Գորգը բնակարանում ստեղծում է ջերմություն, փափկություն ու հարմարավետություն, սակայն միևննույն ժամանակ առանձնակի ուշադրություն ու խնամք է պահանջում։
Ճիշտ խնամքը կօգնի մշտապես պահպանել գորգի գեղեցիկ տեսքը։

Առաջարկում ենք ծանոթանալ գորգի մաքրության մի քանի արդյունավետ միջոցների։

Անուշադրի սպիրտ

Սա ամենամատչելի նյութերից մեկն է, որը հեշտությամբ կարելի է գտնել ցանկացած խանութում։
Ինպե՞ս մաքրել
1 լ ջրի մեջ լցնում ենք 20 մլ անուշադրի սպիրտ և լավ խառնում ենք։ Ստացված լուծույթը տարածում ենք կեղտոտ հատվածների վրա և խոզանակի կամ սպունգի օգնությամբ մաքրում ենք։ Այնուհետև սպասում ենք մոտ մեկ ժամ, որպեսզի գորգը չորանա և փոշեկուլով մաքրում ենք։

Սոդա

Սոդան մաքրության լավագույն միջոցներից մեկն է, երբ ձեռքի տակ չունեք հատուկ մաքրող միջոցներ։ Ահա, թե որոնք են սոդայի առավելությունները՝

  • Համարվում է հետքերը վերացնող բնական միջո
  • Թարմացնում է խավը
  • Անվտանգ է երեխաների ու կենդանիների համար
  • Չունի հո
  • Սոդան գորգերի մաքրության մեջ կարելի է օգտագործել երկու եղանակով՝ չոր մաքրում և խոնավ մաքրում։

Չոր մաքրում

  • Գորգը մաքրում ենք փոշեկուլի օգնությամբ
  • Սոդան տարածում ենք գորգի մակերեսին
  • 30 րոպե թողնում ենք, որպեսզի սոդան հասցնի ներգործել
  • Սոդայի մնացորդները մաքրում ենք փոշեկուլով

Խոնավ մաքրում

Խոնավ մաքրում չի կարելի իրականացնել բնական մանրաթելերից պատրաստված գորգերի դեպքում։
Դույլի մեջ լցնում ենք 10 լ 30-40 աստիճան ջերմության ջուր, ավելացնում ենք 200 մլ սոդա և խառնում ենք այնքան, մինչև սոդան ամբողջությամբ լուծվի։
Գորգը մաքրում ենք փոշեկուլով՝ հեռացնելով կեղտը։ Պուլվիզատորի օգնությամբ լուծույթը շաղ ենք տալիս գորգի մակերեսին, ապա խոզանակի օգնությամբ մաքրում։
Սպասում ենք մինչև նյութն ամբողջությամբ ներծծվի ու չորանա, որից հետո կրկին փոշեկուլի օգնությամբ հեռացնում ենք սոդայի մնացորդները։

Աղ

Խոշոր աղի օգնությամբ հնարավոր է հեռացնել հյութի կամ գինու թարմ հետքերը։ Լաքայապատ հատվածի վրա շաղ ենք տալիս աղն ու 10 րոպե թողնում ենք, ապա խոզանակը թրջում ենք ու մաքրում։ Մաքրությունն ավարտելուց հետո սպասում ենք, մինչև չորանա, որից հետո փոշեկուլով հեռացնում ենք մնացորդները։

Դե ինչ, կարող եք գործի անցնել՝ հետևելով վերը նշված քայլերին և արդյունքում կունենաք մշտապես մաքուր ու գեղեցիկ գորգ։