Մազերի մաքրության, խնամքի առաջին ու ամենակարևոր միջոցը շամպունն է, ուստի վերջինի ընտրությունն առանձնակի ուշադրություն է պահանջում։
Ինչպիսի՞ն պետք է լինի շամպունը
Ինչպես գիտենք, շամպունի առաջնային գործառույթներից մեկը մազերը փոշուց ու կեղտից մաքրելն է։ Բացի այդ, այն նաև պետք է պաշտպանի մազերի կուտիկուլաները, նվազեցնի էլեկտրականանալու հավանականությունը, պահպանի խոնավությունը և չպետք է չորացնի մազերն ու գլխամաշկը։
Սա նշանակում է, որ շամպունը պատասխանատու է ոչ միայն մազերի մաքրության, այլև մազերի առողջության համար։
Ինչպես ընտրել շամպուն
Շամպուն ընտրելիս առաջին հերթին պետք է առաջնորդվել մազերի տեսակով։
Շամպուն յուղոտ մազերի համար
Յուղոտ մազերի համար պետք է ընտրել այդ տեսակի մազերի համար նախատեսված շամպուն։ Շատ կարևոր է, որ այն լինի ամենօրյա խնամքի համար, քանի որ յուղոտ մազերն առավել հաճախակի խնամք են պահանջում։
Շամպուն չոր մազերի համար
Չոր մազերի համար նախատեսված շամպունները պետք է հարուստ լինեն սնուցող ու խոնավացնող նյութերով, որոնք կօգնեն վերականգնել ու սնուցել մազերն անհրաժեշտ նյութերով։
Շամպուն ներկած և վնասված մազերի համար
Շատ հաճախ մազերը ներկելիս կամ տարատեսակ նյութերով սանրվածքներ անելիս վնասվում են։
Այս դեպքում շամպունը պետք է․․․
- Չգրգռի գլխամաշկը
- Պահպանի ներկը
- Մազերին հաղորդի առաձգականություն ու փափկություն
- Պաշտպանի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից
Հիշեք՝ սխալ ընտրված շամպունը կարող է լուրջ վնաս հասցնել մազերին ու գլխամաշկին։
Սրանք շամպունի ընտրության ամենահիմնական կանոններն են, իսկ եթե դեռ չգիտեք՝ ինչ շամպուն ընտրել, ապա մենք կօգնենք Ձեզ։ ԳՌՕՄ ընկերության բարձրորակ շամպունների շնորհիվ Ձեր մազերը կլինեն առողջ, խնամված ու գեղեցիկ։