Գրիչով խաղալն առաջին հայացքից թվում է անմեղ սովորություն, սակայն շատ դեպքերում հետևանքը լինում է թանաքի հետքերով պատված հագուստ։ Ի՞նչ անել այս դեպքում, ինչպե՞ս թանաքի հետքերը վերացնել առանց քիմմաքրման։
- Առաջին հերթին հարկավոր է կանգնեցնել թանաքի տարածումն այնպիսի միջոցներով, ինչպիսիք են կավճի փոշին, օսլան։ Դրանց շնորհիվ թանաքը չի ներթափանցի կտորի մեջ։
- Դիմել լաքահանիչ նյութի օգնությանը։ Այն լցնել կեղտոտ հատվածի վրա, մի քանի րոպե թողնել, ապա լվանալ սառը ջրով։
- Թանաքը հագուստի վրայից հեռացնելիս օգնության է գալիս սպիրտը։ Թրջած բամբակով մշակում ենք թանաքի հետքը, իսկ բաց երանգ ստանալուց հետո լվանում ենք։
- Հագուստի վրայից թանաքը հեռացնելու արդյունավետ տարբերակներ են նաև կիտրոնն ու կաթը, որոնց շնորհիվ լաքան չի ներծծվում գործվածքի մեջ և հեշտությամբ է լվացվում։
Շտապելով լաքան հեռացնել՝ մի՛ մոռացեք գործվածքի տեսակների ու նյութերի ունեցած ազդեցությունների մասին, որոնք կարող են վնասել այն։
Ահա մի քանի կանոններ, որոնք պետք է պահպանել՝
- Խուսափեք լաքան երկար մշակելուց
- Սպիրտը, կիտրոնի հյութը բացի այն, որ արդյունավետ են, նաև ագրեսիվ նյութեր են և անզգույշ լինելու դեպքում հնարավոր է լաքայապատ հատվածի վրա անցք առաջանա կամ կտորը քայքայվի
- Փորձեք կարգավորել նաև ջրի ջերմաստիճանը՝ խուսափելով շատ տաք ջրից, քանի որ այն կարող է նպաստել թանաքի ներծծմանը կտորի մանրաթելերի մեջ և դժվարացնել լվանալու գործընթացը։
Ինչպե՞ս թանաքը հեռացնել գունավոր կտորի վրայից
Թանաքի հետքերը գունավոր հագուստի վրայից հնարավոր է հեռացնել մաքրող հեղուկի օգնությամբ։
Այն լցնում ենք կեղտոտ հատվածի վրա, 20 րոպե թողնում, ապա լվանում ենք։
Խորհուրդ է տրվում նաև օգտագործել անյուղ կաթ, ինչի շնորհիվ կկարողանաք կանխել թանաքի ներծծումը, որից հետո միայն կարելի է լվանալ լվացքի հեղուկով։
Կարելի է նաև մշակել սպիրտով թրջած բամբակով։ Ի դեպ, սպիրտը չի վնասում ու խամրեցնում գործվածքը։
Տեսնո՞ւմ եք, որ անգամ ամենանվտանգ սովորությունները կարող են խնդիրների պատճառ դառնալ։ Այնպես որ, եղեք զգույշ և զերծ մնացեք ավելորդ անհանգստություններից։
Կարդացեք նաև «Ինչպես քրտնքի հետքերը վերացնել սպիտակ հագուստի վրայից» հոդվածը։