Վերնաշապիկ կարելի է գտնել ցանկացած մարդու զգեստապահարանում՝ անկախ սեռից ու տարիքից։ Ինչպե՞ս ճիշտ լվանալ վերնաշապիկները, որո՞նք են խնամքի ճիշտ կանոնները ձեռքով լվացքի դեպքում։ Այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

Կան վերնաշապիկներ, որոնք, կախված կտորի տեսակից, նախատեսված են միայն ձեռքի լվացքի համար։ Իսկ ինչպե՞ս իմանալ վերնաշապիկը պետք է լվանալ ձեռքով, թե՞ լվացքի մեքենայով։ Սա կարելի է կարդալ պիտակի վրա, որտեղ մանրամասն տրված են լվանալու, չորացնելու և արդուկելու բոլոր ցուցումները։

Ահա, թե ինչպես պետք է լվանալ վերնաշապիկները

  • Ջուրը լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք ձեռքի լվացքի համար նախատեսված հեղուկը
  • Վերնաշապիկն ընկղմում ենք ջրի մեջ ու անհրաժեշտության դեպքում մի քանի րոպե թողնում
  • Ձեռքով տրորում ենք կողտոտ հատվածները՝ չմոռանալով նաև օձիքի մասին
  • Եթե լաքաները չեն վերանում, կարելի է օգտագործել տնտեսական օճառ, ապա տրորել
  • Վերնաշապիկը պարզաջրում ենք գոլ ջրով, քամում ենք (եթե կարելի է), ապա կախում կամ փռում չորանալու

Ընտրում ենք ջրի ջերմաստիճանը

Վերնաշապիկները կարելի է լվանալ ինչպես տաք, այնպես էլ սառը ջրում։ Դա նույնպես կախված է կտորի տեսակից։ Օրինակ՝ սպիտակ բամբակյա վերնաշապիկները կարելի է լվանալ նաև եռման ջրով, իսկ մետաքսը՝ պարտադիր սառը ջրով։
Ջերմաստիճանը ճշտելու համար պետք է հետևել պիտակի վրա նշված ցուցումներին։ Եթե արդեն այն կտրել եք, ապա կտորը փչացնելուց խուսափելու համար վերնաշապիկները պետք է լվանալ 40  աստիճան ջրով։

Մաքրում ենք օձիքը

Օձիքն ամենակեղտոտվող հատվածներից մեկն է, ուստի լվանալիս պետք է  հատուկ ուշադրություն դարձնել։

  • Այն թրջում ենք, ապա պատում տնտեսական օճառով
  • Թողնում ենք այդպես 15-30 րոպե
  • Լվանում ենք ձեռքով՝ անհրաժեշտության դեպքում դիմելով խոզանակի օգնությանը

Կտորի տեսակներն ու լվացքի առանձնահատկությունները

Բամբակ

Բնական գործվածքները դիմակայում են մինչև 40-60 աստիճան ջերմությանը։

Մետաքս
Սա նուրբ գործվածք է և չի դիմանում բարձր ջերմությանը։ Այդ իսկ պատճառով պետք է լվանալ մինչև 30 աստիճան ջերմություն ունեցող ջրում։

Հիշեք՝ մետաքսե վերնաշապիկները ջրում երկար թրջած թողնել չի կարելի։

Բուրդ

Բուրդը պետք է լվանալ միայն լվացքի հեղուկով և 30 աստիճան ջերմությամբ ջրով։ Այն չորացնում ենք ուղիղ մակերեսի վրա դրված կտորի վրա և խոնավությունը քաշելուց հետո կտորը փոխում ենք։

Վիսկոզա

Այս գործվածքը կարելի է լվանալ 40 աստիճան ջրում, սակայն քամելն արգելված է։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերնաշապիկները ձեռքով լվանալու համար։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։