Վարակներից ու վիրուսներից զերծ մնալու համար միայն դիմակ կրելը բավարար չէ։ Հարկավոր է հետևել ինչպես անձնական  հիգիենայի կանոններին, այնպես էլ ժամանակ առ ժամանակ ախտահանել բնակարանն ու հաճախակի օգտագործվող իրերը։

Հիգիենայի կանոններ

  • Հաճախակի լվացրեք ձեռքերը
  • Մի դիպչեք դեմքին առանց ձեռքերը լվանալու
  • Տուն մտնելիս պարտադիր պայուսակն ու կոշիկները թողեք մուտքի մոտ
  • Խուսափեք մարդաշատ վայրերից
  • Տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում պատշատ ձևով՝ դիմակով ու ձեռնոցով
  • Պահպանեք սոցիալական հեռավորությունը

Հիշեցում՝ ձեռքերը հաճախակի ախտահանեք հակամանրէային ախտահանիչով՝ ալկոգելով։

 

Բնակարանի ախտահանում

Տունը մշտապես մաքուր պահելն ու հաճախակի ախտահանելն օգնում է զերծ լինել վարակիչ հիվանդությունների աղբյուր համարվող մանրէներից։

Բնակարանը կարելի է ախտահանել ինչպես մաքրող ու ախտահանող միջոցներով, այնպես էլ ջրածնի պերօքսիդով։

Բնակարանի ախտահանման քայլ քառ քայլ կանոնների մասին կարող եք կարդալ «Ինչպես ախտահանել տունը»  հոդվածը։

Իսկ ԳՌՕՄ ընկերության  մաքրող ու ախտահանող միջոցների տեսականին կօգնի հեշտ ու արագ հասնել դրական արդյունքի։

 

Կարևոր իրերի ախտահանում

Կան իրեր, որոնք նույնպես չպետք է մոռանալ ախտահանել։ Այդ իրերի շարքին են պատկանում՝

Բանկային քարտը

Հաճախակի օգտագործվող իրերից մեկը, որը պետք է ժամանակ առ ժամանակ ախտահանել։

Ականջակալները

Նվազագույնը շաբաթը մեկ անգամ ականջակալները պետք է մաքրել հակաբակտերիալ անձեռոցիկով կամ օճառաջրի մեջ թեթևակի թրջած փափուկ կտորով։

Բջջային հեռախոսը

Հեռախոսը 21-րդ դարում մարդու անբաժանելի ընկերն է և հաճախակի է լինում մեր ձեռքում, ուստի զերծ չի կարող լինել մանրէներից։ Այնպես որ, օրական գոնե մեկ անգամ այն պետք է մաքրել խոնավ անձեռոցիկով։

Ստեղնաշարը

Ամեն օր համակարգչով աշխատելով՝ մենք չենք էլ նկատում, թե որքան կեղտ է հավաքվում ստեղնաշարի մեջ։ Հազ, փռշտոց, յուղոտ ձեռքերով հպում․ այս ամենը հանգեցնում է կեղտի կուտակմանը։ Այդ իսկ պատճառով ստեղնաշարը նույնպես պետք է հաճախակի մաքրել։

 Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ զերծ մնալ վարակներից։