Ջրածնի պերօքսիդը (պերեկիս) մեր կենցաղում օգտագործվում է տարբեր նպատակներով։ Դրանցից ամենակարևորի՝ ախտահանող նշանակության մասին, կխոսենք մեր այսօրվա հոդվածում։
Յուրաքանչյուր մայր գիտի, որ ջրածնի պերօքսիդը լավագույն միջոցներից մեկն է ծնկների ու արմունկների վնասվածքներն ախտահանելու համար։ Սակայն այն հրաշալի օգնական է նաև մաքրության, ախտահանման ու վարակազերծման գործում՝ սկսած սպասքից մինչև խաղալիքներ։ Այն արդյունավետ պայքարում է մանրէների, վիրուսների ու սնկերի դեմ։
Ախտահանում կարելի է անել 6 % -անոց ջրածնի պերօքսիդի միջոցով, որը պատրաստվում է այսպես՝
- 1ճ/գ 6% ջրածնի պերօքսիդը լուծում ենք 2,5լ ջրի մեջ, ապա լավ խառնում։
Ջրածնի պերօքսիդով կարելի է ախտահանել՝
- Պատերը, դռները, հատակը
- Տարբեր նյութերից պատրաստված իրերը
- Խաղալիքները, որոնք օգտագործվել են այլ երեխաների կողմից
- Ակվարիումները
- Գրքերը
- Ծաղկամաններն ու սենյակային բույսերի տերևները
Հիշեցում՝
- Օգտագործել միայն ջրով բացելու դեպքում
- Լուծույթը պատրաստելիս ու ախտահանելիս պարտադիր կրել ռետինե ձեռնոցներ
- Մակերեսներն այս լուծույթով մաքրելուց հետո անպայման սրբել մաքուր ջրով
- Ախտահանելիս սենյակներն ազատել մարդկանց ու կենդանիների ներկայությունից
Շուկայում առկա բազմաթիվ մաքրող ու ախտահանող միջոցների կողքին ջրածնի պերօքսիդը չի կորցնում իր կիրառությունը։ ԳՌՕՄ ընկերությունն առաջարկում է «Նաշ Սադ» ապրանքանիշի 33 %անոց ջրածնի պերօքսիդը, որը նույնպես կարելի է օգտագործել ախտահանման համար՝ պահպանելով վերը թվարկված անվտանգության բոլոր կանոնները։
Եվ այսպես, ի՞նչ անել, եթե ձեռքի տակ չունեք 6 %-անոց ջրածնի պերօքսիդ։
Որպեսզի 33 % անոց պերեկիսը վերածվի 6%-ի, հարկավոր է օգտագործել 1։6 հարաբերականությամբ։ Վերցնում ենք 500 մլ տարողությամբ տարա, ապա կրում ենք ռետինե ձեռնոցներն ու անցնում գործի։
- 80 մլ 33% պերեկիսը լուծում ենք 400 մլ ջրի մեջ, խառնում ենք և վերջ։ Կարելի է լցնել պուլվիզատորով շշի մեջ ու սկսել ախտահանումը։
Հույս ունենք, որ այս խորհուրդները կօգնեն Ձեզ հեշտությամբ ախտահանել ցանկացած իր և զերծ մնալ տարատեսակ վիրուսներից։