Ձեռքերը մարմնի ամենաանպաշտպան մասն են: Դրանք ցրտից ու արևից պաշտպանելն այնքան էլ հեշտ չէ, բայց ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է:
Շատ հաճախ տնային տնտեսուհիները բողոքում են ձեռքի մաշկի չորությունից, մինչդեռ պատճառը խնամքի կանոններին չհետևելն է:
Ցանկացած աշխատանք կատարելիս` լինի մաքրություն, կերակուր եփել, լվացք և այլն, մենք օգտագործում ենք մեր ձեռքերը: Այդ իսկ պատճառով մաշկը զրկվում է փափկությունից, դառնում չխնամված ու չոր:
Ինչպես գիտենք, մաշկը բաղկացած է երեք շերտից, որոնցից մեկը` էպիդերմիսն այն պաշտպանում է հիվանդածին մանրէներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վնասակար նյութերից, ապահովում է մաշկի խոնավությունը:
Չոր և ճաքճքված մաշկը բացի այն, որ կարող է լինել առողջական խնդիր, նաև չխնամված ձեռքերի ապացույցն է:
Իսկ որո՞նք են մաշկի չորության պատճառները
- Օրվա ընթացքում ջրի անընդհատ օգտագործումը
- Եղանակային ցուրտ պայմանները
- Օճառի և այլ մաքրող միջոցների հաճախակի օգտագործումը
Ինչպե՞ս պայքարել չոր մաշկի դեմ
- Ճաքճքված ու չորացած ձեռքերից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը դրանք ճիշտ խնամելն է
- Նախքան ձեռքերը լվանալը, համոզվեք, որ ջուրը տաք չէ: Հակառակ դեպքում այն կներծծի մաշկի արտաքին շերտը պաշտպանող ճարպը
- Ձեռքերը չի կարելի լվանալ նաև շատ սառը ջրով
- Խուսափեք փրփրող օճառներ օգտագործելուց: Ընտրեք խոնավացնող կամ օգտակար բաղադրիչներ պարունակող օճառներ
- Կրեք ձեռնոցներ
Ձեռքի մաշկը վերականգնելու համար կարելի է օգտագործել նաև բնական միջոցներ:
- Եթե ուզում եք, որ ձեռքերը մշտապես երիտասարդ տեսք ունենան, օգտագործեք մեղր: Դրա մեջ պարունակվող հակամանրէածին նյութերը կօգնեն պահպանել խոնավությունն ու պայքարել մաշկի ծերության դեմ:
- Վարսակի փաթիլներ ոչ բոլորն են սիրում ուտել, սակայն դրանք հիանալի տարբերակ են չոր ձեռքերը փափկեցնելու համար: Բացի այդ, դրանք հարուստ են սպիտակուցներով, ինչի շնորհիվ մաշկը պահպանում է իր խոնավությունը:
- Կիտրոնի հյութը նույնպես կարող է հրաշքներ գործել: Այն հարուստ է կալիումով, որի շնորհիվ վերականգնվում է մաշկի թարմությունը, իսկ դրանում առկա վիտամին C-ն վերացնում է կնճիռները:
Բացի այս միջոցներից, ձեռքերի խնամքի համար կարող եք օգտագործել նաև «Նաշ Սադ» — ի մաշկը փափկեցնող կրեմներն ու մոռանալ այս խնդրի մասին:
Շատ հաճախ մարդիկ անուշադրության են մատնում այս խնդիրը, մինչդեռ անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է խնամել մաշկն ու հետևել խորհուրդներին: