Մարմնի ու ձեռքերի խնամքը հնարավոր չէ պատկերացնել առանց հատուկ լվացող միջոցների, որոնց շարքում շատ կարևոր է օճառի դերը․ չէ՞ որ կեղտոտ ձեռքերով ոչինչ անել հնարավոր չէ։ Բացի օճառի կոշտ տեսակից, գոյություն ունի նաև հեղուկ տարբերակը, որն այսօր առավել պահանջված է համարվում օգտագործման հարմարավետության շնորհիվ։
Հեղուկ օճառները միմյանցից տարբերվում են իրենց բաղադրությամբ, բույրով և արտաքին տեսքով։ Բացի ձեռքերի մաքրությունն ապահովելուց, նաև խոնավացնող ու փափկեցնող դեր են կատարում:
Դե ինչ, եկեք փորձենք պարզել, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել հեղուկ օճառների բազմազանության մեջ:
Հեղուկ օճառի պատրաստման տեխնոլոգիան ամբողջովին տարբերվում է սովորական օճառներից։ Բաղադրության ջրային մասը դրական ազդեցություն է ունենում մաշկի նուրբ հատվածների վրա։ Օճառի մեջ պարունակվող լրացուցիչ հավելումներն ու եթերային յուղերը լվացվելու գործընթացն ավելի հաճելի են դարձնում, իսկ մաշկը՝ մետաքսանման։ Բացի այդ, հեղուկ օճառները վաճառվում են հատուկ տուփերով, որոնց շնորհիվ օգտագործելն ավելի հարմար է:
Ինչ պետք է հաշվի առնել
Առաջին հերթին պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները`
- Եթե հեղուկ-օճառը չափազանց սուր հոտ ունի, ապա քիմիական մասը բավականին շատ է և կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ։
- Գույնը որակի չափանիշ չի կարող լինել։ Միշտ չէ, որ հաճելի կամ վառ գույնը նաև որակյալ արտադրանքի երաշխիք է։
- Տուփի վրա պետք է նշված լինեն բոլոր անհրաժեշտ տվյալները՝ անվանում, արտադրող, ժամկետ, բաղադրիչներ
- Ուշադրություն դարձրեք, որ բաղադրիչների կազմում աղի քանակությունը շատ չլինի։
- Եթե տուփը թափանցիկ է, ապա շատ հեշտ կլինի պարզել դրա մեջ մնացած օճառի քանակը։
- Ուշադրություն պետք է դարձնել նաև դոզատորի հարմարությանն ու հուսալիությանը։Անհրաժեշտ է ընտրել այնպիսի օճառ, որը չի փչացնի ձեռքերի մաշկը: Այս առումով լիովին կարող եք վստահել ԳՌՕՄ ընկերության արտադրանքին: Նաշ Սադ, Սելլա և Մեչտա հեղուկ օճառները մաքրում, փափկեցնում ու սնուցում են մաշկը՝ շնորհիվ կազմության մեջ առկա հատուկ բաղադրիչների։ Այս հեղուկ օճառներին բնորոշ է`
- Անուշ բույրը
- Գերազանց մաքրելու կարողությունը
- Ձեռքերի մաշկի խոնավացումը
ԳՌՕՄ ՝ լայն ու բազմազան ընտրություն յուրաքանչյուր գնորդի համար։