Վերջին տարիներին որպես մարմնի խնամքի միջոց օգտագործվում է ոչ թե սովորական օճառը, այլ հատուկ լոգանքի գելը։ Գոյություն ունեն տարբեր ապրանքանիշերի խնամքի միջոցներ, որոնք տարբերվում են միմյանցից և՛ իրենց կազմությամբ, և՛ հատկանիշներով։
Ինչպե՞ս ընտրել մարմնի խնամքի միջոցը, որպեսզի լինի օգտակար և հիանալիորեն խնամի մաշկը՝ չչորացնելով ու չվնասելով այն։ Ահա այս մասին կխոսենք մեր հոդվածում։
Ի տարբերություն օճառի՝ լոգանքի գելն ունի մի շարք առավելություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա։ Այն ոչ միայն մաքրում է մաշկն, այլև սնուցում, փափկեցնում, վերականգնում է իմունային գործառույթներն ու պաշտպանիչ հատկանիշները։ Բացի այդ, նպաստում է տրամադրության բարձրացմանը, հանգստացնում և այլն։
Մաշկի մաքրումը միակ առավելությունը չէ․ որակյալ ու գրագետ ընտրված կոսմետիկան մարմնի ամբողջական խնամքն է ապահովում։
Ընտրում ենք լոգանքի գել
Կախված իրենց գործունեության տեսակից՝ բաժանվում են մի քանի խմբի՝
Խոնավացնող
Այս գելերը շատ հարմար են չոր և սովորական մաշկերի համար։ Օգտագործելուց հետո կպչունության և չորության զգացողություն չի լինում։
Տոնուսավորող
Այս տեսակի կոսմետիկ միջոցները պետք է ներառել առավոտյան լոգանքի մեջ, քանի որ արթնացնում, թարմություն ու ակտիվություն են հաղորդում։
Հակաբակտերիալ
Այս գելերն օգնում են պայքարել մաշկում առկա մանրէների դեմ, մաքրում ու հանգստացնում են մաշկը։ Սա հիանալի տարբերակ է ճարպոտ և խնդրահարույց մաշկերի համար։
Սնուցող
Սնուցող գելերն օգտագործելուց հետո մաշկը դառնում է մետաքսանման։ Դա տեղի է ունենում օգտակար բաղադրիչների հաշվին, որոնք մաշկի հյուսվածքները սնուցում են օգտակար նյութերով։ Դրանք վերացնում են մաշկի գրգռվածությունը և շատ հարմար են հատկապես զգայուն մաշկի համար։
Մերսող
Այս տիպի գելերը մաքրում են ծակոտիները, վերականգնում են մեռած բջիջները, լավացնում են արյան շրջանառությունը։
Բացի այս ամենից, ընտրելիս պետք է հաշվի առնել նաև մաշկի տեսակը։
- Չոր մաշկի դեպքում արդյունավետ են փափուկ կրեմ-գելերը, որոնք մաշկին խոնավություն են հաղորդում։
- Ճարպոտ մաշկը պահանջում է ավելի զգույշ մոտեցում։
- Զգայուն մաշկի դեպքում պետք է ընտրել հանգստացնող գելեր՝ բուսական բաղադրությամբ։ SELLA լոգանքի գելերը լավագույն ընտրությունը կարող են լինել ինչպես մաշկի ամենօրյա խնամքի, այնպես էլ զգայուն և խոնավացման կարիք ունեցող մաշկերի դեպքում։ Դրանց շնորհիվ մաշկին փափկություն, թարմություն ու նոր շունչ է հաղորդվում։
Հետևեք մաշկի խնամքին SELLA-ի միջոցով։