Հաճախ, երբ որոշում ենք մաքրություն անել, անմիջապես հիշում ենք մեզ սպասվող ծանր աշխատանքի ու հոգնածության մասին։
Ի՞նչ անել, որպեսզի մաքրությունը լինի հաճելի և մեծ ջանքեր չպահանջի։ Դրա համար պետք է հետևել այս խորհուրդներին, որոնք կհեշտացնեն Ձեր աշխատանքն ու կօգնեն ապահովել կատարյալ մաքրություն։
- Յուրաքանչյուր իր պետք է ունենա իր տեղն ու նշանակությունը։ Չի կարելի բնակարանը ծանրաբեռնել չօտգագործվող ու անպետք իրերով։ Դրանք փոշու ավելորդ աղբյուր են։ Հոգ տարեք, որպեսզի տանը եղած բոլոր իրերը գտնեն իրենց ճիշտ տեղը։
- Խոհանոցի մաքրությունը նախընտրելի է սկսել երեկոյան։ Այդպես և՛ հարմար է, և՛ հաճելի․ չէ՞ որ, երբ առավոտյան արթնանում ենք այն մտքով, որ ոչինչ չունենք անելու, դա դառնում է ուրախ ու երջանիկ օրվա սկիզբ։
- Սպասքը հարկավոր է լվանալ ուտելուց անմիջապես հետո։ Այս հարցում Ձեզ կօգնեն ԳՌՕՄ ընկերության որակյալ սպասք լվանալու միջոցները։ Անգամ սառը ջրով լվանալու դեպքում սպասքի վրա առկա յուղը հեշտությամբ մաքրվում է։
Հաճախ փոշին մաքրելուց անմիջապես հետո մակերեսը կրկին պատվում է փոշու շերտով։ Ձեր սիրելի սերիալի կամ հաղորդման գովազդների ժամանակ առիթը բաց մի թողեք, վերցրեք կտորն ու մաքրեք փոշին։ Հիշեք՝ օրական ընդամենը 15-20 րոպե մաքրությանը տրամադրելով՝ Դուք կխուսափեք շաբաթվա վերջում 4-5 ժամ տևող մաքրությունից։
Պայքարում ենք նստվածքի դեմ
Ինչպես գիտենք, նստվածքն առաջանում է սանտեխնիկան ճիշտ ժամանակին չմաքրելու արդյունքում։ Դա կանխելու համար խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել լոգարանը, լվացարանն ու կոնքամանը։ Իսկ այս հարցում մեզ օգնության է գալիս «Նաշ Սադ» մաքրող ու ախտահանող միջոցը, որի շնորհիվ ոչ միայն ոչնչացվում են վնասակար մանրէները, այլև կանխվում է կրային նստվածքի առաջացումը։
Մի մոռացեք մաքրությունն անել վերից վար սկզբունքով։ Այդպես բաց չեք թողնի ոչ մի մանրուք։
Հետևեք մաքրության ամենօրյա կանոններին և մշտապես կունենաք կոկիկ ու մաքուր բնակարան։