Վերարկուն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց զգեստապահարանում ամենահաճախակի օգտագործվող հագուստներից մեկն է համարվում։ Այն կարելի է կրել ինչպես ձմռանը, այնպես էլ վաղ գարնանն ու աշնանը։ Սա նշանակում է, որ վերարկուն ժամանակ առ ժամանակ ուշադրության ու խնամքի կարիք է ունենում։
Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն ունենալ կատարյալ արդյունք առանց քիմմաքրման տանելու։
- Ուսումնասիրեք պիտակի վրա նշված ցուցումները
- Որևէ միջոց ձեռնարկելուց առաջ նախ փորձարկեք վերարկուի ոչ նկատելի հատվածի վրա
- Մի մոռացեք մանժետների, գրպանների ու օձիքի մասին
Որոշ մոդելներ կարելի է նույնիսկ լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայով, եթե թույլատրելի է։
Երբեմն վերարկուի վրա հայտնվում են հետքեր, որոնք մաքրելու համար պետք է ծանոթ լինել այս մեթոդներին՝
Անուշադրի սպիրտ և աղ
Այս խառնուրդի միջոցով կարելի է մաքրել թևքերը, գրպանները, օձիքն ու արմունկները։
Ի՞նչ պետք է անել
Անուշադրի սպիրտն ու աղը խառնում ենք (4։1 հարաբերությամբ), բամբակը թրջում ենք ստացված լուծույթով ու մաքրում կեղտոտ հատվածները։
Գլիցերին և անուշադրի սպիրտ
Գլիցերինն ու անուշադրի սպիրտը խառնում ենք (2։1 հարաբերությամբ) և մաքրում վերարկուի վրա հայտնված սուրճի հետքերը։
Այս պարզ խորհուրդները կօգնեն կարգի բերել ցանկացած գործվածքից կարված վերարկուները։ Ընդամենը պետք է զգուշությամբ վերաբերել կտորին և հետևել ցուցումներին։