Page 8 – Grom.am – GROM լվացող և մաքրող միջոցներ

Մազերը կնոջ ամենաթանկարժեք զարդն են

Գեղեցիկ մազերը բացի այն, որ առանձնակի գրավչություն են հաղորդում, նաև մարդու առողջական վիճակի արտացոլումն են:
Բացի ժառանգական գործոնից, մազերի խտությունը, փայլն ու գեղեցկությունը մեծապես կապված են հանգիստ ապրելակերպի, ճիշտ սննդի, լավ կենցաղային պայմանների հետ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մազերի վրա:
Մազերն էլ ոչ պակաս, քան մաշկը, մաքրման, խնամքի, սնուցման ու պաշտպանության կարիք ունեն:
Շատերս հաճախ բախվում ենք այն հարցին, թե ինչ հաճախականությամբ պետք է լվանալ մազերը, ինչպիսի շամպուն ընտրել և այլն:  Հենց այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում:

Ինչպես լվանալ մազերը

Մազերը չի կարելի հաճախակի լվանալ, սակայն պետք է գիտակցել, որ ուշ-ուշ լվանալը նույնպես ճիշտ  չէ: Մազարմատները ծածկվում են ճարպի շերտով, փակում են ծակոտիներն ու խոչընդոտում  թթվածնի ներթափանցմանը:
Սակայն չպետք է մոռանալ, որ ճարպային շերտի առկայությունը ևս շատ կարևոր է. այն պաշտպանում է մազերը խոնավության, քամու, ուժեղ արևի անբարենպաստ ազդեցություններից: Հակառակ դեպքում դրանք դառնում են չոր և կորցնում են իրենց փայլը:
Եթե մազերը հաճախակի լվանալու կարիք կա, ապա պետք է ընտրել այնպիսի շամպուններ, որպեսզի հնարավոր լինի դրանց հաճախակի օգտագործումը:

  • Լվանալուց առաջ պետք է մազերը սանրել, հատկապես, եթե երկար են, որպեսզի խճճված մազերն ուղղվեն:
  • Ջուրը չպետք է լինի ինչպես շատ սառը, այնպես էլ շատ տաք: Միշտ հիշեք ՝ որքան մազերը յուղոտ են, այնքան ջուրը պետք է սառը լինի:
  • Չի կարելի պառկել քնելու թաց մազերով. այդպես մազերը խճճվում են ու հետո սանրելիս վնասում են մազերի կուտիկուլաները:
  • Մազերը խոնավ վիճակում սանրել չի կարելի. այդ դեպքում մազերը ձգվում ու կորցնում են իրենց կառուցվածքը:
  • Պետք է խուսափել շամպունը մազերին երկար թողնելուց. դա կարող է բացասաբար անդրադառնալ և՛ մազերի, և՛ գլխամաշկի վրա:

Ընտրում ենք շամպուն մազերի համար

Ոչ միշտ է հնարավոր ճիշտ շամպուն ընտրել միանգամից: Լվանալուց հետո շատ արագ էլեկտրականացող, անփայլ ու մի քանի ժամ անց արդեն յուղոտված մազերը սխալ ընտրված շամպունի վառ ապացույցն են:
Այդ դեպքում պետք է խուսափել այնպիսի շամպուններից, որոնցում պրոտեինների պարունակությունը մեծ է ՝ նախապատվությունը տալով խոտաբույսերից պատրաստված շամպուններին (երիցուկ, եղինջ և այլն): Իսկ չոր մազերի համար կարելի է ընտրել փափկեցնող ու սնուցող նյութերով հարուստ շամպուններ:

Եղեք խնամված և մի մոռացեք, որ մազերի խնամքը նաև Ձեր առողջության երաշխիքն է:

Ընտրում ենք սպասք լվանալու հեղուկ

Բոլոր տնային տնտեսուհիները սիրում են օգտագործել այնպիսի մաքրող ու լվացող միջոցներ, որոնք հարմար կլինեն թե՛ օգտագործման արդյունավետության, թե՛ որակի ու մատչելիության առումով:
Մաքրությունն ու հատկապես սպասքի մաքրությունը կնոջը բնորոշող միջոցներից է: Եթե այն աչքի չի ընկնում իր մաքրությամբ, հետևաբար կինն անփույթ կլինի ոչ միայն կենցաղում, այլև մյուս բոլոր հարցերում:
Այս գործում մեծ դեր են կատարում հենց հատուկ լվացող միջոցները, որոնք հեշտացնում են տնային տնտեսուհիների գործը՝ ապահովելով կատարյալ մաքրություն:

Ինչպիսին պետք է լինի սպասքի հեղուկը

Ժամանակակից շուկայում այնքան շատ են լվացող ու մաքրող միջոցները, որ ընտրություն կատարելը մի կողմից հեշտ, իսկ մյուս կողմից բավականին դժվար է դարձել:
Սակայն կան մի քանի կարևոր հատկանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝

Հեղուկը պետք է ՝

  • հեռացնի յուղը նույնիսկ սառը ջրով լվանալու դեպքում
  • հնարավոր լինի օգտագործել երկար ժամանակ
  • լավ փրփրի
  • լինի ոչ շատ պինդ
  • ունենա հաճելի բույր
  • սպասքի վրայից մաքրվի հեշտությամբ
  • լինի մատչելի

Բացի թվարկվածներից, շատ կարևոր է, որ այն պահպանի ձեռքերի փափկությունն ու նրբությունը: Շատ հաճախ հենց այդ պատճառով կանայք խուսափում են այս գործից: Այնպես որ ընտրելիս հաշվի առեք նաև այս հանգամանքը:

Ինչպես ընտրել սպասք լվանալու հեղուկ

Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է իմանալ, թե հեղուկի բաղադրությունը կազմող տարրերն ինչ նշանակություն ունեն:
Ամենատարածված ու արդյունավետ բաղադրիչներից են ՝ ՄԱՆ-ը (մակերևութային ակտիվ նյութեր), ալկալին, ֆերմենտները, բետաինը, կիտրոնաթթուն, օրգանական և հանքային աղերը:
Բաղադրիչների կազմում լինում են նաև մանրէները ոչնչացնող նյութեր:
Կա տարածված սխալ կարծիք, որ եթե հեղուկը լավ է փրփրում, ուրեմն որակյալ է: Սակայն սա գլխավոր չափանիշ լինել չի կարող հեղուկի ընտրության համար: Շատ կարևոր է, որպեսզի որակյալ լինելու հետ մեկտեղ այն լինի հասանելի ցանկացած գնորդի համար:
Հայաստանյան շուկայում գործող ԳՌՕՄ-ի արտադրանքն («Նաշ Սադ», «Մեչտա», «Կապելկա») այնքան բազմազան է, որ կբավարարի բոլոր տնային տնտեսուհիների պահանջները:

Կատարեք լավագույն ընտրությունը ԳՌՕՄ-ի հետ:

Հեշտ և արագ մաքրում ենք ապակիները

Պատուհանները տան հայելին են և առաջին հայացքից կարծիք են ձևավորում տանտիրոջ մաքրության մասին: Փոշու շերտով ու անձրևաջրերի հետքերով պատված ապակիները գեղեցիկ չեն և ավելին ՝ փչացնում են տան տեսքը: Այդ իսկ պատճառով  դեպի սենյակ ներթափանցող լույսը սկասում է նվազել:
Յուրաքանչյուր փորձառու տնային տնտեսուհի ունի պատուհանները լվանալու իր գաղտնիքներն ու կատարյալ մաքրության իր բանաձևը:
Իմանալով մի քանի խորամանկություն՝ կարող եք հեշտությամբ մաքրել պատուհաններն ու ազատվել ավելորդ կեղտից:
Այժմ ապակին բնակարանի ինտերիերի անբաժանելի մասն է կազմում: Բացի պատուհաններից, կան նաև ապակեպատ լրագրասեղաններ, դռներ ու կահույք, որոնք ևս խնամքի ու մաքրության անհրաժեշտություն ունեն:
Եթե պատուհանները կարելի է մաքրել ժամանակ առ ժամանակ, ապա լրագրասեղանը, որը հաճախ է օգտագործվում, ամենօրյա մաքրության կարիք ունի:

Ինչպե՞ս և ի՞նչ մաքրող միջոցներով պետք է մաքրել ապակիները

  • Նախևառաջ սպունգով մաքրեք պատուհանների շրջանակները, այնուհետև ապակիները՝ փափուկ կտորով:
  • Որպեսզի ապակիները երկար ժամանակ պահպանեն իրենց մաքրությունը, պատրաստեք այս խառնուրդը ՝ 100 գր գլիցերինին ավելացրեք 3 կաթիլ անուշադրի սպիրտ և 50 գր ջուր: Այս լուծույթը պատուհաններից սրբելու կարիք չկա, քանի որ չորանալուն պես ապակիներն ավելի դիմացկուն են դառնում կեղտին:
  • Ապակու և հայելու վրայի հետքերը կարելի է մաքրել քացախի թունդ լուծույթով։
  • Եթե կենցաղային քիմիա չեք օգտագործում ցանկացած կտորով մաքրելու դեպքում ապակու վրա կարող են մնալ հետքեր: Դրանից խուսափելու համար ապակիները չորացրեք ճմռթած թղթով:
  • Խոհանոցի ապակիները մաքրելն ավելի դժվար է, քանի որ կերակուրները պատրաստելիս դրանք պատվում են յուղային գոլորշու շերտով: Դա կարելի է հեռացնել անուշադրի սպիրտի ու տաք ջրի լուծույթով (1 լիտրին՝ 1 ճ/գ):

Գոյություն ունեն նաև ապակիները մաքրելու բազմաթիվ միջոցներ, որոնք հեշտացնում են տնային տնտեսուհիների գործը: Ընդամենը լավ մաքրող կտորն ու հեղուկը կարող են բավական լինել մաքուր ապակիներ ունենալու համար: «Նաշ Սադ» և «Մեչտա» ապրանքանիշերի ապակի մաքրող միջոցները կօգնեն մի քանի րոպեի ընթացքում հասնել ցանկալի արդյունքի:

Հիշեք ՝ թափանցիկ ու մաքուր ապակիները ջերմ մթնոլորտ են ստեղծում բնակարանում, ուստի դրական ազդեցություն են ունենում նաև տրամադրության վրա: