24.07.2019
Պատուհանները տան հաճախակի կեղտոտվող հատվածներն են, ուստի պարբերաբար խնամք են պահանջում։
Առաջարկում ենք ծանոթանալ պատուհանները լվանալու մի քանի տարբերակների, որոնք կօգնեն անել դա արագ և արդյունավետ։
Դե ինչ, անցնում ենք մաքրության աշխատանքներին։
3 արդյունավետ ու փորձված մեթոդ պատուհանները մաքրելու համար
- Տարայի մեջ լցնում ենք 1լ տաք ջուր և 2 ճ/գ քացախ։ Անձեռոցիկը, փափուկ սպունգը կամ կտորը թրջում ենք ստացված լուծույթով։ Սկզբում մաքրում ենք պատուհանի շրջանակները։ Այնուհետև քացախի լուծույթը թարմացնում ենք և խոնավ, փափուկ կտորով մաքրում ապակիները սկզբում ուղղահայաց, ապա՝ հորիզոնական ուղղությամբ։
- 5 լիտրանոց դույլի մեջ լցնում ենք 150 մլ անուշադրի սպիրտ, 2․5 ճ/գ օսլա և 150 մլ քացախ։ Այնուհետև ստացված լուծույթը լցնում ենք շշի մեջ ու փակում պուլվիզատորով։ Ապակիները պատում ենք ստացված հեղուկով, ապա սրբում անձեռոցիկով կամ փափուկ կտորով։
- Եվս մեկ միջոց, որը սովորաբար կիրառում ենք բոլորս, երբ ձեռքի տակ չունենք մաքրող միջոցներ։
Պատրաստում ենք օճառաջուր (սպասք լվանալու հեղուկով), ապա պատուհանների համար նախատեսված խոզանակով մաքրում ենք ապակիները վերից վար սկզբունքով։ Հետքեր մնալու դեպքում չորացնում ենք կտորով։
Մի քանի խորհուրդ
- Պատուհանները հարկավոր է լվանալ ոչ քամոտ ու արևոտ եղանակներին։ Ջուրն այդ դեպքում արագ կչորանա և հետքերից խուսափելն անհնար կլինի։
- Ապակիները մաքրեք ներսից, ապա՝ դրսից։
- Սկզբում սրբեք ուղղահայաց, ապա՝ հորիզոնական ուղղությամբ։
- Չի կարելի պատուհանները մաքրել հղկիչ նյութերով (օրինակ` սոդա): Դրանք կարող են քերծվածքներ առաջացնել:
- Պետք է նախ չոր կտորով հեռացնել փոշին, ապա մաքրել հեղուկով։
Վերը թվարկված միջոցներից բացի, շուկայում գոյություն ունեն նաև բազմաթիվ միջոցներ ապակիները մաքրելու համար, որոնց մեջ առանձնանում են «Նաշ Սադ» և «Մեչտա» ապրանքանիշերի ապակի մաքրելու հեղուկներն իրենց բարձր որակով։ Դրանք հեշտությամբ մաքրում են ոչ միայն պատուհաններն, այլև մյուս ապակե և հարթ մակերեսները։ Այս մաքրող միջոցներով կատարյալ մաքրությունը երաշխավորված է։