Հարմարավետության կարևորագույն նախապայմաններից մեկը մաքրությունն է։ Լոգասենյակը տան ամենահաճախակի օգտագործվող սենյակներից մեկն է, ուստի այն պարբերաբար մաքրելու անհրաժեշտություն է լինում։
Grom.am-ը ներկայացնում է մի քանի խորհուրդ լոգասենյակում մշտական մաքրություն ապահովելու համար։
Լոգասենյակի մաքրությունը կլինի հեշտ ու արդյունավետ, եթե պլանավորեք բոլոր քայլերն ու հետևեք ճիշտ հաջորդականությանը։
Մաքրում ենք սալիկները
Մաքրությունը նախընտրելի է սկսել սալիկներից՝ մաքրելով օճառի լուծույթով և փափուկ սպունգով։ Սակայն ամենաարդյունավետ տարբերակը մաքրության միջոցների օգտագործումն է։ Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել սալիկների կցակարերին, որոնք պատվում են բորբոսով։ Դրանք կարելի է մաքրել խոզանակի և մաքրող միջոցների օգնությամբ։
Հեռացնում ենք նստվածքը ապակե մակերեսներից
Ապակե մակերեսները, օրինակ լոգախցիկը, ամենօրյա խնամքի կարիք ունեն։ Մշտական մաքրություն կպահպանվի, եթե ամեն ագամ լոգանքից հետո այն սրբեք փափուկ կտորով։ Սակայն ոչ միշտ է մեզ հաջողվում անել դա․ ջրի կաթիլները մնում են ապակյա մակերեսին, իսկ որոշ ժամանակ անց վերածվում նստվածքի։
Լոգախցիկը մաքրելու համար հարկավոր է տաք ջուրը բացել և սպասել այնքան, մինչև ապակին պատվի գոլորշիով։ Այդպես հետքերը կմաքրվեն հեշտությամբ՝ առանց որևէ դժվարության։
Մաքրում ենք սանտեխնիկան
Սանտեխնիկան լավ վիճակում պահելու համար մշտական մաքրություն է պահանջվում, ինչի մասին մենք արդեն խոսել ենք «Ինչպես մաքրել սանտեխնիկան» հոդվածում։ Մաքրություն անելիս մի մոռացեք որակյալ մաքրող միջոցների մասին, ինչպիսին «Նաշ Սադը»-ի մաքրող ու ախտահանող միջոցն է։ Այն պարբերաբար օգտագործելու դեպքում սանտեխնիկան զերծ կլինի կրային նստվածքից։
Հիշեք, որքան հաճախակի մաքրեք լոգասենյակն, այնքան մաքրությունն ավելի քիչ ժամանակ կպահանջի։