Երբ բնակարանը հարդարում ենք սալիկներով, հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս պահպանել դրանց մաքրությունը։
Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի խորհուրդների, որոնց օգնությամբ սալիկները մշտապես կլինեն մաքուր։
Ինչպես հեռացնել յուղը
Սալիկների վրայից յուղը հեշտությամբ մաքրելու համար կարելի է օգտագործել քացախի ու սոդայի խառնուրդ։ Նախ պատրաստում ենք մածուկը, քսում ենք յուղոտ հատվածների վրա, թողնում ենք, որպեսզի չորացած յուղը փափկի, ապա խոնավ կտորով մաքրում ենք։
Այս լուծույթն օգնում է ոչ միայն մաքրել, այլև վերականգնել սալիկների գույնը։
Հետքերը վերացնելու համար կարելի է օգտագործել նաև կիտրոն, որի օգնությամբ հնարավոր է հեռացնել անգամ արդեն կարծրացած յուղի հետքերը։ Կեղտոտ հատվածների վրա լցնում ենք կիտրոնի հյութն ու սպասում արդյունքին, որից հետո կրկին մաքրում ենք խոնավ կտորով։
Սալիկները մաքրում ենք անուշադրի սպիրտով
Գաղտնիք չէ, որ անուշադրի սպիրտը հետքերը վերացնող հիանալի միջոց է։ Դրա շնորհիվ վերականգնվում է նաև փայլը։
Ինչպես օգտագործել՝
- ½ բաժակ անուշադրի սպիրտը լցնում ենք տաք ջրի մեջ և ստացված լուծույթով լվանում հատակը։
- Անուշադրի սպիրտը ցողում ենք հետքերի վրա, մի քանի րոպե թողնում, ապա տրորում ենք խոզանակով ու կտորով։ Անհրաժեշտության դեպքում գործողությունը կարելի է կրկնել։
Մաքրող միջոցներ
Լոգասենյակի սալիկները մաքրելու համար օգնության են գալիս նաև մաքրող ու ախտահանող միջոցները։ Փոքր քանակությամբ լցնում ենք տաք ջրի մեջ, կտորը թրջում ենք լուծույթով ու մաքրում։ Արդյունքը գերազանց է։
Այս հարցում տնային տնտեսուհիներին կօգնեն «Նաշ Սադ» ապրանքանիշի մաքրող միջոցները։
Արդեն գիտեք՝ ինչպես խնամել սալիկները։ Դե ուրեմն, գործի անցեք։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։