Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ բախվում ենք կոյուղու արգելափակման խնդրին։ Ի՞նչ անել այն հեշտությամբ մաքրելու համար և որո՞նք են արգելափակման պատճառները։
Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, որոնցից ամենաարդյունավետներին կանդրադառնանք մեր այսօրվա հոդվածում։ Մինչ այդ, եկեք պարզենք պատճառները և փորձենք խուսափել դրանցից։
Ինչո՞ւ է կոյուղին արգելափակվում
Ահա թե ինչի հետևանքով է դա տեղի ունենում՝
- Իրեր, որոնք խցանում են խողովակաշարն ու արգելափակում ջրի հոսքը
- Օճառի մնացորդները հայտնվում են ջրթափ խողովակների մեջ, խառնվում այլ թափոնների հետ ու կպչում պատերին
- Յուղը կպչելու հատկություն ունի, ուստի չորանում է ու խցանման պատճառ դառնում
- Չմոռանանք նաև մազերի մասին, որոնք կուտակվում են ու արգելափակում կոյուղին
Ինչպես մաքրել կոյուղին․ խորհուրդներ
Կոյուղին մաքրելու համար բազմաթիվ միջոցներ կան։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից մի քանիսին՝
- Սանտեխնիկական մալուխի (трос) կամ լիսեռի ծայրին ամրացվում է զսպանակ, որը մտցնում ենք կոյուղու մեջ ու փորձում խորը հրելով կուտակված զանգվածը դուրս մղել։
- Եթե խցանումը որևէ հատվածում է, ապա դա հեշտությամբ կարելի է մաքրել եռացրած ջրի օգնությամբ։ Դա հատկապես արդյունավետ է խոհանոցում, երբ կոյուղու մեջ կուտակվում է ճարպը։
Տաք ջուրը (մոտ 6 լ) աստիճանաբար լցնում ենք լվացարանի մեջ։ Երբ ջուրը սկսում է պակասել, նշանակում է խցանումը բացվում է։ Անհրաժեշտության դեպքում գործողությունը կարելի է կրկնել։
Օգնության են գալիս կոյուղի մաքրող միջոցները
Կոյուղին մաքրելու ամենաարդյունավետ տարբերակը հատուկ մաքրող միջոցների օգտագործումն է։ Դրանց օգնությամբ կարճ ժամանակում կարող ենք ազատվել այս խնդրից։
«Նաշ Սադ» ապրանքանիշի կոյուղի մաքրող հզոր միջոցն իսկական փրկություն է։ Այն որոշ քանակությամբ (200-250 մլ) լցնում ենք ջրթափ խողովակի մեջ, մի քանի ժամ սպասում ենք, ապա լվանում ջրով։ Շնորհիվ խիտ դոնդողային զանգվածի՝ այն ավելի երկար է մնում խողովակների պատերին ու արդյունավետ մաքրում։
Միջոցն օգտագործելիս պետք է զգույշ լինել ու կրել ռետինե ձեռնոցներ, քանի որ պարունակում է նատրիումի հիդրօքսիդ։
Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է։ Հետևեք մեզ և արագ կլուծվեն մաքրության հետ կապված բոլոր խնդիրները։