Օճառ սկսել են պատրաստել դեռևս 6000 տարի առաջ, երբ մարդիկ փորձում էին ձիթապտղի յուղից և մոխրից ստանալ փրփրող մածուկ։ Ժամանակի ընթացքում ի հայտ եկան օճառի տարբեր տեսակներ, որոնցից ամենատարածվածներն են՝ կոսմետիկ, տնտեսական, հեղուկ, մանկական և այլն։

Եկեք պարզենք, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ կիրառություն ունի։

Կոսմետիկ

Կոսմետիկ օճառները սովորաբար նախատեսված են լինում չոր և զգայուն մաշկի համար։ Դրանք մաքրում են մաշկն ու պաշտպանում են այն չորությունից՝ ապահովելով մշտական խոնավություն։

Տնտեսական

Տնտեսական օճառը սովորաբար պատրաստվում է բացառապես բնական և էկոլոգիապես մաքուր նյութերով, բուսական յուղով և կենդանական ճարպով։ Չի պարունակում արհեստական գունանյութեր, կոնսերվանտներ, հոտավորիչներ և այլ արհեստական նյութեր։ Օճառը հիպոալերգիկ է և անվտանգ մարդու օրգանիզմի համար։

Հեղուկ օճառներ

Հեղուկ օճառն այսօր շատ տարածված ու առավել հիգիենիկ է համարվում։ Հատկապես հասարակական վայրերում այն ավելի արդյունավետ է և նպատակահարմար։
Հեղուկ օճառները հեշտությամբ փրփրում են և արագորեն մաքրում կեղտը՝ չվնասելով մաշկը։

Մանկական

Մանկական օճառները նախատեսված են ավելի նուրբ ու զգայուն մաշկի համար, չեն գրգռում մաշկն ու հակաալերգիկ են։ Պահպանում են մաշկի բնական պաշտպանողական ֆունկցիան և հարմար են ակտիվ խնամքի համար։

Նաշ Սադ, Սելլա, Մեչտա ապրանքանիշերն առաջարկում են բազմազան հավելումներով և գեղեցիկ տարաներով որակյալ հեղուկ օճառներ և կրեմ-օճառներ, ինչպես նաև կոսմետիկ և տնտեսական օճառներ՝ մաքրության ու խնամքի համար։