02.06.2020
Շատ հաճախ լսում ենք «տանը բացասական էներգիա կա» արտահայտությունը։ Շատերը նույնիսկ ամեն ինչ կապում են հենց դրա հետ՝ գլխացավ, դեպրեսիա, վախ, բացասական մտքեր և այլն։ Մարդիկ կարծում են, որ այս ամենում մեղավոր է բացասական էներգիան՝ մոռանալով, որ այդ էներգիան ստեղծողները հենց ինքներս ենք։
Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ պետք է անել տունը բացասական էներգիայից մաքրելու համար։
Միգուցե զարմանալի թվա, բայց առաջին հերթին պետք է սկսել մաքրությունից։ Սկսած յուրաքանչյուր անկյունից մինչև սենյակներ` պետք է ազատել փոշուց ու ավելորդ իրերից։ Դրանք ծանրաբեռնում են սենյակը, ճնշում մթնոլորտն ու ստեղծում բացասական դաշտ։
- Հաճախակի լվանալ այն իրերը, որոնք արագ են կլանում փոշին։ Օրինակ՝ բարձերը, ծածկոցները, վարագույրները և այլն։
- Ուշադիր լինել, որպեսզի կեղտոտ մակերես չլինի տանը. խոսքը վերաբերում է կահույքին ու ապակյա մակերեսներին։
- Կարգուկանոն ստեղծել, քանի որ մասնագետների կարծիքով թափթփվածությունը նույնպես կարող է բացասական էներգիայի պատճառ լինել։ Բնակարանի մաքրության գործում ձեզ կարող է օգնել «Ինչպես մաքրել բնակարանը» ուղեցույց-հոդվածը, որտեղ կգտնեք բոլոր հաջորդական քայլերը մաքրությունը հեշտ ու արագ անելու համար։ Եվ բացի այդ, ԳՌՕՄ ընկերության մաքրող ու ախտահանող միջոցները կապահովեն գերազանց արդյունք։
- Օգտագործեք անուշահոտ բույրեր։ Դրանք նույնպես ազդեցություն են ունենում մեր տրամադրության վրա։ Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում վառել անուշահոտ բույրեր, որոնք կթարմացնեն տան օդը։ Կարելի է նաև օգտագործել նարնջի յուղ, որը թարմ ու գարնանային տրամադրություն կստեղծի ձեր տանը։
- Եթե հավատում եք բացասական էներգիայի առկայությանը, ապա խուսափեք տունը մուգ գույներով հարդարելուց՝ նախապատվությունը տալով բաց գույներին։ Դա կնպաստի դրական տրամադրություն ու միջավայր ստեղծելուն։Կարդացեք ու եղեք տեղեկացված։