի է ախտահանել ինչպես մաքրող ու ախտահանող միջոցներով, այնպես էլ ջրածնի պերօքսիդով։

Բնակարանի ախտահանման քայլ քառ քայլ կանոնների մասին կարող եք կարդալ «Ինչպես ախտահանել տունը»  հոդվածը։

Իսկ ԳՌՕՄ ընկերության  մաքրող ու ախտահանող միջոցների տեսականին կօգնի հեշտ ու արագ հասնել դրական արդյունքի։

 

Կարևոր իրերի ախտահանում

Կան իրեր, որոնք նույնպես չպետք է մոռանալ ախտահանել։ Այդ իրերի շարքին են պատկանում՝

Բանկային քարտը

Հաճախակի օգտագործվող իրերից մեկը, որը պետք է ժամանակ առ ժամանակ ախտահանել։

Ականջակալները

Նվազագույնը շաբաթը մեկ անգամ ականջակալները պետք է մաքրել հակաբակտերիալ անձեռոցիկով կամ օճառաջրի մեջ թեթևակի թրջած փափուկ կտորով։

Բջջային հեռախոսը

Հեռախոսը 21-րդ դարում մարդու անբաժանելի ընկերն է և հաճախակի է լինում մեր ձեռքում, ուստի զերծ չի կարող լինել մանրէներից։ Այնպես որ, օրական գոնե մեկ անգամ այն պետք է մաքրել խոնավ անձեռոցիկով։

Ստեղնաշարը

Ամեն օր համակարգչով աշխատելով՝ մենք չենք էլ նկատում, թե որքան կեղտ է հավաքվում ստեղնաշարի մեջ։ Հազ, փռշտոց, յուղոտ ձեռքերով հպում․ այս ամենը հանգեցնում է կեղտի կուտակմանը։ Այդ իսկ պատճառով ստեղնաշարը նույնպես պետք է հաճախակի մաքրել։

 Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ զերծ մնալ վարակներից։

 

Մազերի ամենօրյա խնամք

Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է մազերի ու գլխամաշկի խնամքը, եթե ուզում ենք ունենալ առողջ ու գեղեցիկ մազեր։
Grom.am-ը ներկայացնում է մազերի ամենօրյա ճիշտ խնամքի կանոնները։

Խնամքի առանձնահատկությունները

Խնամելիս պետք է անպայման հաշվի առնել մազերի տեսակը, ապա քայլեր ձեռնարկել՝ ընտրելով համապատասխան շամպուն ու խնամքի միջոցներ։

Յուղոտ մազեր

Պետք է խուսափել մազերը շատ տաք ջրով լվանալուց։ Պատճառն այն է, որ տաք ջրով լվանալու դեպքում ավելի շատ ճարպ է անջատվում, և արդյունքում մազերն ավելի յուղոտ են դառնում։ Մազերի յուղոտությունը նվազեցնելու համար կարելի է օգտագործել հատուկ դիմակներ։

Չոր մազեր

Չի կարելի մազերը հաճախակի լվանալ, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Դրանք կզրկվեն բնական ճարպով սնուցվելուց, իսկ բնական ճարպը նպաստում է մազերի աճին։ Մինչ լվանալը կարելի է դնել խոնավացնող դիմակներ և ավելի հազվադեպ օգտագործել վարսահարդարիչ, քանի որ վերջինը նպաստում է մազերի չորությանը։

Ներկած կամ վնասված մազեր

Այս տեսակի մազերն առանձնակի խնամք են պահանջում՝ սկսած խնամքի միջոցների ընտրությունից։ Ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ շամպունը

  • Չգրգռի ու չվնասի գլխամաշկը
  • Պահպանի ներկը երկար ժամանակ
  • Մազերին հաղորդի փափկություն

Բացի այդ, խորհուրդ է տրվում օգտագործել ինչպես հատուկ դիմակներ, այնպես էլ բալզամներ և այլ խնամքի միջոցներ, որոնք կօգնեն ունենալ առողջ մազեր։

Ինչպես լվանալ մազերը

Մազերի ամենօրյա խնամքի համար ամենակարևոր պայմաններից մեկը շամպունի ճիշտ ընտրությունն է։ Այն պետք է նախատեսված լինի ամենօրյա խնամքի համար։ Ինչպես նշեցինք, մազերը հաճախակի լվանալ չի կարելի, սակայն ուշ-ուշ լվանալը նույնպես չի խրախուսվում։ Այդ դեպքում մազարմատները ծածկվում են ճարպի շերտով, փակում են ծակոտիներն ու թույլ չեն տալիս, որպեսզի թթվածինը ներթափանցի։
Լվանալու կանոններին մանրամասն կարող եք ծանոթանալ «Մազերը կնոջ ամենաթանկարժեք զարդն են» հոդվածում։

Ինչպես սանրել մազերը

Մազերը չի կարելի տրորել ու հատկապես սանրել թաց վիճակում, քանի որ առավել նուրբ ու զգայուն են լինում, իսկ մազարմատները թուլանում են ու որակազրկվում։

Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ մազերի ամենօրյա խնամքի հարցում։

Ինչպես խնամել վերարկուները

Վերարկուն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց զգեստապահարանում ամենահաճախակի օգտագործվող հագուստներից մեկն է համարվում։ Այն կարելի է կրել ինչպես ձմռանը, այնպես էլ վաղ գարնանն ու աշնանը։ Սա նշանակում է, որ վերարկուն ժամանակ առ ժամանակ ուշադրության ու խնամքի կարիք է ունենում։

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն ունենալ կատարյալ արդյունք առանց քիմմաքրման տանելու։

  • Ուսումնասիրեք պիտակի վրա նշված ցուցումները
  • Որևէ միջոց ձեռնարկելուց առաջ նախ փորձարկեք վերարկուի ոչ նկատելի հատվածի վրա
  • Մի մոռացեք մանժետների, գրպանների ու օձիքի մասին

Որոշ մոդելներ կարելի է նույնիսկ լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայով, եթե թույլատրելի է։

Երբեմն վերարկուի վրա հայտնվում են հետքեր, որոնք մաքրելու համար պետք է ծանոթ լինել այս մեթոդներին՝

Անուշադրի սպիրտ և աղ

Այս խառնուրդի  միջոցով կարելի է մաքրել թևքերը, գրպանները, օձիքն ու արմունկները։

Ի՞նչ պետք է անել

Անուշադրի սպիրտն ու աղը խառնում ենք (4։1 հարաբերությամբ), բամբակը թրջում ենք ստացված լուծույթով ու մաքրում կեղտոտ հատվածները։

Գլիցերին և անուշադրի սպիրտ

Գլիցերինն ու անուշադրի սպիրտը խառնում ենք (2։1 հարաբերությամբ) և մաքրում վերարկուի վրա հայտնված սուրճի հետքերը։

Այս պարզ խորհուրդները կօգնեն կարգի բերել ցանկացած գործվածքից կարված վերարկուները։ Ընդամենը պետք է զգուշությամբ վերաբերել կտորին և հետևել ցուցումներին։

Ինչպես մաքրել այրված կաթսան․ լավագույն միջոցը

Բոլորիս հետ էլ պատահել է այնպես, երբ կերակուրը մոռացել ենք գազօջախին և այդ մասին հիշել միայն այն ժամանակ, երբ արդեն այրված է եղել։ Արդյունքում տհաճ հոտը տարածվել է ամբողջ տանը, իսկ կաթսան փչացել։
Գոյություն ունեն մաքրության բազմաթիվ միջոցներ, որոնք լայն կիրառություն ունեն մեր կենցաղում, սակայն առաջարկում ենք ծանոթանալ ժողովրդական մեթոդներից մեկին, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում կաթսան կլինի կատարյալ մաքուր։

Այրված կաթսան մաքրելու համար մեզ անհրաժեշտ է մի քանի կտոր կիտրոն և ջուր։
Կիտրոնաթթուն ու եռացրած ջուրը կօգնեն հեռացնել սև նստվածքը, իսկ կիտրոնը կչեզոքացնի հոտը։

  • Կիտրոնը բաժանում ենք 6-8 կտորների և դնում այրված կաթսայի մեջ այնպես, որպեսզի հատակն ամբողջությամբ ծածկվի։
  • Ավելացնում ենք այնքան ջուր, որպեսզի կաթսայի հատակը ծածկվի, ապա դնում ենք կրակի վրա։ Կարելի է կրակը փոքրի-ինչ ուժգնացնել և թողնել, որպեսզի զանգվածը եռ գա։
  • Կաթսան հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի, ապա հեռացնում ենք ջուրն ու կիտրոնի կտորները, իսկ մնացած հետքերը մաքրում ենք չոր սպունգով ու պարզաջրում մի քանի անգամ։ Անհավատալի է, որ այրված կաթսան կարող է այսքան մաքուր ու նոր տեսք ունենալ։

Տեսնո՞ւմ եք, թե որքան արդյունավետ է։ Եղեք զգոն և մի’ մոռացեք կաթսան կրակի վրա, իսկ այրվելու դեպքում հիշեք, որ գոյություն ունի ահա այս պարզ մեթոդը։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Մաքրում ենք գորգը

Գորգը բնակարանում ստեղծում է ջերմություն, փափկություն ու հարմարավետություն, սակայն միևննույն ժամանակ առանձնակի ուշադրություն ու խնամք է պահանջում։
Ճիշտ խնամքը կօգնի մշտապես պահպանել գորգի գեղեցիկ տեսքը։

Առաջարկում ենք ծանոթանալ գորգի մաքրության մի քանի արդյունավետ միջոցների։

Անուշադրի սպիրտ

Սա ամենամատչելի նյութերից մեկն է, որը հեշտությամբ կարելի է գտնել ցանկացած խանութում։
Ինպե՞ս մաքրել
1 լ ջրի մեջ լցնում ենք 20 մլ անուշադրի սպիրտ և լավ խառնում ենք։ Ստացված լուծույթը տարածում ենք կեղտոտ հատվածների վրա և խոզանակի կամ սպունգի օգնությամբ մաքրում ենք։ Այնուհետև սպասում ենք մոտ մեկ ժամ, որպեսզի գորգը չորանա և փոշեկուլով մաքրում ենք։

Սոդա

Սոդան մաքրության լավագույն միջոցներից մեկն է, երբ ձեռքի տակ չունեք հատուկ մաքրող միջոցներ։ Ահա, թե որոնք են սոդայի առավելությունները՝

  • Համարվում է հետքերը վերացնող բնական միջո
  • Թարմացնում է խավը
  • Անվտանգ է երեխաների ու կենդանիների համար
  • Չունի հո
  • Սոդան գորգերի մաքրության մեջ կարելի է օգտագործել երկու եղանակով՝ չոր մաքրում և խոնավ մաքրում։

Չոր մաքրում

  • Գորգը մաքրում ենք փոշեկուլի օգնությամբ
  • Սոդան տարածում ենք գորգի մակերեսին
  • 30 րոպե թողնում ենք, որպեսզի սոդան հասցնի ներգործել
  • Սոդայի մնացորդները մաքրում ենք փոշեկուլով

Խոնավ մաքրում

Խոնավ մաքրում չի կարելի իրականացնել բնական մանրաթելերից պատրաստված գորգերի դեպքում։
Դույլի մեջ լցնում ենք 10 լ 30-40 աստիճան ջերմության ջուր, ավելացնում ենք 200 մլ սոդա և խառնում ենք այնքան, մինչև սոդան ամբողջությամբ լուծվի։
Գորգը մաքրում ենք փոշեկուլով՝ հեռացնելով կեղտը։ Պուլվիզատորի օգնությամբ լուծույթը շաղ ենք տալիս գորգի մակերեսին, ապա խոզանակի օգնությամբ մաքրում։
Սպասում ենք մինչև նյութն ամբողջությամբ ներծծվի ու չորանա, որից հետո կրկին փոշեկուլի օգնությամբ հեռացնում ենք սոդայի մնացորդները։

Աղ

Խոշոր աղի օգնությամբ հնարավոր է հեռացնել հյութի կամ գինու թարմ հետքերը։ Լաքայապատ հատվածի վրա շաղ ենք տալիս աղն ու 10 րոպե թողնում ենք, ապա խոզանակը թրջում ենք ու մաքրում։ Մաքրությունն ավարտելուց հետո սպասում ենք, մինչև չորանա, որից հետո փոշեկուլով հեռացնում ենք մնացորդները։

Դե ինչ, կարող եք գործի անցնել՝ հետևելով վերը նշված քայլերին և արդյունքում կունենաք մշտապես մաքուր ու գեղեցիկ գորգ։

Հետքեր հագուստը լվանալուց հետո․ մի քանի սխալ

Հագուստը քիմմաքրման հանձնելիս շատ հաճախ հարցնում են, թե ինչի հետևանքով են առաջացել հետքերը՝ համապատասխան մաքրում իրականացնելու համար։ Շատ դեպքերում լաքաներն առաջանում են սխալ խնամքի, լվացման հետևանքով։
Առաջարկում ենք ծանոթանալ այն սխալներին, որոնց հետևանքով լաքաները հեռացնելն անհնարին է լինում։

Եթե հետքերը չեն վերանում հագուստի վրայից, պետք չէ այն արդուկել։ Հավանականությունը, որ հաջորդ լվացքի ժամանակ դրանք կմաքրվեն, ավելի քիչ է լինում։

Եվ այսպես, ի՞նչ չի կարելի անել

Երկար սպասել

Ցանկացած հագուստի վրայից կարելի է հեռացնել հետքերն արագ գործելու դեպքում։ Սակայն ոչ միշտ ենք ձեռքի տակ ունենում անհրաժեշտ նյութեր այդ ամենն արագ անելու համար։

Ճիշտ է լվանալ հագուստը նույն կամ հաջորդ օրը։ Իսկ եթե լվացքն արգելված է կամ մտավախություն ունեք, որ այն դրական արդյունք չի տա, ապա անհապաղ ուղարկեք քիմմաքրման։
Սխալ է լաքայապատ հագուստը մի քանի օր շարունակ պահել մինչև հավաքավի կեղտոտ հագուստ կամ ազատ ժամանակ ունենաք այն քիմմաքրման տանելու համար։

Լաքան տրորել

Շատ տրորելու արդյունքում կտորը բարակում է, ինչն անգամ անզեն աչքով է նկատելի լինում։

Ճիշտ է թղթե անձեռոցիկի կամ չոր կտորի միջոցով թեթևակի թրջել լաքան։
Սխալ է կտորն ուժգին տրորելը, խոզանակով կամ սպունգի չոր կողմով մաքրելը։

Լվանալ տաք ջրով

Երբեք լաքան չի կարելի մաքրել շատ տաք ջրով։ Դրա հետևանքով լաքաների որոշ տեսակներ կան, որոնք ավելի ամուր են «նստում» կտորի վրա։

Ճիշտ է լաքաները մաքրել տաք ջրով։ Դա վերաբերում է նաև այն հագուստներին, որոնք պատրաստվում եք ուղարկել քիմմաքրման։
Սխալ է մտածել, որ ինչքան բարձր է ջրի ջերմաստիճանն, այնքան լաքան ավելի հեշտ կմաքրվի։

Սկսել կենտրոնից

Շատ հաճախ լաքան սկսում ենք մաքրել հենց կենտրոնից, ինչի հետևանքով այն տարածվում է շուրջբոլորը։

Ճիշտ է լաքան մաքրել եզրերից, ապա հասնել կենտրոն։
Սխալ է լաքան այս ու այն կողմ լղոզելը․ արդյունքում այն գունատվում է, սակայն լաքայապատ տարածքը մեծանում է։

Ահա այն սխալները, որոնց պատճառով հագուստը փչանում է և այլևս կրելու ենթակա չի լինում։

Մաքրում ենք սառնարանը

Սառնարանն ամենաօգտագործելի կենցաղային տեխնիկաներից մեկն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել խոհանոցը։ Սակայն սառնարանում եղած սննդի մնացորդներն ու տհաճ հոտը դառնում են մանրէների աղբյուր, որոնք բացասաբար են անդրադառնում առողջության վրա։ Եվ որպեսզի խուսափենք այս խնդիրներից ու սառնարանն էլ ավելի երկար ծառայի, առաջարկում ենք ծանոթանալ մաքրության կանոններին։

Ինչի՞ց սկսել սառնարանի մաքրությունը

  • Բոլոր մթերքները հանում ենք սառնարանից, միացնում ենք հալեցման ռեժիմը, որից հետո այն անջատում ենք՝ մաքրման աշխատանքները սկսելու համար։
  • Հաջորդ քայլը սառնարանը բոլոր դարակներից ազատելն է։
  • Այնուհետև առանձին տարայի մեջ լցնում ենք տաք ջուր, ավելացնում ենք սոդան (1լ։1ճ/գ հարաբերությամբ), որը հիանալի միջոց է տհաճ հոտից ու կեղտից ազատվելու համար։
  • Փափուկ սպունգը թրջում ենք սոդայաջրով և մաքրում սառնարանը։
  • Սրբիչի օգնությամբ մաքրում ենք սառնարանի արտաքին ու ներքին մակերեսները, որից հետո դռնակը բաց ենք թողնում, որպեսզի լիովին չորանա։
  • Մաքրությունն ավարտելուց հետո տեղադրում ենք դարակները, կարգավորում սառնարանի ռեժիմն ու տեղավորում ենք մթերքները։

Մի քանի խորհուրդ սառնարանը ճիշտ խնամելու համար

  • Խորհուրդ է տրվում շաբաթական մեկ անգամ դարակներն ու արկղերը լվանալ։
  • Սնունդը պահել սննդային տուփերի կամ տոպրակների մեջ։
  • Բանջարեղենի ու մրգերի համար նախատեսված արկղերի հատակը պատել թղթով կամ պոլիէթիլենային թաղանթով։
  • Հաճախակի թարմացնել սառնարանը՝ հեռացնելով այն մթերքները, որոնք երկար ժամանակ գտնվում են սառնարանում և արդեն ժամկետանց են։
  • Մաքրությունը սկսել միայն սառնարանը հոսանքից անջատելու դեպքում, այլապես միացրած և դռնակը բաց վիճակում այն կարող է փչանալ։
  • Սառնարանը մաքրելիս չի կարելի անուշադրության մատնել ետևամասը։ Այնտեղ ժամանակի ընթացքում հավաքվում է փոշու հաստ շերտ, ինչը կարող է կոմպրեսորի անսարքության պատճառ դառնալ։

Դե ինչ, կարծում ենք վերը թվարկված խորհուրդները կօգնեն շատ արագ ու հեշտ մաքրել այս կարևոր կենցաղային տեխնիկան։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Մի քանի խորհուրդ նրանց, ովքեր չեն սիրում կրել ռետինե ձեռնոցներ

Ձեռնոցով աշխատել ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են սիրում։ Սակայն բոլոր նրանք, ովքեր հաճախակի են գործ ունենում տաք ու սառը ջրի հետ, բախվում են մաշկի չորացման խնդրին։
Ինչպես գիտենք, ձեռքի մաշկն առանձնակի և պարտադիր խնամք է պահանջում։
Grom.am-ը ներկայացնում է մի շարք խորհուրդներ այն տնային տնտեսուհիների համար, որոնք չեն սիրում կրել ռետինե ձեռնոցներ։

Ձեռքերի քրտնարտադրություն

Եթե ձեռքերը շուտ են քրտնում, ապա ձեռնոցներ կրելուց առաջ ձեռքերին շաղ տվեք մանկական ցանափոշի, որպեսզի քրտնարտադրությունը նվազի։

Ձեռքերի չորություն

Ձեռքի մաշկը պաշտպանելու համար սպասքը հարկավոր է լվանալ ձեռնոցներով։ Այս առումով առանձնանում են «Նաշ Սադ» ապրանքանիշի սպասք լվանալու հեղուկները, որոնք պահպանում են մաշկի փափկությունը։
Նախքան ձեռնոց կրելն օգտագործեք խոնավացնող կրեմ։ Ձեռնոցները պարտադիր են հատկապես նրանց համար, ովքեր տառապում են էկզեմայով և այլ մաշկային հիվանդություններով։

Գտեք համապատասխան չափի ձեռնոցներ

Եթե կրելիս անհարմարություն եք զգում և ձեռքերին համապատասխան չափը չեք կարողանում գտնել, փորձեք օգտագործել բժշկական, վիրաբուժական ձեռնոցներ, որոնք շատ ավելի հարմար են լինում ձեռքերին։
Ցանկալի է տանն ունենալ տարբեր տեսակի գործերի համար նախատեսված ձեռնոցներ, օրինակ՝ սպասք լվանալու, մաքրության և այլն։ Նախընտրելի է, որ դրանք լինեն տարբեր գույների։ Այդպես չեք մոռանա, թե որ գույնն ինչ աշխատանքի համար է նախատեսված։

Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ չխուսափել ռետինե ձեռնոցներ կրելուց և ավելին՝ դրանք կրելը դարձնել սովորություն։

Ինչպես հագուստը պաշտպանել ցեցերի «հարձակումներից»

Շատ հաճախ հագուստը փչանում է ոչ թե այն սխալ խնամելու, այլ ցեցերի «հարձակումների» պատճառով, որոնց հատկապես հանդիպում ենք ամռան ամիսերին։
Ցեցն ունակ է շատ կարճ ժամանակահատվածում փչացնել հանդերձապահարանում խնամքով պահված բնական գործվածքից կարված հագուստները։
Grom.am-ը ներկայացնում է մի քանի արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս վնասակար միջատներից։

Հնդկական յասաման

Հնդկական յասամանն ունի մարդկանց հաճելի շատ նուրբ բույր, սակայն միևնույն ժամանակ գերազանց պայքարում է ցեցերի դեմ։ Բույսի թարմ տերևները կարող եք դնել պահարանում և վերջնականապես ազատվել միջատներից։
Ի դեպ, նույն բույսի եթերային յուղը նույնպես պակաս ազդեցություն չի ունենում։
Ի՞նչ անել
Բամբակը թրջում ենք եթերային յուղով և դնում այն հատվածներում, որտեղ նկատում ենք ցեցերի կուտակումներ։

Մայրու ծառի կեղև

Ցեցը չի սիրում փշատերև ծառեր ու հատկապես մայրի ծառ, որի կեղևը հիանալի բնական միջոց է պահարանից բոլոր «անցանկալի հյուրերին» հեռացնելու համար։
Ի՞նչ անել
Պահարանի տարբեր հատվածներում կախում ենք մայրու ծառի կեղևով լի փոքրիկ կտորե պարկեր։

Քացախ

Ցեցի դեմ պայքարող միջոցներից է նաև քացախը։
Ինչպե՞ս այն օգտագործել
1 ճ/գ սպիտակ քացախը խառնում ենք ջրի հետ հավասար քանակությամբ և թեթևակի մաքրում հանդերձապահարանը։ Հարկավոր է զգուշանալ քացախով լուծույթը հագուստի վրա թափելուց, այլապես հետքերից խուսափելն անհնար կլինի։

Բույրաբարձիկ անուշաբույր բույսերով

Նարդոսը (լավանդա) ցեցի դեմ լավագույն բույսերից մեկն է։ Պակաս արդյունավետ չեն նաև ուրցն ու հազրեվարդը։
Ի՞նչ անել
Թարմ կամ չորացրած բույսերից պատրաստում ենք բույրաբարձիկ (այն չպետք է լինի կտորից) և դնում հանդերձապահարաններում։

Դարչին

Ինչպես գիտենք, դարչինն ունի անուշ, բայց չափազանց սուր հոտ, ինչի շնորհիվ կարողանում է հագուստից հեռու պահել ցեցերին։
Ինչպե՞ս օգտագործել
Դարչնի ձողիկները լցնում ենք պոլիէթիլենային թաղանթի մեջ ու դնում հանդերձապահարանի դարակների վրա։

Դափնու տերև

Դափնու տերևներն ունեն սուր հոտ, ինչի շնորհիվ գրգռիչ ազդեցություն են ունենում միջատների վրա։ Դրեք դրանք հանդերձապահարանում ցեցերին վախեցնելու համար։

Սփրեյ ցեցի դեմ

Եթե ցեցն արդեն հասցրել է վնասել հագուստը, օգտագործեք եթերային յուղեր։
Ի՞նչ անել
Պուլվիզատորի մեջ լցնում ենք 0,5 լ մաքուր ջուր և ավելացնում մի քանի կաթիլ նարդոսի կամ անանուխի եթերային յուղ։

Եթե տանը նկատել եք նույնիսկ մեկ միջատ, ապա շտապեք ոչնչացնել, հակառակ դեպքում կզրկվեք Ձեր ամենասիրելի հագուստներից։

Ինչպես մաքրել գինու հետքերը հագուստի վրայից

Հագուստի վրա կարմիր գինու հետքե՞ր են հայտնվել, հոգ չէ։ Ներկայացնում ենք ամենաարդյունավետ միջոցները ցանկացած կտորի վրայից գինու հետքերը վերացնելու համար։

Կիտրոնաթթու

2 գր կիտրոնահյութը լուծում ենք 200 մլ ջրի մեջ և բամբակե շերտի օգնությամբ մշակում կեղտոտ հատվածները։ Այդպես թողնում ենք 10 րոպե, որից հետո հագուստը լվանում ենք։

Ջրածնի պերօքսիդ

Ջրածնի պերօքսիդը խոզանակի օգնությամբ տարածում ենք լաքաների վրա։ 30 րոպե թողնելուց հետո լվանում ենք։

Քացախ

Գինու հետքերն առատորեն թրջում ենք քացախով, թողնում ենք 20 րոպե, որից հետո լվանում ենք մաքուր ջրով։

Մաքրում ենք գինու չորացած հետքերը

Անուշադրի սպիրտ

5 մլ անուշադրի սպիրտը լցնում ենք մեկ բաժակ ջրի մեջ։ Բամբակի շերտը թրջում ենք ստացված լուծույթով, տրորում ենք կեղտոտ հատվածները, թողնում ենք 15 րոպե, որից հետո նուրբ լվացքի ռեժիմով լվանում ենք։

Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը խառնում ենք ոչ շատ մեծ քանակությամբ աղի հետ։ Բամբակը թրջում ենք լուծույթով ու սրբում գինով պատված հագուստը։ 25 րոպե թողնելուց հետո լվանում ենք։

Սոդա

3 ճ/գ սոդան լուծում ենք մեկ բաժակ ջրի մեջ, ապա լցնում ենք գինու հետքի վրա և սպասում մինչև ամբողջությամբ չորանա։

Մաքրում ենք գինու թարմ հետքերը հագուստի վրայից

Աղ

Հագուստը թրջում ենք, վրան շաղ ենք տալիս 4 ճ/գ աղ։ Լվանում ենք նախևառաջ հոսող, ապա տաք ջրով։

Մաքրող միջոցներ

Ի դեպ, գինու հետքերը կարելի է վերացնել նաև լաքաների համար նախատեսված մաքրող միջոցներով, իսկ սպիտակ հագուստի դեպքում՝ սպիտակեցնող միջոցներով, որոնք հիանալիորեն պայքարում են գինու թարմ հետքերի դեմ։ Իսկ թե ինչպես դրանք օգտագործել, պիտակների վրա նշված ցուցումները կհուշեն Ձեզ։
Վերը թվարկված մեթոդներն օգնության են գալիս այն ժամանակ, երբ ձեռքի տակ չունենք լաքաները վերացնող միջոցներ։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Մաքրում ենք բազմոցը․ մի քանի միջոց

Տարիների ընթացքում բազմոցներն ու բազկաթոռները մաշվում են, պաստառները պատվում կեղտով, և դրանք մաքրելը նույնիսկ անհնարին է թվում։ Սակայն, ինչպես մաքրություն պահանջող այլ իրերի, այնպես էլ այս դեպքում անհնարին ոչինչ չկա։
Այս հոդվածում կպարզենք, թե ինչպես պետք է մաքրել բազմոցը՝ վերականգնելով նախկին տեսքը։

Փոշեկուլ

Նախքան բազմոցի վրայից լաքաներն ու հետքերը վերացնելը, անհրաժեշտ է փոշեկուլով հեռացնել փոշին։ Դա կարելի է հեշտությամբ անել կլոր խոզանակի օգնությամբ։
Իսկ եթե տանն ունեք լվացող փոշեկուլ, ապա գերազանց է։ Լաքաները կարելի է վերացնել հենց դրա օգնությամբ՝ սակայն փոքր հզորությունը գործի դնելով, որպեսզի պաստառները չփչանան։ Լվացող փոշեկուլ չի կարելի օգտագործել վելյուրե և թավշե պաստառների դեպքում, այլապես կփչանան։

Սոդա

Բազմոցը կարելի է թարմացնել նաև կերակրի սոդայի միջոցով՝ այն զգուշորեն շաղ տալով մակերեսին։ Այդպես պետք է թողնել 30 րոպե, ապա մնացորդները զգուշորեն հեռացնել փոշեկուլի օգնությամբ։ Սոդան չի կարելի օգտագործել վելյուրե պաստառներով բազմոցների դեպքում։

Անուշադրի սպիրտ

Սա օգնում է վերացնել յուղի հետքերը։ 0,5 լ ջրին ավելացնում ենք 1 թ/գ անուշադրի սպիրտ և 2 թ/գ կիտրոնի հյութ։ Սպունգը թրջում ենք ստացված լուծույթով և մաքրում լաքաները։

Ջրածնի պերօքսիդ

Բազմոցի վրայից գինու հետքերը վերացնելու համար օգնության են գալիս ջրածնի պերօքսիդն ու հեղուկ օճառը 1։2 հարաբերությամբ։ Լաքան տրորում ենք եզրերից դեպի կենտրոն շարժումներով և սպասում մի քանի րոպե։ Այնուհետև վերացնում ենք նյութի հետքերը՝ խուսափելով բազմոցը շատ թրջելուց։

Սրանք կարևոր խորհուրդներ են բազմոցի արագ ու հեշտ մաքրության համար։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։