ԳՌՕՄ ընկերությունն իր մաքրող ու ախտահանող միջոցներով շուկայում է արդեն երկար տարիներ և երբևէ տնային տնտեսուհիներին հուսախաբ չի արել իր որակով ու արդյունավետությամբ։
Վերջին ժամանակներում ընկերությունն ախտահանող միջոցների տեսականին համալրեց ևս երկու անհրաժեշտ նյութերով, որոնք են՝ Sella ապրանքանիշի ալկոգելն ու ալկոսփրեյը։
Արտադրության առաջին իսկ օրվանից այդ նյութերն ունեն որակը երաշխավորող հավաստագրեր։ Սակայն հավաստագիրը չէ, որ պետք է փաստի որակի բարձր կամ ցածր լինելու մասին։
Այնպես որ, շուկայում առկա բազմաթիվ ալկոգելերի հետ հետազոտվեց նաև ԳՌՕՄ ընկերության արտադրանքն ու արդյունքում հաստատվեց, որ ալկոգելը համապատասխանում է բոլոր ստանդարտներին և դասվում ամենաարդյունավետ ալկոգելերի շարքին։
Ալկոգել՝ ձեռքի հակամանրէային ախտահանիչ
Որպեսզի ախտահանող միջոցները լինեն արդյունավետ, պետք է պարունակեն 60-80% սպիրտ։ Միայն այդ դեպքում ալկոգելը կկարողանա ոչնչացնել մանրէները։ Խոսքն այս դեպքում բժշկական սպիրտի մասին է, որով պատրաստվում են բարձրորակ ալկոգելերը։
Հիշեք՝ ձեռքերը հաճախակի ախտահանելու համար միայն 96% բժշկական սպիրտ օգտագործելը խորհուրդ չի տրվում, քանի որ ոչ բոլոր մանրէներն են վերանում։ Եվ բացի այդ, կարող է չորացնել մաշկը, առաջացնել քոր, մանր կնճիռներ։
«Sella» ալկոգելը պարունակում է 75% սպիրտ, իսկ որպես հումք օգտագործում գերմանական արտադրության կոսմետիկ գել, որն ընդհանրապես չի գրգռում մաշկը։ Բացի այդ, ազդեցությունն իսկապես նկատելի է 15 վայրկյան անց։
Ալկոսփրեյ
ԳՌՕՄ ընկերության «Ալկոսփրեյը» հակամանրէային ունիվերսալ ախտահանիչ է, որը նույնպես պարունակում է սպիրտի բարձր քանակ՝ շուրջ 75% և ոչնչացնում է մանրէների 99․9%-ը:
Այն նախատեսված է ձեռքերի, ապակյա, մետաղական և պլաստիկ մակերեսների ախտահանման համար։
Ախտահանեք ձեռքերն ու ձեր շուրջը եղած իրերը միմիայն արդյունավետ նյութերով։ Իսկ թե որտեղից գտնել, դա շատ հեշտ է։ ԳՌՕՄ ընկերության արտադրանքը հասանելի է գրեթե բոլոր խանութներում ու սուպերմարկետներում։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։