Լույս աշխարհ եկող ցանկացած փոքրիկ հատուկ խնամք է պահանջում։ Վաղ հասակում երեխաներն այնքան զգայուն են, որ ծնողները պետք է մեծ ուշադրությամբ հետևեն, թե ինչպես կերակրեն, ինչ խաղալիքներով զբաղեցնեն, ինչով և ինչպես լողացնեն։
Երեխայի խնամքը յուրաքանչյուր մայրիկի համար կարևոր ու շատ սիրելի գործ է, այդ իսկ պատճառով մայրիկները նախքան երեխայի ծնունդը շատ ժամանակ են ծախսում պարզելու համար, թե որ խնամքի միջոցն է լավագույնը։ Սակայն դա կարող է անհատական լինել յուրաքանչյուր երեխայի դեպքում։ Այսօր շուկայում կան բազմաթիվ շամպուններ, լոսյոններ, կրեմներ, որոնք տարբեր ազդեցություններ կարող են ունենալ՝ կախված զգայունության աստիճանից։
Շամպունի ճիշտ ընտրությունը խիստ կարևոր է փոքրիկի առողջության և խնամքի գործում։ Եվ այսպես, փորձում ենք պարզել, թե ինչ շամպուն պետք է ընտրել երեխայի համար, որպեսզի և՛ մայրիկը գոհ լինի, և՛ փոքրիկը։
- Անպայման ծանոթացեք շամպունի բաղադրությանը
- Հաշվի առեք ժամկետը, քանի որ ժամկետանց լինելու դեպքում կարող է առաջանալ մաշկի գրգռվածություն
- Ընտրելիս ուշադրություն դարձրեք նաև տարայի հարմարավետությանը․ այն պետք է հարմար լինի օգտագործելու համար
- Մանկական շամպունը պետք է լինի անվտանգ և զերծ ալերգիկ ռեակցիաներից
Բացի նշվածներից, պետք է ուշադրություն դարձնել նաև երեխայի տարիքին։ Փոքրիկն իր կյանքի առաջին ամիսներին շատ զգայուն է կոսմետիկ միջոցների նկատմամբ, քանի որ գլխի պաշտպանիչ թաղանթը նոր է սկսում ձևավորվել։ Այդ իսկ պատճառով առաջին ամիսներին պետք է ընտրել այնպիսի շամպուն, որը խոնավացնում, սնուցում և խթանում է մազերի աճը։
Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել այնպիսի շամպուն, որը չունի արտահայտված գույն ու հոտ։ Դրանք վկայում են այն մասին, որ չափազանց շատ գունանյութ ու հավելումներ կան շամպունի մեջ։
Շատ կարևոր է նաև շամպունի ունիվերսալությունը։ Շատ լավ է, եթե այն նախատեսված է ինչպես գլուխը, այնպես էլ մարմինը, նույնիսկ խաղալիքները լվանալու համար։
Լոգանքը հաճելի կլինի փոքրիկի համար ճիշտ ընտրված շամպունի շնորհիվ։
Sella մանկական շամպունը մաքրում է մազերը, փայլ և փափկություն է հաղորդում և ամենակարևորը արցունքներ չի առաջացնում։
Ընտրեք լավագույն շամպունը Ձեր փոքրիկների համար։