Page 2 – Grom.am – GROM լվացող և մաքրող միջոցներ

Ինչպես վերացնել քրտնքի հետքերը սպիտակ հագուստի վրայից

Գերքրտնարտադրությունը կամ հիպերհիդրոզը ոչ միայն անհարմարավետություն է ստեղծում, այլև փչացնում զգեստապահարանի ամենասիրելի հագուստները։
Կան մարդիկ, որոնք տարբեր նյութերով փորձում են վերականգնել հագուստի նախկին տեսքը, բայց ավելի մեծ վնաս են հասցնում կտորին։ Որոշներն էլ ուղղակի դեն են նետում։

Եվ այսպես, ի՞նչ անել քրտնքից առաջացած դեղին հետքերը հագուստի վրայից հեռացնելու համար։

Ներկայացնում ենք մի քանի փորձված ու արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել դեղին հետքերից։

  • 6 ճ/գ կերակրի սոդան լուծում ենք 5լ ջրի մեջ, ավելացնում ենք մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ։ Հագուստը 2-4 ժամ թողնում ենք այդ լուծույթի մեջ, այնուհետև լվանում ենք։
  • Հագուստի վրայից դեղնությունը կարելի է վերացնել նաև տնտեսական օճառի օգնությամբ։ Մի քանի ժամ օճառով պատված թողնելուց հետո պարզաջրում ենք տաք ջրով, ապա լվանում։
  • Գոլ ջրի մեջ ավելացնում ենք կերակրի աղը, ամոնիակը, ջրածնի պերօքսիդը։ Հագուստը 5-6 ժամ թողնում ենք լուծույթի մեջ, ապա լվանում տաք ջրով։

Դեղին հետքերի դեմ կարելի է պայքարել նաև սպիտակեցնող միջոցներով, որոնք կօգնեն հեշտ ու արագ հասնել ցանկալի արդյունքի։
Պետք է շտապել հետքերը վերացնել, քանի դեռ նոր են, հակառակ դեպքում դա անելը դժվար կլինի։

Հիշեցում՝ նոր նյութեր օգտագործելու դեպքում անպայման կտորի որևէ հատվածի վրա փորձարկեք, ապա օգտագործեք։

Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ արագ վերականգնել Ձեր սիրելի հագուստի նոր ու գեղեցիկ տեսքը։

SELLA ախտահանող միջոցներ

ԳՌՕՄ ընկերությունն իր մաքրող ու ախտահանող միջոցներով շուկայում է արդեն երկար տարիներ և երբևէ տնային տնտեսուհիներին հուսախաբ չի արել իր որակով ու արդյունավետությամբ։
Վերջին ժամանակներում ընկերությունն ախտահանող միջոցների տեսականին համալրեց ևս երկու անհրաժեշտ նյութերով, որոնք են՝  Sella ապրանքանիշի ալկոգելն ու ալկոսփրեյը։
Արտադրության առաջին իսկ օրվանից այդ նյութերն ունեն որակը երաշխավորող հավաստագրեր։ Սակայն հավաստագիրը չէ, որ պետք է փաստի որակի բարձր կամ ցածր լինելու մասին։
Այնպես որ, շուկայում առկա բազմաթիվ ալկոգելերի հետ հետազոտվեց նաև ԳՌՕՄ ընկերության արտադրանքն ու արդյունքում հաստատվեց, որ ալկոգելը համապատասխանում է բոլոր ստանդարտներին և դասվում ամենաարդյունավետ ալկոգելերի շարքին։

Ալկոգել՝ ձեռքի հակամանրէային ախտահանիչ

Որպեսզի ախտահանող միջոցները լինեն արդյունավետ, պետք է պարունակեն 60-80% սպիրտ։ Միայն այդ դեպքում ալկոգելը կկարողանա ոչնչացնել մանրէները։ Խոսքն այս դեպքում բժշկական սպիրտի մասին է, որով պատրաստվում են բարձրորակ ալկոգելերը։
Հիշեք՝ ձեռքերը հաճախակի ախտահանելու համար միայն 96% բժշկական սպիրտ օգտագործելը խորհուրդ չի տրվում, քանի որ ոչ բոլոր մանրէներն են վերանում։ Եվ բացի այդ, կարող է չորացնել մաշկը, առաջացնել քոր, մանր կնճիռներ։
«Sella» ալկոգելը պարունակում է 75% սպիրտ, իսկ որպես հումք օգտագործում գերմանական արտադրության կոսմետիկ գել, որն ընդհանրապես չի գրգռում մաշկը։ Բացի այդ, ազդեցությունն իսկապես նկատելի է 15 վայրկյան անց։

Ալկոսփրեյ

ԳՌՕՄ ընկերության «Ալկոսփրեյը» հակամանրէային ունիվերսալ ախտահանիչ է, որը նույնպես պարունակում է սպիրտի բարձր քանակ՝ շուրջ 75% և ոչնչացնում է մանրէների 99․9%-ը:
Այն նախատեսված է ձեռքերի, ապակյա, մետաղական և պլաստիկ մակերեսների ախտահանման համար։
Ախտահանեք ձեռքերն ու ձեր շուրջը եղած իրերը միմիայն արդյունավետ նյութերով։ Իսկ թե որտեղից գտնել, դա շատ հեշտ է։ ԳՌՕՄ ընկերության արտադրանքը հասանելի է գրեթե բոլոր խանութներում ու սուպերմարկետներում։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Մազերի թեփոտում․ ինչպես ազատվել այս խնդրից

Մեր մոլորակի բնակչության գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդուն անհանգստացնում է մազերի թեփը։ Սակայն սա այն խնդիրներից է, որը կարելի է վերացնել։ Իսկ թե ինչպես, կարդացեք ստորև։

Մազերի թեփոտման պատճառները

  • Սթրես, որը թուլացնում է իմունիտետը
  • Նյարդային համակարգի հիվանդություններ
  • Իմունային համակարգի խանգարումներ
  • Մազերը հաճախակի կամ հազվադեպ լվանալը։ Ինչպես գիտենք, մասնագետները խորհուրդ չեն տալիս մազերը շատ հաճախակի լվանալ, սակայն ոչ թեփի դեպքում։ Թեփոտ մազերն ամեն օր լվանալը կօգնի խուսափել մեռած բջիջների կուտակումից։
  • Խնամքի միջոցների չարաշահումը՝ գելեր, լաքեր և այլն։ Եթե դրանցից խուսափել հնարավոր չէ, ապա գոնե պետք է օգտագործել բնական նյութեր պարունակող միջոցներ։
  • Ցուրտ կամ շատ շոգ կլիմայական պայմանները
  • Թեփը կարող է լինել նաև սեբորեա հիվանդության առաջին ախտանշաններից մեկը։ Գլխամաշկը սկսում է թեփոտվել, գրգռվել և առաջանում է քոր։

Ինչպես վերացնել մազերի թեփը

  • Թեթևակի սանրել լվանալուց առաջ
  • Լվանալ ամեն օր, ինչը կօգնի նվազեցնել թեփի քանակը, եթե խնդիրը թեթևակի է
  • Օգտագործել թեփի դեմ շամպուններ՝ անպայման հետևելով փաթեթի վրա նշված ցուցումներին
  • Լվանալիս պետք չէ եղունգներով ավելի գրգռել գլխամաշկը․ դա միմիայն կնպաստի թեփի շատացմանը

Ժողովրդական միջոցներ

Թեփը կարելի է վերացնել նաև տարբեր արդյունավետ միջոցներով։
Խորհուրդ է տրվում մազերը և գլխամաշկը լվանալ երիցուկի թուրմով։ Եթե և՛ մաշկը, և՛ մազերը չոր են, ապա կարելի է օգտագործել յուղեր և դիմակներ։ Օրինակ՝ ձիթապտղի յուղը, որը կարելի է քսել մազարմատներին, պահել 30 րոպե, ապա լվանալ շամպունով։

 

Ե՞րբ պետք է դիմել բժշկին

Եթե թեփը չի վերանում հատուկ շամպուն օգտագործելուց հետո, ապա հարկավոր է շտապել բժշկի՝ պարզելու թեփի պատճառները։ Հնարավոր է այն լինի դերմատիտի պատճառով։ Բժշկին պետք է դիմել նաև այն ժամանակ, երբ գլխամաշկի վրա առաջանում է յուղոտ կամ չոր կեղև, կա քոր և գրգռվածություն։

Եվ վերջում՝ չմոռանաք ընտրել այնպիսի շամպուններ, որոնք նախատեսված են ամենօրյա խնամքի համար։ Չոր մազերի համար հարկավոր է խոնավացնող, իսկ յուղոտ մազերի համար՝ մաշկային ճարպի անջատումը կարգավորող շամպուններ։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ինչպես պահպանել սեզոնային հագուստը

Բոլորս էլ գիտենք, որ սեզոնափոխությունը պահանջում է զգեստապահարանի փոփոխություն, թարմացում։ Մինչդեռ ոչ բոլորս գիտենք, թե դա ինչպես պետք է անել։ Այդ իսկ պատճառով սխալ քայլերի հետևանքով հաջորդ անգամ չենք կարողանում կրել մեր սիրելի հագուստները։

Այսօր կփորձենք ներկայացնել այն սխալները, որոնք անում ենք հագուստը պահելիս։

Հագուստը կեղտոտ վիճակում պահել զգեստապահարանում

Նախքան սեզոնային հագուստը պահելը, հարկավոր է ուղարկել քիմմաքրման։ Խոսքն այս դեպքում վերնահագուստի մասին է։ Ոչ մի դեպքում կեղտոտ հագուստը չի կարելի պահել պահարանում։ Դրա հետևանքով մուշտակները կարող են խամրել, իսկ կաշվե իրերը՝ զրկվել առաձգականությունից։

Վակուումային տոպրակների սխալ օգտագործում

Չի կարելի վակուումային տոպրակների մեջ պահել մուշտակներն ու կաշվե հագուստը։ Անօդ տոպրակում դրանք ձեռք են բերում տհաճ հոտ, ինչպես նաև վնասվում է խավը։

Հագուստից քիչ կախիչներ

Կախիչները պետք է պահարանում լինեն նույնքան, որքան հագուստը։ Չի կարելի մեկ կախիչը ծանրաբեռնել 4-5 հագուստով։ Դրա հետևանքով հագուստը ոչ միայն ճմռթվում է, այլև չի շնչում։

Սխալ ընտրված կախիչներ

Կախիչն ընտրեք ըստ հագուստի չափերի, որպեսզի թևերի կամ ուսերի տարածքում կտորը չդեֆորմացվի։
Կախիչը պետք է համապատասխանի հագուստի ծանրությանն ու տեսակին։ Ծանր վերարկուները կամ մուշտակները չի կարելի կախել թեթև ու նուրբ կախիչներից։

Տարբեր գործվածք ունեցող հագուստները պահպանել նույն ձևով

  •  Տրիկոտաժն ու սվիտերները չի կարելի կախել կախիչներից, քանի որ ձգվում են ու դեֆորմացվում։ Դրանք կարելի է ծալել ու դնել դարակներում։
  • Երկար զգեստներն ու կիսաշրջազգեստները, որոնց փեշերը կպչում են պահարանի հատակին, ավելի լավ կլինի կախել ձողից՝ առանց կախիչի։ Այդպես լրացուցիչ արդուկելու կարիք չի լինի։
  • Նուրբ գործվածքներից բլուզներն ու վերնաշապիկները կարելի է կախել համապատասխան չափերի կախիչներից։
  • Հագուստը կախելիս չմոռանաք ամրացնել կոճակները։ Այդպես դրանք կպահպանեն իրենց տեսքն ու ձևը։

Ահա այն սխալները, որոնցից պետք է խուսափել սեզոնային հագուստը պահպանելիս։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ինչպես տունը մաքրել բացասական էներգիայից

Շատ հաճախ լսում ենք «տանը բացասական էներգիա կա» արտահայտությունը։ Շատերը նույնիսկ ամեն ինչ կապում են հենց դրա հետ՝ գլխացավ, դեպրեսիա, վախ, բացասական մտքեր և այլն։ Մարդիկ կարծում են, որ այս ամենում մեղավոր է բացասական էներգիան՝ մոռանալով, որ այդ էներգիան ստեղծողները հենց ինքներս ենք։

Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ պետք է անել տունը բացասական էներգիայից մաքրելու համար։

Միգուցե զարմանալի թվա, բայց առաջին հերթին պետք է սկսել մաքրությունից։ Սկսած յուրաքանչյուր անկյունից մինչև սենյակներ` պետք է ազատել փոշուց ու ավելորդ իրերից։ Դրանք ծանրաբեռնում են սենյակը, ճնշում մթնոլորտն ու ստեղծում բացասական դաշտ։

  • Հաճախակի լվանալ այն իրերը, որոնք արագ են կլանում փոշին։ Օրինակ՝ բարձերը, ծածկոցները, վարագույրները և այլն։
  • Ուշադիր լինել, որպեսզի կեղտոտ մակերես չլինի տանը. խոսքը վերաբերում է կահույքին ու ապակյա մակերեսներին։
  • Կարգուկանոն ստեղծել, քանի որ մասնագետների կարծիքով թափթփվածությունը նույնպես կարող է բացասական էներգիայի պատճառ լինել։ Բնակարանի մաքրության գործում ձեզ կարող է օգնել «Ինչպես մաքրել բնակարանը» ուղեցույց-հոդվածը, որտեղ կգտնեք բոլոր հաջորդական քայլերը մաքրությունը հեշտ ու արագ անելու համար։ Եվ բացի այդ, ԳՌՕՄ ընկերության մաքրող ու ախտահանող միջոցները կապահովեն գերազանց արդյունք։
  • Օգտագործեք անուշահոտ բույրեր։ Դրանք նույնպես ազդեցություն են ունենում մեր տրամադրության վրա։ Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում վառել անուշահոտ բույրեր, որոնք կթարմացնեն տան օդը։ Կարելի է նաև օգտագործել նարնջի յուղ, որը թարմ ու գարնանային տրամադրություն կստեղծի ձեր տանը։
  • Եթե հավատում եք բացասական էներգիայի առկայությանը, ապա խուսափեք տունը մուգ գույներով հարդարելուց՝ նախապատվությունը տալով բաց գույներին։ Դա կնպաստի դրական տրամադրություն ու միջավայր ստեղծելուն։Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ինչպես մաքրել սալիկները

Երբ բնակարանը հարդարում ենք սալիկներով, հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս պահպանել դրանց մաքրությունը։
Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի խորհուրդների, որոնց օգնությամբ սալիկները մշտապես կլինեն մաքուր։

Ինչպես հեռացնել յուղը

Սալիկների վրայից յուղը հեշտությամբ մաքրելու համար կարելի է օգտագործել քացախի ու սոդայի խառնուրդ։ Նախ պատրաստում ենք մածուկը, քսում ենք յուղոտ հատվածների վրա, թողնում ենք, որպեսզի չորացած յուղը փափկի, ապա խոնավ կտորով մաքրում ենք։
Այս լուծույթն օգնում է ոչ միայն մաքրել, այլև վերականգնել սալիկների գույնը։
Հետքերը վերացնելու համար կարելի է օգտագործել նաև կիտրոն, որի օգնությամբ հնարավոր է հեռացնել անգամ արդեն կարծրացած յուղի հետքերը։ Կեղտոտ հատվածների վրա լցնում ենք կիտրոնի հյութն ու սպասում արդյունքին, որից հետո կրկին մաքրում ենք խոնավ կտորով։

Սալիկները մաքրում ենք անուշադրի սպիրտով

Գաղտնիք չէ, որ անուշադրի սպիրտը հետքերը վերացնող հիանալի միջոց է։ Դրա շնորհիվ վերականգնվում է նաև փայլը։
Ինչպես օգտագործել՝

  • ½ բաժակ անուշադրի սպիրտը լցնում ենք տաք ջրի մեջ և ստացված լուծույթով լվանում հատակը։
  • Անուշադրի սպիրտը ցողում ենք հետքերի վրա, մի քանի րոպե թողնում, ապա տրորում ենք խոզանակով ու կտորով։ Անհրաժեշտության դեպքում գործողությունը կարելի է կրկնել։

Մաքրող միջոցներ

Լոգասենյակի սալիկները մաքրելու համար օգնության են գալիս նաև մաքրող ու ախտահանող միջոցները։ Փոքր քանակությամբ լցնում ենք տաք ջրի մեջ, կտորը թրջում ենք լուծույթով ու մաքրում։ Արդյունքը գերազանց է։
Այս հարցում տնային տնտեսուհիներին կօգնեն «Նաշ Սադ» ապրանքանիշի մաքրող միջոցները։

Արդեն գիտեք՝ ինչպես խնամել սալիկները։ Դե ուրեմն, գործի անցեք։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ինչպես խնամել եղունգներն ինքնուրույն

Եղունգների խնամքը շատ կարևոր և զգուշություն պահանջող գործընթաց է։ Պատահական չէ, որ շատ կանայք իրենց եղունգների խնամքը վստահում են մասնագետներին։ Սակայն ի՞նչ անել այն դեպքում, երբ մատնահարդարի մոտ գնալ հնարավոր չէ, իսկ խնամքն անհրաժեշտ է։

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի կարևոր քայլերի, որոնք կօգնեն ինքնուրույն խնամել եղունգները։

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Խարտոց, ալկոգել, փայտիկներ, ձեռքի կրեմ, կուտիկուլաները հեռացնող գել, եղունգի լաք մաքրող հեղուկ, բամբակ։

Ախտահանում ենք ձեռքերը

Նախևառաջ ախտահանում ենք ձեռքերը հակամանրէային ախտահանիչով։ Կարելի է օգտագործել ցանկացած արդյունավետ ալկոգել։ Sella ալկոգելն այսօր առաջատարներից մեկն է շուկայում՝  75% սպիրտի պարունակությամբ։

Եղունգների ձևավորում

Հաջորդ քայլը եղունգները խարտելու գործընթացն է։ Դա կախված է նրանից, թե ինչ ձև ենք ցանկանում տալ՝ կլոր, քառակուսի, թե սուր։
Խարտելուց առաջ չենք մոռանում ապահովել ձեռքերի կատարյալ չորություն։ Հակառակ դեպքում խարտելու հետևանքով դրանք կարող են շերտատվել։
Երկարությունը կարգավորելու համար պետք է ընտրել խարտոցի կոշտության ճիշտ աստիճանը՝ ըստ եղունգների տեսակի։

  • Արհեստական եղունգներ – մինչև 100 աստիճան
  • Լաքով պատված եղունգներ – 120 -180 աստիճան
  • Բնական եղունգներ – 200 –  240 աստիճան

Հեռացնում ենք եղունգի լաքը

Այս հարցում մեզ օգնության է գալիս եղունգի լաք մաքրող հեղուկը։ Բամբակը թրջում ենք հեղուկով ու դանդաղ, զգուշորեն մաքրում առանց ճնշում գործադրելու։

Մշակում ենք կուտիկուլաները

Կուտիկուլաների համար նախատեսված գելը տարածում ենք եղունգի շուրջը եղած մաշկի վրա։ Սպասում ենք 1 րոպե, ապա գործիքի կամ փայտիկի օգնությամբ ետ ենք մղում։ Այնուհետև ձեռքերը լվանում ենք տաք ջրով։

Խնամում ենք ձեռքի մաշկը

Գործողությունն ավարտելուց հետո ձեռքերը խնամում ենք կրեմով, որը հանգստացնում է մաշկն ու փափկություն հաղորդում։

Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է եղունգների խնամքը տան պայմաններում։

Մաքրում ենք կոյուղին

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ բախվում ենք կոյուղու արգելափակման խնդրին։ Ի՞նչ անել այն հեշտությամբ մաքրելու համար և որո՞նք են արգելափակման պատճառները։
Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, որոնցից ամենաարդյունավետներին կանդրադառնանք մեր այսօրվա հոդվածում։ Մինչ այդ, եկեք պարզենք պատճառները և փորձենք խուսափել դրանցից։

Ինչո՞ւ է կոյուղին արգելափակվում

Ահա թե ինչի հետևանքով է դա տեղի ունենում՝

  • Իրեր, որոնք խցանում են խողովակաշարն ու արգելափակում ջրի հոսքը
  • Օճառի մնացորդները հայտնվում են ջրթափ խողովակների մեջ, խառնվում այլ թափոնների հետ ու կպչում պատերին
  • Յուղը կպչելու հատկություն ունի, ուստի չորանում է ու խցանման պատճառ դառնում
  • Չմոռանանք նաև մազերի մասին, որոնք կուտակվում են ու արգելափակում կոյուղին

Ինչպես մաքրել կոյուղին․ խորհուրդներ

Կոյուղին մաքրելու համար բազմաթիվ միջոցներ կան։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից մի քանիսին՝

  • Սանտեխնիկական մալուխի (трос) կամ լիսեռի ծայրին ամրացվում է զսպանակ, որը մտցնում ենք կոյուղու մեջ ու փորձում խորը հրելով կուտակված զանգվածը դուրս մղել։
  • Եթե խցանումը որևէ հատվածում է, ապա դա հեշտությամբ կարելի է մաքրել եռացրած ջրի օգնությամբ։ Դա հատկապես արդյունավետ է խոհանոցում, երբ կոյուղու մեջ կուտակվում է ճարպը։
    Տաք ջուրը (մոտ 6 լ) աստիճանաբար լցնում ենք լվացարանի մեջ։ Երբ ջուրը սկսում է պակասել, նշանակում է խցանումը բացվում է։ Անհրաժեշտության դեպքում գործողությունը կարելի է կրկնել։

Օգնության են գալիս կոյուղի մաքրող միջոցները

Կոյուղին մաքրելու ամենաարդյունավետ տարբերակը հատուկ մաքրող միջոցների օգտագործումն է։ Դրանց օգնությամբ կարճ ժամանակում կարող ենք ազատվել այս խնդրից։
«Նաշ Սադ» ապրանքանիշի կոյուղի մաքրող հզոր միջոցն իսկական փրկություն է։ Այն որոշ քանակությամբ (200-250 մլ) լցնում ենք ջրթափ խողովակի մեջ, մի քանի ժամ սպասում ենք, ապա լվանում ջրով։ Շնորհիվ խիտ դոնդողային զանգվածի՝ այն ավելի երկար է մնում խողովակների պատերին ու արդյունավետ մաքրում։

Միջոցն օգտագործելիս պետք է զգույշ լինել ու կրել ռետինե ձեռնոցներ, քանի որ պարունակում է նատրիումի հիդրօքսիդ։

Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է։ Հետևեք մեզ և արագ կլուծվեն մաքրության հետ կապված բոլոր խնդիրները։

Ինչպես լվանալ վերնաշապիկները

Վերնաշապիկ կարելի է գտնել ցանկացած մարդու զգեստապահարանում՝ անկախ սեռից ու տարիքից։ Ինչպե՞ս ճիշտ լվանալ վերնաշապիկները, որո՞նք են խնամքի ճիշտ կանոնները ձեռքով լվացքի դեպքում։ Այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

Կան վերնաշապիկներ, որոնք, կախված կտորի տեսակից, նախատեսված են միայն ձեռքի լվացքի համար։ Իսկ ինչպե՞ս իմանալ վերնաշապիկը պետք է լվանալ ձեռքով, թե՞ լվացքի մեքենայով։ Սա կարելի է կարդալ պիտակի վրա, որտեղ մանրամասն տրված են լվանալու, չորացնելու և արդուկելու բոլոր ցուցումները։

Ահա, թե ինչպես պետք է լվանալ վերնաշապիկները

  • Ջուրը լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք ձեռքի լվացքի համար նախատեսված հեղուկը
  • Վերնաշապիկն ընկղմում ենք ջրի մեջ ու անհրաժեշտության դեպքում մի քանի րոպե թողնում
  • Ձեռքով տրորում ենք կողտոտ հատվածները՝ չմոռանալով նաև օձիքի մասին
  • Եթե լաքաները չեն վերանում, կարելի է օգտագործել տնտեսական օճառ, ապա տրորել
  • Վերնաշապիկը պարզաջրում ենք գոլ ջրով, քամում ենք (եթե կարելի է), ապա կախում կամ փռում չորանալու

Ընտրում ենք ջրի ջերմաստիճանը

Վերնաշապիկները կարելի է լվանալ ինչպես տաք, այնպես էլ սառը ջրում։ Դա նույնպես կախված է կտորի տեսակից։ Օրինակ՝ սպիտակ բամբակյա վերնաշապիկները կարելի է լվանալ նաև եռման ջրով, իսկ մետաքսը՝ պարտադիր սառը ջրով։
Ջերմաստիճանը ճշտելու համար պետք է հետևել պիտակի վրա նշված ցուցումներին։ Եթե արդեն այն կտրել եք, ապա կտորը փչացնելուց խուսափելու համար վերնաշապիկները պետք է լվանալ 40  աստիճան ջրով։

Մաքրում ենք օձիքը

Օձիքն ամենակեղտոտվող հատվածներից մեկն է, ուստի լվանալիս պետք է  հատուկ ուշադրություն դարձնել։

  • Այն թրջում ենք, ապա պատում տնտեսական օճառով
  • Թողնում ենք այդպես 15-30 րոպե
  • Լվանում ենք ձեռքով՝ անհրաժեշտության դեպքում դիմելով խոզանակի օգնությանը

Կտորի տեսակներն ու լվացքի առանձնահատկությունները

Բամբակ

Բնական գործվածքները դիմակայում են մինչև 40-60 աստիճան ջերմությանը։

Մետաքս
Սա նուրբ գործվածք է և չի դիմանում բարձր ջերմությանը։ Այդ իսկ պատճառով պետք է լվանալ մինչև 30 աստիճան ջերմություն ունեցող ջրում։

Հիշեք՝ մետաքսե վերնաշապիկները ջրում երկար թրջած թողնել չի կարելի։

Բուրդ

Բուրդը պետք է լվանալ միայն լվացքի հեղուկով և 30 աստիճան ջերմությամբ ջրով։ Այն չորացնում ենք ուղիղ մակերեսի վրա դրված կտորի վրա և խոնավությունը քաշելուց հետո կտորը փոխում ենք։

Վիսկոզա

Այս գործվածքը կարելի է լվանալ 40 աստիճան ջրում, սակայն քամելն արգելված է։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերնաշապիկները ձեռքով լվանալու համար։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Մաքրում ենք բնակարանը վերանորոգումից հետո

Թվում է, թե վերանորոգումից հետո մաքրություն անելը չափազանց հեշտ է՝ մաքուր հատակ, պատեր, նոր դռներ ու պատուհաններ, սակայն այդպես չէ։
Որո՞նք են ամենակարևոր քայլերը վերանորոգումից հետո արագ ու հեշտ մաքրություն անելու համար։

Առաջին հերթին մեզ պետք են՝

  • Մեծ ու ամուր պարկեր աղբի համար
  • Լուծիչներ (растворители) տարբեր մակերեսների վրայից կեղտը հեշտությամբ մաքրելու համար
  • Հզոր փոշեկուլ
  • Մաքրող ու լվացող միջոցներ ապակիների, սանտեխնիկայի, հատակի և այլ մակերեսների համար
  • Կտորներ, սպունգեր
  • Հատակը մաքրելու պարագաներ՝ փայտ, դույլ և այլն

Հիշեք՝ մաքրություն անելիս պետք է կրել ձեռնոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ համապատասխան հագուստ։

Քայլ առ քայլ ուղեցույց

  • Նախևառաջ ազատվում ենք շինանյութի աղբից ու փոշուց։
  • Պաստառների, գիպսոկարտոնի, հատակի ծածկույթների մնացորդները լցնում ենք պարկերի մեջ ու տարածքն ազատում։ Այնուհետև առանձին պարկերի մեջ լցնում ենք փայտի, մետաղի, սալիկների մնացորդները։
  • Սենյակը մաքրում ենք փոշեկուլով ու փոշին հեռացնում։
  • Անցնում ենք հատակի, պատերի ու առաստաղի մաքրությանը։ Սկզբում բոլոր մակերեսները մաքրում ենք փոշուց, ապա լուծիչի կամ ջրի օգնությամբ վերացնում ներկի հետքերը։ Եթե որևէ տեղում մնացել են չորացած ներկի, ծեփամածիկի կամ սվաղանյութի հետքեր, ապա դրանք կարելի է հեռացնել մածկաթիակի օգնությամբ։
  • Հատակը, պատերն ու առաստաղի փոշին մաքրում ենք փոշեկուլով՝ վստահ լինելով, որ այն լիովին կմաքրի ողջ մակերեսը, որից հետո անցնում ենք համապատասխան մաքրող նյութերով մաքրելուն։
  • Լոգասենյակը, ինչպես նաև ողջ սանտեխնիկան կարելի է մաքրել հատուկ մաքրող և ախտահանող միջոցներով։
  • Այժմ կահույքը մաքրելու ժամանակն է։ Եթե այն նոր է, ապա բավական է վրայից հանել պոլիէթիլենային թաղանթը, փոշեկուլով մաքրել փոշին ու օգտագործել։ Իսկ եթե նախկին կահույքն է, ապա մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք՝ նախ փոշին մաքրելու, ապա լաքաները վերացնելու և պաստառները թարմացնելու համար։
  •  Մաքրությունն ավարտում ենք պատուհանների ու ապակե մակերեսների մաքրությամբ։ Դրա համար մեզ անհրաժեշտ են հատուկ ապակի մաքրող միջոցներ, որոնք կխնայեն ժամանակն ու արդյունավետ կմաքրեն ցանկացած մակերես։

Դե ինչ, կարծում ենք այս քայլերին հետևելու դեպքում վերանորոգումից հետո բնակարանի մաքրությունն այլևս խնդիր չի լինի։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ի՞նչ անել թույլ և վնասված մազերի դեպքում

Բարակ, նոսր ու ոչ առողջ մազեր ունեցող կանայք կարծում են, որ բնությունն իրենց պատժել է՝ զրկելով փարթամ ու գեղեցիկ մազերից։ Ամբողջ կյանքի ընթացքում նրանք փորձում են տարբեր սանրվածքների միջոցով մազերին արհեստական փարթամություն ու երկարություն հաղորդել։ Մինչդեռ առաջին հերթին հարկավոր է մազերը բուժել ճիշտ ճանապարհով։
Բարակ մազեր ունենալու գլխավոր պատճառներից մեկը ժառանգականությունն է, սակայն կան նաև մազաթափությանը նպաստող այլ պատճառներ՝

  • Ոչ ճիշտ խնամքը
  • Արդուկի ու վարսահարդարիչի հաճախակի օգտագործումը
  • Հաճախակի կատարվող պրոցեդուրաները՝ ներկում, գանգրացում
  • Ոչ ճիշտ սննդակարգը
  • Հիվանդություններ
  • Սթրեսներ

Շատ դեպքերում մազերը, որոնք բարակել ու նոսրացել են վերը թվարկված պատճառներով, կարելի է վերականգնել։

Grom.am-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ վնասված մազերը վերականգնելու համար։

Ի՞նչ անել

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սննդին՝ սննդակարգում ներառելով այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են վիտամիններով, սպիտակուցներով ու ամինաթթուներով։ Դա կօգնի ոչ միայն ապահովել ողջ օրգանիզմում վիտամինների ու օգտակար նյութերի պաշարը, այլև ունենալ առողջ ու գեղեցիկ մազեր։

Խորհուրդներ

Գոյություն ունեն դիմակների բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել տանն ու օգտագործել։ Դիմակներն օգնում են «կենդանացնել» մազերն ու վերականգնել մազերի պաշտպանիչ շերտը։

Դիմակներ յուղերով

Կոսմետիկ յուղերը (երիժնակի յուղ (репейное масло), նշի յուղ և այլն) կարելի է տաքացնել ջրով լի բանկայի մեջ և մերսող շարժումներով քսել մազարմատներին։

Դիմակներ խոտաբույսերով

Անանուխը, հազրեվարդը, եղեսպակը, ռեհանը խառնում ենք, ավելացնում ենք 2 բաժակ խնձորի բնական քացախ, ավելացնում ենք 3 կաթիլ անանուխի յուղ, 5 կաթիլ նարդոսի յուղ։ Երկու շաբաթ թողնում ենք ապակե տարայի մեջ սենյակային ջերմաստիճանում։ Օգտագործելուց առաջ 2 ճ/գ լցնում ենք տաք ջրի մեջ և քսում մազարմատներին մերսող շարժումներով։
Շատ կարևոր է նաև շամպունների ու բալզամների ճիշտ ընտրությունն ու օգտագործումը։ Այս մասին մանրամասն կարող եք կարդալ «Ընտրում ենք շամպուն» և «Մազերի բալզամ․ ինչպես փափկեցնել չոր մազերը» հոդվածներում։

Այս քայլերին հետևելու դեպքում կարճ ժամանակում կհասնեք դրական արդյունքի։

Ինչո՞ւ ընտրել ԳՌՕՄ

18 տարի հայաստանյան շուկայում․ սա արդեն իսկ շատ բան կարող է ասել վաղուց առաջատար համարվող ԳՌՕՄ ընկերության մասին։ Առաջին քայլերը սկսել է 2002 թվականին և աստիճանաբար ընդլայնել արտադրանքի ու մատակարարման ծավալները։ Այսօր ԳՌՕՄ ընկերությունը գնորդին ներկայանում է ամենահայտնի ու վստահելի մաքրության և խնամքի միջոցներով։

Ընկերության արտադրանքը

ԳՌՕՄ ընկերության արտադրանքն առանձնանում է բազմազան տեսականիով։

Մաքրող միջոցներ

Մաքրող և ախտահանող միջոցներ
Ապակի մաքրելու հեղուկներ
Սպասք լվանալու միջոցներ
Սպիտակեցնող միջոցներ
Գործվածք փափկեցնող միջոցներ

Խնամքի միջոցներ

Չմոռանանք նաև արտադրանքում վերջերս որպես նորույթ հայտնված ալկոգելի, ինչպես նաև կոյուղիների մաքրման միջոցի մասին։

ԳՌՕՄ-ի առավելությունները

Այժմ եկեք պարզենք, թե որո՞նք են ԳՌՕՄ ընկերության առավելությունները և ինչո՞ւ են տնային տնտեսուհիները վստահում մեզ։

  • Ունի արտադրանքի լայն ընտրանի
  • Փորձված է գնորդների կողմից և վստահելի
  • Ապահովում է կատարյալ մաքրություն և խնամք
  • Հասանելի է ցանկացած գնորդի

Մենք փորձում ենք բավարարել անգամ ամենաքմահաճ գնորդների պահանջները։