14.07.2020
Առողջ ու ամուր եղունգներ ունենալ ոչ բոլորին է տրված։ Սակայն, ի ուրախություն մեզ, վնասված, թույլ ու փշրվող եղունգների համար կան խնամքի բազմաթիվ միջոցներ, որոնք օգնում են վերականգնել եղունգների առողջ ու գեղեցիկ տեսքը։
Ի՞նչն է եղունգների անառողջ լինելու պատճառը
Եղունգների թույլ և ոչ առողջ լինելու պատճառը վատ էկոլոգիական միջավայրն է կամ սխալ սննդակարգը։
Եթե եղունգների վիճակը սարսափելի չէ, խնամքը կարելի է իրականացնել ինքնուրույն։
Եղունգներն ամրացնելու համար կարելի է օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք կան յուրաքանչյուրիս տանը։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
- Առաջին տարբերակն աղն է, որը կարող է լինել ինչպես կերակրի, այնպես էլ ծովի։ Վերջինը կարող եք ձեռք բերել դեղատնից։
Տաք ջուրը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք 2 ճ/գ աղ՝ պինդ զանգված ստանալու համար։ Ձեռքերն ընկղմում ենք ջրի մեջ և պահում այնքան, մինչև ջուրը սառչի։ - Հաջորդ տարբերակը նշի յուղի օգտագործումն է։ Բամբակի շերտը պատում ենք մի քանի կաթիլ յուղով և քսում յուրաքանչյուր եղունգին։ Այն օգնում է փափկեցնել կոշտուկները, ազատել ձեռքերը կնճիռներից ու չորությունից։
- Երրորդ տարբերակի մասին գիտեին նույնիսկ մեր տատիկները։ Խոսքը սովորական յոդի մասին է, որն ամրացնում է եղունգները՝ հաղորդելով առողջ տեսք։ Յոդը եղունգներին քսում ենք գիշերը, որպեսզի հասցնի ներծծվել, և առավոտյան ոչ մի հետք չմնա։
- Առողջ եղունգներ ու ձեռքի մաշկ ունենալու հարցում կօգնի նաև թթվասերը։ Այն օգտագործում ենք որպես դիմակ։ Թթվասերը քսում ենք մաքուր ձեռքերին և 10-15 րոպե պահում։
- Վերջին մեթոդը կիտրոնով ու ձիթապտղի յուղով դիմակն է։ Բաղադրիչները կարելի է օգտագործել ինչպես խառնած, այնպես էլ առանձին-առանձին։ Յուղի մեջ պարունակվող օգտակար նյութերն ամրացնում են եղունգներն, իսկ կիտրոնը հարստացնում է վիտամիններով։
Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է։ Դե ուրեմն, ընտրեք Ձեզ հարմար տարբերակն ու գործի անցեք։