Մեր մոլորակի բնակչության գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդուն անհանգստացնում է մազերի թեփը։ Սակայն սա այն խնդիրներից է, որը կարելի է վերացնել։ Իսկ թե ինչպես, կարդացեք ստորև։
Մազերի թեփոտման պատճառները
- Սթրես, որը թուլացնում է իմունիտետը
- Նյարդային համակարգի հիվանդություններ
- Իմունային համակարգի խանգարումներ
- Մազերը հաճախակի կամ հազվադեպ լվանալը։ Ինչպես գիտենք, մասնագետները խորհուրդ չեն տալիս մազերը շատ հաճախակի լվանալ, սակայն ոչ թեփի դեպքում։ Թեփոտ մազերն ամեն օր լվանալը կօգնի խուսափել մեռած բջիջների կուտակումից։
- Խնամքի միջոցների չարաշահումը՝ գելեր, լաքեր և այլն։ Եթե դրանցից խուսափել հնարավոր չէ, ապա գոնե պետք է օգտագործել բնական նյութեր պարունակող միջոցներ։
- Ցուրտ կամ շատ շոգ կլիմայական պայմանները
- Թեփը կարող է լինել նաև սեբորեա հիվանդության առաջին ախտանշաններից մեկը։ Գլխամաշկը սկսում է թեփոտվել, գրգռվել և առաջանում է քոր։
Ինչպես վերացնել մազերի թեփը
- Թեթևակի սանրել լվանալուց առաջ
- Լվանալ ամեն օր, ինչը կօգնի նվազեցնել թեփի քանակը, եթե խնդիրը թեթևակի է
- Օգտագործել թեփի դեմ շամպուններ՝ անպայման հետևելով փաթեթի վրա նշված ցուցումներին
- Լվանալիս պետք չէ եղունգներով ավելի գրգռել գլխամաշկը․ դա միմիայն կնպաստի թեփի շատացմանը
Ժողովրդական միջոցներ
Թեփը կարելի է վերացնել նաև տարբեր արդյունավետ միջոցներով։
Խորհուրդ է տրվում մազերը և գլխամաշկը լվանալ երիցուկի թուրմով։ Եթե և՛ մաշկը, և՛ մազերը չոր են, ապա կարելի է օգտագործել յուղեր և դիմակներ։ Օրինակ՝ ձիթապտղի յուղը, որը կարելի է քսել մազարմատներին, պահել 30 րոպե, ապա լվանալ շամպունով։
Ե՞րբ պետք է դիմել բժշկին
Եթե թեփը չի վերանում հատուկ շամպուն օգտագործելուց հետո, ապա հարկավոր է շտապել բժշկի՝ պարզելու թեփի պատճառները։ Հնարավոր է այն լինի դերմատիտի պատճառով։ Բժշկին պետք է դիմել նաև այն ժամանակ, երբ գլխամաշկի վրա առաջանում է յուղոտ կամ չոր կեղև, կա քոր և գրգռվածություն։
Եվ վերջում՝ չմոռանաք ընտրել այնպիսի շամպուններ, որոնք նախատեսված են ամենօրյա խնամքի համար։ Չոր մազերի համար հարկավոր է խոնավացնող, իսկ յուղոտ մազերի համար՝ մաշկային ճարպի անջատումը կարգավորող շամպուններ։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։