Պատուհանները տան հայելին են և առաջին հայացքից կարծիք են ձևավորում տանտիրոջ մաքրության մասին: Փոշու շերտով ու անձրևաջրերի հետքերով պատված ապակիները գեղեցիկ չեն և ավելին ՝ փչացնում են տան տեսքը: Այդ իսկ պատճառով դեպի սենյակ ներթափանցող լույսը սկասում է նվազել:
Յուրաքանչյուր փորձառու տնային տնտեսուհի ունի պատուհանները լվանալու իր գաղտնիքներն ու կատարյալ մաքրության իր բանաձևը:
Իմանալով մի քանի խորամանկություն՝ կարող եք հեշտությամբ մաքրել պատուհաններն ու ազատվել ավելորդ կեղտից:
Այժմ ապակին բնակարանի ինտերիերի անբաժանելի մասն է կազմում: Բացի պատուհաններից, կան նաև ապակեպատ լրագրասեղաններ, դռներ ու կահույք, որոնք ևս խնամքի ու մաքրության անհրաժեշտություն ունեն:
Եթե պատուհանները կարելի է մաքրել ժամանակ առ ժամանակ, ապա լրագրասեղանը, որը հաճախ է օգտագործվում, ամենօրյա մաքրության կարիք ունի:
Ինչպե՞ս և ի՞նչ մաքրող միջոցներով պետք է մաքրել ապակիները
- Նախևառաջ սպունգով մաքրեք պատուհանների շրջանակները, այնուհետև ապակիները՝ փափուկ կտորով:
- Որպեսզի ապակիները երկար ժամանակ պահպանեն իրենց մաքրությունը, պատրաստեք այս խառնուրդը ՝ 100 գր գլիցերինին ավելացրեք 3 կաթիլ անուշադրի սպիրտ և 50 գր ջուր: Այս լուծույթը պատուհաններից սրբելու կարիք չկա, քանի որ չորանալուն պես ապակիներն ավելի դիմացկուն են դառնում կեղտին:
- Ապակու և հայելու վրայի հետքերը կարելի է մաքրել քացախի թունդ լուծույթով։
- Եթե կենցաղային քիմիա չեք օգտագործում ցանկացած կտորով մաքրելու դեպքում ապակու վրա կարող են մնալ հետքեր: Դրանից խուսափելու համար ապակիները չորացրեք ճմռթած թղթով:
- Խոհանոցի ապակիները մաքրելն ավելի դժվար է, քանի որ կերակուրները պատրաստելիս դրանք պատվում են յուղային գոլորշու շերտով: Դա կարելի է հեռացնել անուշադրի սպիրտի ու տաք ջրի լուծույթով (1 լիտրին՝ 1 ճ/գ):
Գոյություն ունեն նաև ապակիները մաքրելու բազմաթիվ միջոցներ, որոնք հեշտացնում են տնային տնտեսուհիների գործը: Ընդամենը լավ մաքրող կտորն ու հեղուկը կարող են բավական լինել մաքուր ապակիներ ունենալու համար: «Նաշ Սադ» և «Մեչտա» ապրանքանիշերի ապակի մաքրող միջոցները կօգնեն մի քանի րոպեի ընթացքում հասնել ցանկալի արդյունքի:
Հիշեք ՝ թափանցիկ ու մաքուր ապակիները ջերմ մթնոլորտ են ստեղծում բնակարանում, ուստի դրական ազդեցություն են ունենում նաև տրամադրության վրա: