Լամինատը հատակի ամենատարածված ծածկույթներից մեկն է։ Այն կիրառվում է ինչպես բնակարանի, այնպես էլ կոմերցիոն տարածքների հատակները հարդարելու համար։
Լամինատե հատակ ընտրելիս չպետք է մոռանալ ամենակարևորի՝ խնամքի մասին։ Կախված հատակի կարգից՝ այն առանձնակի խնամք և ուշադրություն է պահանջում։
Որպեսզի լամինատը պահպանի իր նոր ու գեղեցիկ տեսքը, հարկավոր է այն ճիշտ խնամել։
Չոր մաքրում
Չոր մաքրում խորհուրդ է տրվում միայն մինչև 33 կարգի լամինատի դեպքում, քանի որ ծածկույթը խոնավակայուն չէ և ջրից կարող է վնասվել։
Այս դեպքում խորհուրդ է տրվում կեղտը հեռացնել ավելի կամ փոշեկուլի միջոցով։
Խոնավ մաքրում
Բարձր կարգի լամինատե հատակները (33 և 34 կարգի) կարելի է լվանալ հաճախակի՝ շաբաթական մեկ անգամ, իսկ լվանալուց անմիջապես հետո չորացնել։
Մի քանի կարևոր խորհուրդ
Կեղտոտվելու դեպքում անմիջապես մաքրել, որպեսզի կեղտը չներծծվի, և մաքրելը ավելորդ ջանք չպահանջի։
Օգտագործել հատուկ մաքրող միջոցներ, այլապես ծածկույթը կարող է վնասվել ու այլևս չվերականգնվել։
Լամինատը հաճախ վնասվում է կահույքից, ուստի հարկավոր է կահույքի ոտքերին ամրացնել կտոր, որպեսզի կահույքը տեղաշարժելուց հատակը չվնասվի։
- Բացի հատուկ մաքրող միջոցներից, լամինատե հատակը կարելի է մաքրել նաև ժողովրդական մեթոդներով։
Թեթևակի կեղտոտ հատվածները հնարավոր է մաքրել քացախի օգնությամբ։ Մեկ բաժակ քացախը խառնում ենք 4 անգամ ավելի շատ ջրի հետ, ապա ստացված լուծույթով մաքրում։
- Եթե ուզում եք լամինատին փայլ հաղորդել, դա կարելի է անել քացախի ու կիտրոնի խառնուրդով։
1,5 բաժակ քացախը խառնում ենք մեկ բաժակ կիտրոնի հյութի և 2 բաժակ տաք ջրի հետ։ Այնուհետև ավելացնում ենք 2-3 կաթիլ սպասք լվանալու հեղուկ և ստացված փրփրանման զանգվածով փայլեցնում լամինատը։
Հետևեք այս խորհուրդներին և մշտապես կունենաք կատարյալ մաքուր հատակ։