Ջրածնի պերօքսիդը (պերեկիս) մեր կենցաղում  օգտագործվում է տարբեր նպատակներով։ Դրանցից ամենակարևորի՝ ախտահանող նշանակության մասին, կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

Յուրաքանչյուր մայր գիտի, որ ջրածնի պերօքսիդը լավագույն միջոցներից մեկն է ծնկների ու արմունկների վնասվածքներն ախտահանելու համար։ Սակայն այն հրաշալի օգնական է  նաև մաքրության, ախտահանման ու վարակազերծման գործում՝ սկսած սպասքից մինչև խաղալիքներ։ Այն արդյունավետ պայքարում է մանրէների, վիրուսների ու սնկերի դեմ։

Ախտահանում կարելի է անել 6 % -անոց ջրածնի պերօքսիդի միջոցով, որը պատրաստվում է այսպես՝

  • 1ճ/գ 6% ջրածնի պերօքսիդը լուծում ենք 2,5լ ջրի մեջ, ապա լավ խառնում։

Ջրածնի պերօքսիդով կարելի է ախտահանել՝

  • Պատերը, դռները, հատակը
  • Տարբեր նյութերից պատրաստված իրերը
  • Խաղալիքները, որոնք օգտագործվել են այլ երեխաների կողմից
  • Ակվարիումները
  • Գրքերը
  • Ծաղկամաններն ու սենյակային բույսերի տերևները

Հիշեցում՝

  • Օգտագործել միայն ջրով բացելու դեպքում
  • Լուծույթը պատրաստելիս ու ախտահանելիս պարտադիր կրել ռետինե ձեռնոցներ
  • Մակերեսներն այս լուծույթով մաքրելուց հետո անպայման սրբել մաքուր ջրով
  • Ախտահանելիս սենյակներն ազատել մարդկանց ու կենդանիների ներկայությունից

Շուկայում առկա բազմաթիվ մաքրող ու ախտահանող միջոցների կողքին ջրածնի պերօքսիդը չի կորցնում իր կիրառությունը։ ԳՌՕՄ ընկերությունն առաջարկում է «Նաշ Սադ» ապրանքանիշի 33 %անոց ջրածնի պերօքսիդը, որը նույնպես կարելի է օգտագործել ախտահանման համար՝ պահպանելով վերը թվարկված անվտանգության բոլոր կանոնները։

Եվ այսպես, ի՞նչ անել, եթե ձեռքի տակ չունեք 6 %-անոց ջրածնի պերօքսիդ։

Որպեսզի 33 % անոց պերեկիսը վերածվի 6%-ի, հարկավոր է օգտագործել 1։6 հարաբերականությամբ։ Վերցնում ենք  500 մլ տարողությամբ տարա, ապա կրում ենք ռետինե ձեռնոցներն ու անցնում գործի։

  • 80 մլ 33% պերեկիսը լուծում ենք 400 մլ ջրի մեջ, խառնում ենք և վերջ։ Կարելի է լցնել պուլվիզատորով շշի մեջ ու սկսել ախտահանումը։

Հույս ունենք, որ այս խորհուրդները կօգնեն Ձեզ հեշտությամբ ախտահանել ցանկացած իր և զերծ մնալ տարատեսակ վիրուսներից։