Խոհանոցը տան ամենահաճախակի կեղտոտվող հատվածներից մեկն է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ինչպես գիտենք, կերակուր պատրաստելու ընթացքում պատերը, կահույքն ու մյուս մակերեսները պատվում են յուղի հետքերով և տհաճ հոտով։
Հատկապես կահույքի անընդհատ մաքրումը վնասում է ծածկույթը, ինչի արդյունքում այն կորցնում է իր նախկին տեսքն ու որոշ ժամանակ հետո նոր կահույք գնելու անհրաժեշտություն է լինում։
Չնայած այս ամենին՝ ամեն անգամ կերակուր պատրաստելուց հետո մաքրություն անելը շատերի համար զուր ժամանակի կորուստ է։ Ուստի, առաջարկում ենք ծանոթանալ մաքրության ամենաարդյունավետ տարբերակներից մեկին՝ ժամանակը խնայելու և խոհանոցը մշտապես մաքուր պահելու համար։
Գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդական միջոցներ, տարատեսակ նյութերի խառնուրդներով պատրաստված լուծույթներ, որոնք որոշ դեպքերում լինում են արդյունավետ։ Սակայն հատուկ մաքրող միջոցները լավագույն տարբերակն են խոհանոցի մաքրության համար։ Մաքրող միջոցն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել արդյոք այն նախատեսված է խոհանոցում յուղի հետքերը վերացնելու համար։
Եթե արդեն կատարել եք ձեր ընտրությունը, ապա հետևեք այս քայլերին՝
- Ծանոթացեք օգտագործման եղանակին
- Օգտագործեք ճիշտ չափաբաժնով՝ գույները չխամրեցնելու և կահույքը չվնասելու համար
- Անպայման կրեք ձեռնոցներ՝ ձեռքի մաշկը չվնասելու և փափկությունը պահպանելու համար
Պահարաններն ու խոհանոցի դուռը մաքրելիս հարկավոր է կտորը պատել քիչ քանակությամբ մաքրող նյութով, ապա սրբել փափուկ կտորով։ Խոհանոցային մյուս մակերեսները չափազանց կեղտոտ լինելու դեպքում պետք է պատել հեղուկով, թողնել 20 րոպե, որից հետո մաքրել։
Նաշ Սադ-ի՝ խոհանոցի համար նախատեսված հակայուղային միջոցը տնային տնտեսուհիների լավագույն ընկերն է։ Այն գերազանց մաքրում է յուղի հետքերը՝ առանց մեծ ջանքեր պահանջելու։
Այսպիսով, խոհանոցը մաքուր պահելու համար պետք է այն ճիշտ ժամանակին մաքրել և ընտրել որակյալ մաքրող միջոցներ, որոնք կօգնեն տևական ժամանակ խոհանոցը պահել մաքուր վիճակում։
Հետևեք մեր խորհուրդներին, և մշտական մաքրությունն ապահովված կլինի։