Ինչպես թանաքի հետքերը վերացնել հագուստի վրայից
Ինչպես թանաքի հետքերը վերացնել հագուստի վրայից
Գրիչով խաղալն առաջին հայացքից թվում է անմեղ սովորություն, սակայն շատ դեպքերում հետևանքը լինում է թանաքի հետքերով պատված հագուստ։ Ի՞նչ անել այս դեպքում, ինչպե՞ս թանաքի հետքերը վերացնել առանց քիմմաքրման։ Առաջին հերթին հարկավոր է կանգնեցնել թանաքի տարածումն այնպիսի միջոցներով, ինչպիսիք են կավճի փոշին, օսլան։ Դրանց շնորհիվ թանաքը չի ներթափանցի կտորի մեջ։ Դիմել լաքահանիչ նյութի օգնությանը։ Այն լցնել…
ավելին
Ինչպես ճիշտ լվանալ նորածնի հագուստը
Երեխայի լույս աշխարհ գալուց առաջ ծնողները նախապես պատրաստվում են։ Ամենահաճելի պահերից մեկը փոքրիկի համար հագուստ և անհրաժեշտ իրեր գնելն է։ Նորածնի խնամքի գործում չափազանց կարևոր է հագուստի ճիշտ խնամքը, ինչի մասին էլ կխոսենք մեր այսօրվա հոդվածում։ Շատ հաճախ մայրիկները նոր գնված հագուստի վրայից պիտակը հեռացնում են ու անմիջապես հագցնում փոքրիկին։ Դա ամենամեծ սխալներից մեկն է։…
ավելին
Ինչպես վերացնել քրտնքի հետքերը սպիտակ հագուստի վրայից
Գերքրտնարտադրությունը կամ հիպերհիդրոզը ոչ միայն անհարմարավետություն է ստեղծում, այլև փչացնում զգեստապահարանի ամենասիրելի հագուստները։ Կան մարդիկ, որոնք տարբեր նյութերով փորձում են վերականգնել հագուստի նախկին տեսքը, բայց ավելի մեծ վնաս են հասցնում կտորին։ Որոշներն էլ ուղղակի դեն են նետում։ Եվ այսպես, ի՞նչ անել քրտնքից առաջացած դեղին հետքերը հագուստի վրայից հեռացնելու համար։ Ներկայացնում ենք մի քանի փորձված ու…
ավելին
Ինչպես պահպանել սեզոնային հագուստը
Բոլորս էլ գիտենք, որ սեզոնափոխությունը պահանջում է զգեստապահարանի փոփոխություն, թարմացում։ Մինչդեռ ոչ բոլորս գիտենք, թե դա ինչպես պետք է անել։ Այդ իսկ պատճառով սխալ քայլերի հետևանքով հաջորդ անգամ չենք կարողանում կրել մեր սիրելի հագուստները։ Այսօր կփորձենք ներկայացնել այն սխալները, որոնք անում ենք հագուստը պահելիս։ Հագուստը կեղտոտ վիճակում պահել զգեստապահարանում Նախքան սեզոնային հագուստը պահելը, հարկավոր է…
ավելին
Ինչպես տունը մաքրել բացասական էներգիայից
Շատ հաճախ լսում ենք «տանը բացասական էներգիա կա» արտահայտությունը։ Շատերը նույնիսկ ամեն ինչ կապում են հենց դրա հետ՝ գլխացավ, դեպրեսիա, վախ, բացասական մտքեր և այլն։ Մարդիկ կարծում են, որ այս ամենում մեղավոր է բացասական էներգիան՝ մոռանալով, որ այդ էներգիան ստեղծողները հենց ինքներս ենք։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչ պետք է անել տունը բացասական էներգիայից մաքրելու…
ավելին
Ինչպես լվանալ վերնաշապիկները
Վերնաշապիկ կարելի է գտնել ցանկացած մարդու զգեստապահարանում՝ անկախ սեռից ու տարիքից։ Ինչպե՞ս ճիշտ լվանալ վերնաշապիկները, որո՞նք են խնամքի ճիշտ կանոնները ձեռքով լվացքի դեպքում։ Այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։ Կան վերնաշապիկներ, որոնք, կախված կտորի տեսակից, նախատեսված են միայն ձեռքի լվացքի համար։ Իսկ ինչպե՞ս իմանալ վերնաշապիկը պետք է լվանալ ձեռքով, թե՞ լվացքի մեքենայով։ Սա կարելի է…
ավելին
Ինչպես խնամել վերարկուները
Վերարկուն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց զգեստապահարանում ամենահաճախակի օգտագործվող հագուստներից մեկն է համարվում։ Այն կարելի է կրել ինչպես ձմռանը, այնպես էլ վաղ գարնանն ու աշնանը։ Սա նշանակում է, որ վերարկուն ժամանակ առ ժամանակ ուշադրության ու խնամքի կարիք է ունենում։ Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն ունենալ կատարյալ արդյունք առանց քիմմաքրման տանելու։ Ուսումնասիրեք պիտակի…
ավելին
Հետքեր հագուստը լվանալուց հետո․ մի քանի սխալ
Հագուստը քիմմաքրման հանձնելիս շատ հաճախ հարցնում են, թե ինչի հետևանքով են առաջացել հետքերը՝ համապատասխան մաքրում իրականացնելու համար։ Շատ դեպքերում լաքաներն առաջանում են սխալ խնամքի, լվացման հետևանքով։ Առաջարկում ենք ծանոթանալ այն սխալներին, որոնց հետևանքով լաքաները հեռացնելն անհնարին է լինում։ Եթե հետքերը չեն վերանում հագուստի վրայից, պետք չէ այն արդուկել։ Հավանականությունը, որ հաջորդ լվացքի ժամանակ դրանք կմաքրվեն,…
ավելին
Ինչպես հագուստը պաշտպանել ցեցերի «հարձակումներից»
Շատ հաճախ հագուստը փչանում է ոչ թե այն սխալ խնամելու, այլ ցեցերի «հարձակումների» պատճառով, որոնց հատկապես հանդիպում ենք ամռան ամիսերին։ Ցեցն ունակ է շատ կարճ ժամանակահատվածում փչացնել հանդերձապահարանում խնամքով պահված բնական գործվածքից կարված հագուստները։ Grom.am-ը ներկայացնում է մի քանի արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս վնասակար միջատներից։ Հնդկական յասաման Հնդկական յասամանն ունի մարդկանց հաճելի շատ…
ավելին
Ինչպես պահպանել հագուստի գույնը․ մի քանի խորհուրդ
Հագուստը հաճախակի կամ ոչ ճիշտ լվանալու հետևանքով կարող է կորցնել իր նախնական գույնը և ունենալ մաշված ու խամրված տեսք։ Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս լվանալ հագուստը, որպեսզի այն պահպանի իր գույնը։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել հագուստը փչացնելուց և թույլ կտան կրել այն երկար տարիներ։ Շատերը նախընտրում են նոր գնված հագուստը լվանալ,…
ավելին
Ինչպես լվանալ ջինսե հագուստը․ մի քանի խորհուրդ
Ջինսը հագուստի ամենատարածված տեսակներից է, որը կրում են բոլորը՝ փոքրից մեծ։ Պատճառն այս հագուստի հարմարավետությունն է, ինչն առօրյայում հանգիստ կրելու հնարավորություն է տալիս։ Չնայած այս ամենին՝ շատերը չգիտեն՝ ինչպես ճիշտ խնամել ջինսե հագուստը, որպեսզի այն պահպանի գույնն ու որակը։ Ինչո՞ւ է ջինսը ժամանակից շուտ կորցնում իր նախնական տեսքը, ի՞նչ սխալներ ենք անում և ինչպե՞ս պետք…
ավելին
Սխալներ, որոնք թույլ ենք տալիս հագուստը լվացքի մեքենայով լվանալիս
Հագուստն առանձնակի խնամք է պահանջում, սակայն շատ հաճախ մենք անուշադրության ենք մատնում պիտակի վրա նշված ցուցումներն ու բոլոր տեսակի գործվածքները լվանում ենք միևնույն ռեժիմով։ Սխալ լվացման արդյունքում նոր հագուստը վերածվում է անպետք կտորի։ Սա վկայում է լվանալու կանոնները չպահպանելու մասին։ Ի՞նչ անել հագուստի նոր տեսքն ու որակը պահպանելու համար։ Ներկայացնում ենք ամենատարածված սխալները, որոնք կօգնեն…
ավելին