Մազերը կնոջ գեղեցկության կարևոր երաշխիքն են։ Առողջ ու երկար մազերի մասին երազում են շատերը, բայց բոլորին չէ, որ հաջողվում է ունենալ նման վարսեր։ Մի մասը բողոքում է մազերի դանդաղ աճից, մյուս մասն ընդհանրապես աճ չի նկատում։ Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված և ինչպե՞ս անել մազերի աճը խթանելու համար, կպարզենք մեր այսօրվա հոդվածում։
Որո՞նք են մազերի դանդաղ աճի պատճառները
Մազերի դանդաղ աճի պատճառ կարող են լինել՝
- Վիտամինային ոչ բավարար քանակը
- Սթրեսը
- Սխալ կամ վատ սնունդը
- Մազերի վնասված լինելը
- Տարբեր հիվանդությունները
Սրանցից յուրաքանչյուրն առավել կամ պակաս չափով վատթարացնում է աճը։ Այդ իսկ պատճառով նախևառաջ փորձեք կարգավորել այս խնդիրները, սննդակարգը, քունը, օրվա ռեժիմը և այլն, ինչը նկատելիորեն դրական ազդեցություն կունենա մազերի աճի վրա։
Բացի այդ, պետք է նաև պահպանել մազերի խնամքի մի շարք կանոններ։
Օգտագործում ենք յուղեր
Մասնագետները խորհուրդ են տալիս նախքան մազերը լվանալը, արմատներին քսել յուղեր (ժոժոբա, նուշ, մակադամիա և այլն), ապա 10 րոպե անց լվանալ շամպունով։ Յուղերը պարունակում են ճարպաթթուներ, որոնք ամրացնում են մազերը։
Ընտրում ենք ջրի ճիշտ ջերմաստիճան
Մազերը լվանալիս պետք է խուսափել տաք ջրի օգտագործումից։ Այն ակտիվացնում է ճարպագեղձերը, որի արդյունքում շատ ճարպ է անջատվում, և մազերը շուտ յուղոտվում են։ Որքան մազերը յուղոտ են, այնքան սառը պետք է լինի ջուրը։
Լվանում ենք միայն արմատները
Ինչո՞ւ են մասնագետները խորհուրդ տալիս խուսափել մազերը հաճախակի լվանալուց։ Այս դեպքում հավանականությունը մեծ է, որ մազերը կզրկվեն բնական ճարպով սնուցվելուց։ Իսկ բնական ճարպն, ինպես գիտենք, նպաստում է մազերի աճին։
Չենք տրորում մազերը
Թաց վիճակում մազերն առավել նուրբ են ու զգայուն։ Չի կարելի մազերը ոլորել կամ ուժեղ տրորել։ Պատահական չէ, որ խորհուրդ են տալիս մազերը չսանրել թաց վիճակում։
Հետևեք այս խորհուրդներին, և առողջ ու երկար մազեր ունենալն այլևս երազանք չի լինի։